Թուրքական «Սաբահ» (Sabah) թերթի հոկտեմբերի 20-ի համարում Նազըլ Յըլրջակի հեղինակությամբ տպագրվել է մի հոդված, որով «պարզվում է», որ դեռևս 11-րդ դարից մինչև 1800-ական թվականները Ղարաբաղը գտնվել է թուրքերի հպատակության ներքո: Այս հոդվածի առնչությամբ Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկատվական վարչության պետ Մարսել Պետրոսյանը մեկնաբանություն է տվել: «Նրանք թերևս մոռացել են ասել, թե ինչպես 11-րդ դարից մինչև 20-րդ […]
Նոյեմբեր 2009
Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցության պաշտոնական կայքը նոյեմբերի 2-ին տեղեկություն տարածեց, ըստ որի ԱՄՆ-ը Ադրբեջանին զգուշացրել է, որ եթե վերջինս Լեռնային Ղարաբաղում փորձի ռազմական գործողություն իրականացնել, ապա ԱՄՆ-ը կճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Աղբյուրի համաձայն, զգուշացումն արվել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Թինա Կայդենաուի միջոցով («news.am», 03.11.2009): Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Թերրի Դևիդսոնը […]
Ինչպես փաստում են միջազգային տնտեսագետները, Թուրքիան հայտնվել է խոր տնտեսական ճգնաժամում: Թուրքիայի կառավարությունը ևս հայտարարել էր, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացասաբար է անդրադարձել թուրքական արտադրանքը եվրոպական շուկա արտահանելու վրա: Եվ այս հանգամանքը ստիպել էր Անկարային նոր շուկաներ փնտրել Ասիայում և Աֆրիկայում: Իսկ այսօր արդեն Թուրքիայի պետնախարար Զաֆեր Չեգլայան վստահեցրել է, որ Թուրքիային հաջողվել է արժանապատվորեն […]
Այսօր` նոյեմբերի 6-ին, Թուրքիայի մայրաքաղաք Ստամբուլի Սաբանջի համալսարանում կմեկնարկի երկօրյա գիտաժողով` նվիրված 1909թվականի Ադանայի կոտորածներին: Գիտաժողովը կանցկացվի այսպիսի խորագրով`«Ադանա 1909. պատմություն, հիշատակ և ինքնություն. հայացք մեկդարյա հեռավորությունից»: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում են Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի, Սաբանջի համալսարանի, Ստամբուլի Բիլգի համալսարանի պատմության ֆակուլտետի, Հրանտ Դինքի անվան միջազգային հիմնադրամի և Բողազիջի համալսարանի պատմության ֆակուլտետի ներկայացուցիչները: Միջոցառման կազմակերպիչ Կոմիտաս […]
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (ՌԴ), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) տարածաշրջանային այցի շրջանակներում երեկ գտնվելով Բաքվում` մի շարք պաշտոնական հանդիպումներ են ունեցել: Մասնավորապես, հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ, հանդիպումների ժամանակ նրանք քննարկել են ղարաբաղյան հակամարտության լուծման գործընթացը: Համանախագահները Բաքվից մեկնել են Թբիլիսի: […]
Թուրքիայի առողջապահության նախարարությունն այսօր պաշտոնապես հայտնել է, որ երկրում խոզի գրիպի հետևանքով ևս չորս մահացության դեպք է գրանցվել, մահացածների թիվը հասել է 19-ի: Առողջապահության նախարարի խոսքով՝ զոհերի թվում են 6-ամյա աղջիկ, 28-ամյա երիտասարդ և 32 ու 33-ամյա երկու կին: Հիշեցնենք, որ Թուրքիայում խոզի գրիպից մահվան առաջին դեպքը գրանցվել է հոկտեմբերի 24-ին, երբ մահացել է Անկարայի […]
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը պաշտոնապես հեքել է այն պնդումները, թե իր երկիրի արտաքին քաղաքականության մեջ փոփոխություններ են եղել: Նա հայտարարել է, որ Թուրքիան փորձելով մերձենալ Արևելքի հետ, չի հրաժարվել արևմտյան ուղղվածությունից: Ըստ Գյուլի, Թուրքիայի արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից է Եվրամությանն անդամակցելը: Իսկ մինչ այդ այսօր Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քննարկել է Թուրքիայի եվրաինտեգրման հարցը: Եվրախորհրդարանը […]
Մեր երգարվեստում այսօր մեծ թիվ են կազմում այն երգիչները, ովքեր զբաղված են հիմնականում թուրքական երաժշտության քարոզով: Քարոզչությունը տարվում է տարբեր ճանապարհներով: Դրանցից մեկն էլ, պարզվում է, այն է, որ այսօր որոշ ռաբիս երգիչներ ֆինանսավորվում են Թուրքիայից և սերտ կապեր ունեն թուրքերի հետ: Այս մասին ArmAr-ին հայտնեց կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը, սակայն նախընտրեց անուններ չթվել: «Այսօր […]
Վերջին շրջանում հայկական հեռուստաեթերը լցվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող մեր հայրենակիցների կյանքն ու գործունեությունը լուսաբանող ամենատարբեր հաղորդումներով: Արդեն մի քանի ամիս է, ինչ ամեն օր հեռուստաէկրաններից մեր տուն են ներթափանցում հետխորհրդային շրջանում ԱՄՆ մեկնած այնպիսի անձինք, որոնք քիչ թե շատ հաջողությունների են հասել իրենց նոր «հայրենիքում»: Ընդ որում, դատելով վերոնշյալ հաղորդաշարերի տրամաբանությունից, ամենևին էլ […]
Այս հարցում վստահ է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Նա նշել է, որ Թուրքիայում արձանագրությունների վավերացման վերաբերյալ «պետք չէ որևէ նորություն ակնկալել մինչև նոր տարվա սկիզբ, ավելի կոնկրետ` մինչև 2010-ի փետրվար, մարտ ամիսները»: Ռիչարդ Կիրակոսյանն անդրադարձել է նաև արձանագրություններում նշված կետերի չկատարման համար սահմանվող պատասխանատվության բացակայությանը: Հայ-թուրքական արձանագրությունները պայմանագիր են, որի […]




