Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 13, 2009թ. 18:57

Այսօր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության Արևելյան հարևանների և Արևելյան գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ, դեսպան Օննո Հատինխային (Onno Hattinga), ում ուղեկցում էր Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Պիտեր Յան Լանգենբերգը (նստավայրը` Թբիլիսի): Ողջունելով դեսպանին` փոխնախարար Ղազինյանը նշեց, որ Հայաստանը ցանկանում է առավել զարգացնել Եվրամիության հետ գործընկերային  հարաբերությունները` կարևորելով 2009թ. […]


Նոյեմբեր 13, 2009թ. 18:45

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Ջոն Հոլմսը, անդրադառնալով Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության ամրապնդման անհրաժեշտությանը, բարձր է գնահատել ԵԱՀԿ ջանքերը այդ ուղղությամբ: Թրենդ (Trend) գործակալության փոխանցմամբ, ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյան կարծիք է հայտնել, թե ԵԱՀԿ-ն պետք է պահպանի իր առաջատար դիրքերը ԼՂ հակամարտության լուծման գործում: «Կարծում եմ`  յուրաքանչյուր ձգձգված բանակցություն հեշտ գործընթաց չէ, սակայն Լեռնային Ղարաբաղի […]


Նոյեմբեր 13, 2009թ. 18:18

Ի՞նչն է արգելված «Եհովայի վկաներին» Հոդվածն ընթերցել եմ Ռուս նշանավոր աղանդագետ Ալեքսանդր Դվորկինի http://iriney.ru/sects/witness/008.htm պաշտոնական կայքէջում: Հոդվածը գրվել է 2000  թվականին, սակայն այսօր էլ չի կորցրել իր արդիականությունը, ինչն էլ նկատի ունենալով` այն թարգամանաբար ներկայացնում ենք հայ ընթերցողին: Լիահույս եմ, որ նման հրապարակումների միջոցով ընթերցողն ավելի լավ պատկերացում կունենա, թե իրականում իրենից  ի՞նչ է ներկայացնում […]


Նոյեմբեր 13, 2009թ. 18:07

«Հայաստան» համահայկական հիմնադրամ Գործադիր տնօրեն` Արա Վարդանյան. «Ամեն օր մենք բազմաթիվ նամակներ ենք ստանում տարբեր գյուղերից, տարբեր մարդկանցից՝ օգնության խնդրանքով: Ցավոք, չենք կարող բոլորին արձագանքել։ Բայց համոզված եմ, որ ի վերջո «Հայաստան» համահայկական հիմնադրամը կդառնա այն կառույցը, որը կունենա 2 կամ 3 միլիոն նվիրատու, և այդ ժամանակ արդեն հնարավորություն կունենանք լուծելու բոլոր այդ խնդիրները և՜ […]


Նոյեմբեր 13, 2009թ. 18:00

Տեղեկացնենք, որ այս պահին մեկնարկել է Թուրքիայի խորհրդարանի նիստը, որին ներկա է Թուրքիայի կառավարությունը՝ վարչապետ Էրդողանի գլխավորությամբ։ Նիստը նախագահում է Մեջլիսի ղեկավար Մեհմեթ Ալի Շահինը: Օրակարգում քրդական հարցն է: Կառավարության անունից առաջինը ելույթ է ունեցել ներքին գործերի նախարար Բեշիր Աթալան։ Մեջլիսում մեկ ժամանոց ելույթով հանդես է գալու նաև Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը: Իր ելույթում նա […]


Նոյեմբեր 13, 2009թ. 17:35

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ կապված ԱՄՆ-ում կայանալիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի հետ: Նշելով, որ այս տարի հեռուստամարաթոնը նվիրված է մեզ համար առանձնակի նշանակություն ունեցող Շուշի քաղաքի վերականգնմանն ու զարգացմանը, երկրի ղեկավարը ներկաներին կոչ է արել պատշաճ մակարդակով անցկացնել բոլոր նախապատրաստական աշխատանքները և պարբերաբար զեկուցել ձեռնարկված միջոցների մասին: Միաժամանակ […]


Նոյեմբեր 13, 2009թ. 17:25

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Հանս Յոխեն-Շմիդթին։ Տիգրան Սարգսյանը ողջունել է Հանս Յոխեն-Շմիդթին` դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Նա համոզմունք է հայտնել, որ հայ-գերմանական հարաբերությունները հետագայում ավելի կընդլայնվեն ու կզարգանան։ Ըստ կառավարության ղեկավարի, հայ-գերմանական հարաբերությունները աչքի են ընկնում արդյունավետությամբ։ Սա նաև միջազգային կազմակերպությունների կարծիքն է։ ՀՀ վարչապետն […]


Նոյեմբեր 13, 2009թ. 17:16

Նոյեմբերի 9-12-ը Լոնդոնում անցկացվել է WTM (World Travel Market) զբոսաշրջային միջազգային հեղինակավոր ցուցահանդեսը, որին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանել էին զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության (ԶԶՀԳ) և զբոսաշրջության ասպարեզում հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ: Առաջին անգամ ցուցահանդեսին առանձին տաղավարով մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը` ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջային վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի գլխավորությամբ: Ցուցահանդեսի առաջին օրը Հայաստանի և […]


Նոյեմբեր 13, 2009թ. 17:14

Բուլղարիայում թուրքերենով հեռարձակվող հաղորդումները առաջացրել են բուլղար ժողովրդի  զայրութը: Երկրում նույնիսկ սկսվել է ստորագրահավաք` ընդդեմ թուրքերեն լուրերի հեռարձակման: Ավելին, թուրքական CNN Turk հեռուստաալիքը տեղեկացրել է, որ Բուլղարիայում «Բուլղար տղամարդիկ» ազգայնական կուսակցության ղեկավար Ռոսեն Մարկարովը, որպես բողոք թուրքերեն լուրերի հեռարձակման, փորձել է ինքնահրկիզվել: Իսկ հեռուստաընկերության դեմ բողոքի ցույց կազմակերպած  ցուցարարների ցուցապաստառների վրա գրված էր. «Ոչ թուրքերեն […]


Նոյեմբեր 13, 2009թ. 17:11

Նոյեմբերի 11-ին ձերբակալվել է Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության (որն ընդդիմադիր է իշխող կուսակցությանը) նախագահ Սարդար Ջալալօղլուի եղբորորդին` զինծառայող Ալթայ Մամեդովը: Ս. Ջալալօղլուն լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ այն զորամասում, որտեղ ծառայում է իր զարմիկը, սպաները զինվորներից գումար են  շորթում: Զինվորները կատարվածի մասին պատմել են Ալթայ Մամեդովին, իսկ վերջինս պատմել է իր հորը` Սուլեյմանին, ով «Հուրիյեթ» թերթի խմբագիրն […]