ՀՀ կառավարության ղեկավարը Միացյալ Նահանգներում մասնակցում է «Արմթեք 2009» համաժողովին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից, նոյեմբերի 5-ին վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է աշխարհի առաջատար գիտակրթական կենտրոններից մեկը Ստենֆորդի համալսարան: Կառավարության ղեկավարը եղել է SLAC գծային արագացուցչի կենտրոնում, շրջել է գիտական կենտրոնի մասնաճյուղերում ու լաբորատորիաներում, ինչպես նաեւ հանդիպել է Ստենֆորդի հայ ուսանողների միության ներկայացուցիչների […]
Նոյեմբեր 2009
«ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները Ադրբեջանում գտնված ժամանակ քննարկելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խնդիրը` նշել են, որ իրենք շարունակում են ջանքեր գործադրել կողմերի դիրքորոշումները մոտեցնելու ուղղությամբ։ Հանդիպման ժամանակ նրանք նաև խոսել են այն մասին, թե մտադիր են դեկտեմբերի սկզբին Աթենքում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը։ Լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն, ադրբեջանական կողմը մեծ հույսեր չի […]
Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ «Թուրքիան միշտ կլինի Ադրբեջանի հետ և չի խնայի ոչ մի ջանք ադրբեջանական զինուժի զարգացման համար»,-մի քանի օր առաջ Ադրբեջանում հայտարարեց Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Իշիկ Քոշաները[1]: Իսկ Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Ուսուբովը նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի ուժային կառույցների միջև համագործակցությունը վերջերս բարձրացել է նոր մակարդակի: Նախքան Ադրբեջանի ներքին […]
Հայ մեծանուն բանաստեղծ Ավ. Իսահակյանի կիսանդրին կտեղադրվի Բեյրութում: Ինչպես հայտնել է Հայաստանում Լիբանանի դեպան Գաբրիել Ժարան, հայտնի բանաստեղծի կիսանդրին Լիբանանում ունենալու միտքը հուշել է կոմպոզիտոր, ժողովրդական արտիստ Վլադիլեն Բալյանը: Դեսպանը խոսել է նաեւ Լիբանանի մշակույթի նախարարի հետ, եւ միտքն արժանացել է վերջինիս հավանությանը: Նույն գաղափարն արծարծվել է նաեւ Բեյրութում կայացած գրողների համահայկական համաժողովում: «Արդեն դիմել […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման […]
Ստամբուլում կայացած 11-րդ միջազգային էներգետիկայի համաժողովում Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Ադրբեջանի ու Իրանի կողմից կիրառվող ճնշումների ներքո Թուրքիան ստիպված է լինելու վերանայել երկիր ներմուծվող գազի սակագները: Սա լուրջ հարված կարող է դառնալ Թուրքիայի տնտեսության վրա. հաշվարկ կատարելու կարիք չկա, բավական է միայն նշել, որ Թուրքիա ներմուծվող գազի սակագները […]
ԵԱՀԿ մշտական հանձնաժողովի նիստում այսօր հայտարարվել են նոյեմբերի 5-ին կայացած «Քաղաքացիական հասարակության նախաձեռնություններ» թեմայով ֆիլմերի մրցույթում հաղթողների անունները, որոնց շարքում նաև հայուհի Անի Հարությունյանն է` իր «Հենց այնպես» ֆիլմով: Մրցույթի անցկացման առիթը «երկաթե վարագույրի» բացման և Բեռլինյան պատի փլուզման 20-ամյակն է: Հաղթողների տեսաաշխատանքները ցուցադրվել են «Բեռլինյան պատի» փլուզմանը նվիրված ԵԱՀԿ հատուկ ցուցահանդեսում: Մրցույթի ավարտից հետո […]
«ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ հարաբերությունները չի դիտարկում` որպես մրցակցություն Ռուսաստանի հետ: Կարևորն այն է, որ Հայաստանի ղեկավարությունը հնարավորություն ունի ընտրել այն կառույցը, որի հետ ցանկանում է համագործակցել»,- այսօր հայտարարեց Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը: Նա լրագրողներին տեղեկացրեց, որ Ազգային անվտանգության ծառայության հետ համագործակցության շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությունը տեխնիկական օժանդակություն […]
Հարութ ՍԱՍՈՒՆՅԱՆ Իրավական հարցերով նշանավոր փորձագետ Ջեֆրի Ռոբերտսոնը այս շաբաթ բացահայտեց Հայոց Ցեղասպանության վերաբերյալ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության կողմից արված մի շարք կեղծ և անստույգ հայտարարություններ: Միջազգային իրավաբանը ցույց տվեց, որ արտաքին գործերի նախարարությունը տարիներ շարունակ Հայոց Ցեղասպանության փաստերի առնչությամբ մոլորության մեջ է գցել բրիտանական պառլամենտին՝ թուրքական կառավարության բարեհաճությանը արժանանալու նպատակով: Հանգամանորեն ուսումնասիրված քառասուն […]
Նոյեմբերի 6-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է տարածաշրջանային այցելության շրջանակներում Երևան ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադտկեին (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող մի շարք հարցեր։ Համանախագահները ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել են Բաքվում ունեցած […]




