Հայկական թուրքալեզու «Ակոս» թերթը տեղեկացրել է, որ Թուրքիայի «Դեմոկրատական ժողովրդական» քրդական կուսակցության պատգամավոր Օզդալ Ուջերը երկրի մեջլիսում պահանջել է այլ ազգերի մշակութային կառույցները ևս պահպանել որպես «մշակութային հարստություն»։ Նա նշել է, որ հատկապես անհարգալից վերաբերմունք է դրսևորվում հայկական, ասորական և քաղդեական սրբավայրերի նկատմամբ, ինչի հետևանքով այսօր Վանի Բաշքալե գյուղում գտնվող Կարմիր եկեղեցին օգտագործվում է որպես […]
Նոյեմբեր 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսին: Նախագահ Սարգսյանն ասել է, որ գարնանը հանդիպել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ, սակայն Հայաստան նրա այցից հետո շատ իրադարձություններ ու զարգացումներ են տեղի ունեցել, ինչպես նաեւ հաստատվել է 2009-2010թթ. Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը: Սերժ Սարգսյանն ընդգծել […]
Արևմտամետ որոշ քաղաքագետների կողմից կատարված դիտարկումների համաձայն` ղարաբաղյան գործընթացի վրա ազդող միակ կարևոր գործոնը կարող են դառնալ Ռուսաստանի քաղաքականության մեջ տեղի ունեցող հնարավոր փոփոխությունները, որոնք կհանգեցնի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավմանը, արդյունքում` Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ ավելի չեզոք դիրք կընդունի։ Նրանց համոզմամբ, եթե Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի խնդրում փոխի իր քաղաքականությունը, Հայաստանը որևէ պատասխան կամ հակակշիռ […]
«Ռուսաստանն այսօր այն պետությունն է, որն առավել գործնական է կառուցում իր արտաքին քաղաքականությունը։ Եվ այն, ինչ պահանջում է Ադրբեջանից կամ Հայաստանից, նույնը կարող է պահանջել նաև ԱՄՆ-ից կամ ցանկացած այլ պետությունից, որն իրեն թույլ է տալիս ինչ-որ տեղ հակադրվել Ռուսաստանի շահերին»,- նշում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Քաղաքագետի դիտարկմամբ, ամերիկացիները Ռուսաստանի հետ փորձում են համագործակցել Աֆղանստանի […]
Կառավարությունը հաստատել է նաև պետական միջոցների հաշվին իրականացվող` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման ծրագրերի ընթացքի մոնիտորինգի անցկացման կարգը: Այս առումով կառավարության կողմից քաղաքաշինության նախարարին պարտավորեցվել է եռամսյա ժամկետում հաստատել վերը նշված ծրագրերի ընթացքի հաշվետվության ձևերը և դրանց համաձայն կազմված հաշվետվությունը սահմանված ժամկետում ներկայացնել ՀՀ վարչապետի` ավելի վաղ ընդունած որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով: […]
Գործարար Խաչատուր Սուքիասյանի հրաժարականից հետո թափուր մնացած պատգամավորական մանդատի համար պայքարը շարունակվում է: Թիվ 10 ընտրատարածքում ընտրությունները տեղի են ունենալու հունվարի 10-ին, իսկ մինչ այդ լայնորեն քննարկվում են նախընտրական գործընթացները, գրանցվում են նոր թեկնածուներ: Ընտրական տարածքում նշանակված լրացուցիչ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է նաև «Ազգային միաբանություն» կուսակցությունից Արա Սիմոնյանը: Այդ մասին հայտնում է Կենտրոնական ընտրական […]
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գրիգոլ Տաբատաձեն: Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ’ Նախագահ Սարգսյանն ասել է. «Մենք անցել ենք շատ երկար պատմական ճանապարհ, և մեր նախկին հարաբերությունները մեզ պարտավորեցնում են ավելի ամուր բարեկամանալ ու ավելի սերտ համագործակցել: Մեր հարաբերությունների այսօրվա մակարդակը, իհարկե, շատ բարձր է, բայց դրանք մշտապես […]
Զրույց հոգեբան ԱԼԲԵՐՏ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ – Պարոն Նալչաջյան, հայ հասարակության հոգեբանական վիճակն ու բարոյական մթնոլորտը վերլուծելիս մենք չենք կարող հաշվի չառնել Արցախյան պատերազմն ու դրանով պայմանավորված զարգացումները: Պատերազմից անցել է ընդամենը 15 տարի, այսինքն՝ նույնիսկ երիտասարդ սերունդը կռվի ու հաղթանակի վկան է: Ի՞նչ ազդեցություն ունեցավ Արցախյան պատերազմը մեր ժողովրդի հոգեբանության, մտածելակերպի, հուզաշխարհի վրա: – Մենք […]
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանն ասել է, թե` իրենց կենտրոնի կողմից դիտարկվել և մշակվել են որոշակի գործողություններ, որոնք կապված են ՀՀ պետական քաղաքականության պատշաճ տեղեկատվական սպասարկման հետ։ Հատկապես մեծ ուշադրություն է դարձվել համացանցին. «Քանի որ համացանցը ուշադրության կենտրոնում է, մեր կողմից մշակվել են աշխատանքային […]
Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը, կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի […]




