Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 13, 2009թ. 17:09

Կալիֆորնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի ղեկավար, հայագետ պրոֆեսոր Փիթեր Քաուին պատասխանել է ArmAr.am-ի թղթակցի հարցերին` կապված թուրքերի կողմից հայկական մշակույթի ոչնչացման ու յուրացման փաստի հետ: -Պարո’ն Քաուի, ArmAr.am-ին տված Ձեր նախորդ հարցազրույցի ժամանակ անդրադարձել եք այս տարածքներում հայկական էթնոսի բնիկ լինելու անհերքելի փաստերին: Մինչդեռ այսօր թուրքերն ամեն կերպ խոսում են իրենց` ուրարտական ծագման մասին և փորձում […]


Նոյեմբեր 13, 2009թ. 16:44

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Արմպրոդէքսպո 2009» իններորդ միջազգային ցուցահանդեսի փակմանը: Երկրի ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել սննդի արդյունաբերությամբ զբաղվող տեղական եւ օտարերկրյա շուրջ 65 ձեռնարկությունների ներկայացրած ապրանքատեսականու հետ, համտեսել դրանք: Ցուցահանդեսի մասնակիցների հետ անմիջական զրույցների ընթացքում Նախագահ Սարգսյանը ներկայացրել է իր տպավորությունները, լսել ձեռնարկատերերի խնդիրներն ու առաջարկությունները:


Նոյեմբեր 13, 2009թ. 16:42

ՀՌԱԿ տնտեսական  հանձնաժողովի  ուսումնասիրությունները  մեկ անգամ եւս փաստեցին  ՀՀ  վարչապետ Տիգրան Սարգսյանի անհամապատասխանությունը իր զբաղեցրած պաշտոնին: Ստորեւ   ներկայացված  փաստերն  առավել  խոսուն են,  քանի  որ  արտահայտում  են  վարչապետի    թիմակիցների  կազմած    թույլիկ   մի   նախագիծ, հետեւաբար   նմանատիպ  փաստաթղթեր կազմողների  մտավոր ունակությունների արդյունքում է ՀՀ  տնտեսությունը հայտնվել “տխուր” իրավիճակում`  իր  ռեկորդային  տնտեսական   անկումով   […]


Նոյեմբեր 13, 2009թ. 16:18

Խորհրդային ժամանակների մնացուկ համարվող` «…ով» ու «…եվ» վերջավորություն ունեցող ազգանուններն այսուհետ պետք է փոխարինվեն «…լի», «…լու», «…լյու», «…զադե», «…օղլու» կամ «…գիզի» վերջածանցներով: Չի կարելի հեռանալ «ազգային» արմատներից, յուրաքանչյուր մարդ պետք է իր ազգի անվանումն ունենա: Ընթերցողի համար, կարծում եմ, միանգամայն հասկանալի է, որ խոսքը ադրբեջանական հերթական «գլուխգործոցի» մասին է: Այդ երկրի իշխանություններն իրենց գիտնականներին մի […]


Նոյեմբեր 13, 2009թ. 15:37

Նոյեմբերի 12-ին, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ, մեծ շուքով անցկացվել է Մարտունու շրջանի Մսմնա գյուղից ոչ հեռու գտնվող Շոշկա վանքի օծման արարողությունը: Մարտունու շրջանի Մսմնա գյուղի բարձունքում գտնվող Շոշկա վանք էին այցելել հարյուրավոր արցախցիներ` հանրապետության տարբեր բնակավայրերից:  Այդտեղ էին նաև Աժ նախագահ Աշոտ Ղուլյանը, Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Լյուդմիլա Ազիզյանը, հյուրեր: Օծման արարողությունը սկսվել էր առավոտյան ժամը […]


Նոյեմբեր 13, 2009թ. 15:20

Եվրամիությունը ստիպում է Անկարային երկրի ազգային փոքրամասնություններին լայն իրավունքներ տալ: Կառույցի պահանջով` Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը երկրի ազգային փոքրամասնություններին իրենց լեզվով շուրջօրյա հաղորդումներ հեռարձակելու թույլտվություն տալու որոշում է ընդունել: Որոշումը ներկայացվել է կառավարության վավերացմանը: Հիշեցնենք, որ Եվրամիության ճնշման ներքո 2006 թ.-ին Թուրքիայի կառավարությունը թույլատրել էր, այն էլ ոչ բոլոր ազգային փոքրամասնություններին, եթերով հեռարձակել […]


Նոյեմբեր 13, 2009թ. 15:00

Այսօր լրագրողներին ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Նա Կալիֆորնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի ղեկավար Փիթեր Քաուիի հետ միասին ներկայացրեց հոկտեմբերի 6-8-ի Լոս-Անջելեսում կայացած Օտարագիր հայ գրողների երրորդ համաժողովի արդյունքները: Բանախոսները համաժողովը կարևորեցին նաև նրանով, որ տարբեր երկրներում ստեղծագործող հայազգի գրողները հնարավորություն են ստանում ծանոթանալու մայր հայրենիքի և միմյանց հետ. «Հաճախ, միևնույն երկրում ապրելով և […]


Նոյեմբեր 13, 2009թ. 14:43

Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոհեն Շմիդտը մամուլի ասուլիսի սկզբում հայտարարեց, որ գերադասում է լրագրողների հարցերին պատասխանել գրավոր և տպագրվելուց հետո հետևել դրանց, սակայն ասուլիսի ընթացքում ծագած հարցերից խուսափել չստացվեց: Չնայած հայ-թուրքական արձանագրություններն արդեն իսկ ստորագրվել են, այնուամենայնիվ, լրագրողների պահանջով դեսպանն «անդրադարձավ» դրանցում առկա նախապայմաններին, բայց գերադասեց չպարզաբանել, թե արդյոք […]


Նոյեմբեր 13, 2009թ. 14:42

Խոզագրիպը հաղթահարելի է: Այս եզրակացությանն են հանգել հարավկորեացի գիտնականները: Ինչպես հաղորդում է ռուսական «Ուտռո»  պարբերականը,  դա հնարավոր է աղաթթվով ու օզոնացված գազով հագեցած ջրի շնորհիվ: Գիտնականները զգուշացնում են. նոր միջոցը կարող է բարձրացնել վիրուսի ակտիվությունը, բայց օզոնացված գազի ավելացման շնորհիվ (10 մգ` 1 լ-ին հարաբերակցությամբ) հնարավոր է կանխել այդ անցանկալի հետևանքը: Լուծույթը դրական ազդեցություն է […]


Նոյեմբեր 13, 2009թ. 14:29

ՀՀ մշակույթի նախարարության եւ Հայաստանի ազգային գրադարանի նախաձեռնությամբ «Բիբլիոբուս» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 20-ին Տավուշի մարզի 13 գրադարանի կնվիրաբերվի 110-ական միավոր գիրք` մասնագիտական, գեղարվեստական, տեխնիկական, պատմական: Ինչպես հայտնում է «Արմենպրես» լրատվական գործակալությունը, այս տարի«Բիբլիոբուս» ծրագիրը կավարտվի Տավուշի մարզում, իսկ հաջորդ տարի անպայման շարունակություն կունենա: Նշենք, որ ծրագրի շրջանակներում բաշխվել է արդեն 3 396գիրք: ArmAr.am