Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 5, 2009թ. 14:50

2003 թվականի դեկտեմբերի 17-ից Հայաստանում գործում է այլընտրանքային ծառայության մասին օրենքը, որով նախատեսված է երկու տեսակի ծառայություն` այընտրանքային զինվորական` զինված ուժերի ստորաբաժանումների ներսում և այլընտրանքային աշխատանքային` զինված ուժերի ստորաբաժանումներից դուրս: Այլընտրանքային զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 36 ամիս, իսկ այլընտրանքային աշխատանքային ծառայության ժամկետը` 42 ամիս: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացին իրավունք ունի անցնելու այլընտրանքային […]


Նոյեմբեր 5, 2009թ. 14:46

Ադրբեջանական «Վեստի.ազ» գործակալությունը լրատվություն է տարածել այն մասին, իբր լեզգինական «Սադվալ» կուսակցության ակտիվիստները Դերբենտի սրճարաններից մեկում գաղտնի հանդիպում են ունեցել միջազգային կազմակերպություններից մեկի էմիսարի հետ: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի տեղեկության, քննարկման թեման եղել է Դաղստանի արևելյան շրջանում լեզգինական ինքնավար մարզի ստեղծման հեռանկարը: Թերթը հայտնում է, որ Դաղստանում բնակվող լեզգինները ձգտում են ինքնավարության այն պատճառով, որ Դաղստանի […]


Նոյեմբեր 5, 2009թ. 14:13

Հայ դեմոկրատները պահանջել են խորհրդարանից ընդունել հատուկ հուշագիր, որի մեջ հստակ  թվարկված կլինեն պատմականորեն չլուծված այն հիմնահարցերն ու արդարացի պահանջները, որոնք Ցեղասպանության չհաղթահարված հետևանքներն են և մնում են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում՝ որպես անվիճելի հարցեր: ՀԴ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքով`«Թուրքիան սառեցրել է գործընթացն ու պատրաստվում է ինքն այդպիսի վերապահումներով հանդես գալ»: Բանն այն է, […]


Նոյեմբեր 5, 2009թ. 14:01

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը բաց նամակ է հղել «Բեռլիներ ցայտունգ» թերթի գլխավոր խմբագրին և արդարացիորեն  մեղադրել թերթի լրագրողին ղարաբաղյան հիմնախնդրի մասին խեղաթյուրված տեղեկատվություն տրամադրելու մեջ: «Նովոստի-Արմենիա» գործակալությանը  ԼՂՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության տրամադրած բաց նամակում գրված է. «Ափսոսանքով ենք նշում, որ լրագրող Թոբիաս Ասմութը, հազարավոր կիլոմետրեր հաղթահարելով, թերթի ընթերցողներին է […]


Նոյեմբեր 5, 2009թ. 13:49

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին կոչ է արել ԱՄՆ-ին Լեհաստանում տեղակայել ամերիկյան զինուժի ստորաբաժանումներ: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը: «Մեր ցանկությունն է մեր երկրում տեսնել ամերիկյան զորքեր` որպես վահան ռուսական ագրեսիայի դեմ», – հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարը Վաշինգտոնի ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ` հավելելով, որ իրենք գիտեն, թե ինչ է […]


Նոյեմբեր 5, 2009թ. 13:44

ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանն այսօր մեկնել է Գեղարքունիքի մարզ: Նախագահին ուղեկցում էին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ազգային պարկի տնօրեն Աշոտ Գնդոյանը և Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը: Վերջինս նախագահին ներկայացրեց ազգային պարկի գործունեությունը, որից հետո հանձնաժողովի անդամների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն: Նիստին ներկա էին ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը , տրանսպորտի և կապի նախարար […]


Նոյեմբեր 5, 2009թ. 13:09

Հայ–վրացական սահմանի «միջադեպի» հետքերով Հայկական լրատվամիջոցներից «news.am»-ը` հղում կատարելով «Հայք» օրաթերթին` տեղեկություն է տարածել, որ հայ- վրացական սահմանում միջադեպ է տեղի ունեցել. ըստ տեղեկատվության հայկական կողմը  փորձել է տեղադրել սահմանային սյուներ, ինչի ժամանակ հանդիպել է վրացական կողմի դիմադրությանը. «Ավելին, սահմանի շրջակայքում հայտնվել են նաև վրացական բանակի ստորաբաժանումները»,- նշում է պարբերականը և ավելացնում, որ իրավիճակն այնքան […]


Նոյեմբեր 5, 2009թ. 12:28

Հայաստանյան հեռուստաընկերությունների եթերում ամիսներ առաջ մեր հայրենիքի ճշգրիտ քարտեզը տեսնելու ցանկությունն ուտոպիա կթվար, սակայն այսօր, ի ուրախություն բոլորիս, այդ ցանկությունն աստիճանաբար վերածվում է իրականության: Չեմ կարող չասել, որ արդյունքին հնարավոր եղավ հասնել  շնորհիվ որոշ նվիրյալների  համառ ու հետևողական աշխատանքի: Նրանցից մեկն էլ  տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանն է: «Հայկական հեռուստաեթերներով ներկայացվող  սխալ քարտեզներն ինձ միշտ […]


Նոյեմբեր 5, 2009թ. 12:24

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսն այսօր երկօրյա այցով ժամանելու է Հայաստան: Հայաստանում ՆԱՏՕ-ի Տեղեկատվական Կենտրոնից հայտնում են, որ այսօր և վաղը Ռոբերտ Սիմոնսը Երևանում հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Սեյրան […]


Նոյեմբեր 5, 2009թ. 12:10

Մոսկովյան «Իզվեստյա» թերթի մամլո կենտրոնում կլոր սեղան է հրավիրվել` «ԼՂՀ  հակամարտություն. խաղաղության հաստատման համար պայմանների ստեղծում. Ռուսաստանի դերը» թեմայով, որին մասնակցել են Ռուսաստանի, Հայաստանի, ԼՂՀ և Ադրբեջանի հասարակության ներկայացուցիչները: «Դա բավական լուրջ բանավեճ էր, որի մասնակիցներին հնարավորություն էր ընձեռվել ազատ արտահայտվել արցախյան հակամարտության կարգավորման թեմայի շուրջ: Ելույթներով հանդես են եկել առավելապես ռուս փորձագետները»,-կլոր սեղանի մասին […]