Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 5, 2009թ. 17:23

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Թեմական ներկայացուցչական ժողովն ավարտեց իր աշխատանքները: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռներից, աշխարհասփյուռ թեմերից ժամանած ներկայացուցիչները չորսօրյա ժողովի ընթացքում քննության առան և ընդունեցին Թեմական Կանոնադրության ուղենշային փաստաթուղթը: Ժողովը փակվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով: Նորին Սրբությունն իր գոհունակությունը և գնահատանքը […]


Նոյեմբեր 5, 2009թ. 17:17

Նիժնի Նովգորոդում տեղի ունեցավ բարեգործական համերգ, որից հավաքված 600 հազար ռուբլի գումարը կուղղորդվի Նիժնի Նովգորոդում կառուցվելիք  Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու շինարարությանը։ Բարեգործական համերգին մասնակցել են հայ երգիչ-երգչուհիներ։ Ելույթ են ունեցել նաև տեղի հայ համայնքը ներկայացնող «Զանգեզուր» և «Նաիրի» պարային համույթները։ Համերգին ներկա է գտնվել ավելի քան 1300 ունկնդիր, ովքեր հիմնականում հայ համայնքի ներկայացուցիչներն էին։ Armar.am


Նոյեմբեր 5, 2009թ. 17:17

Այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ընդունել է Հայ օգնության միության ներկայացուցիչներ Վիկկի Մարաշլյանին, Ժիրայր Փեչեքյանին եւ Մարգարիտա Թարանյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ում կրթության եւ առողջապահության ոլորտներում ՀՕՄ-ի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերի, ինչպես նաեւ կազմակերպության 100-ամյակին նախատեսվող միջոցառումներին առնչվող հարցեր: ՀՕՄ-ի գործադիր կոմիտեի ղեկավար տիկին Մարաշլյանը նշել է, որ չնայած միջազգային ֆինանսական ճգնաժամի հետ կապված […]


Նոյեմբեր 5, 2009թ. 17:16

Գերմանիայի Քյոլն քաղաքում նոյեմբերի 6-27-ը կանցկացվեն Հայկական մշակույթի օրեր`«Գերմանիան եւ հայերը» խորագրով: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես» տեղեկատվական գործակալությունը: Նման մշակութային միջոցառումներ անցկացվում են արդեն 6-րդ տարին: Նախորդ տարի այդ օրերի շրջանակներում ներկայացվել են Թուրքիայի հայերի ստեղծած մշակութային արժեքները: Ինչպես «Արմենպրես»-ին են տեղեկացրել Գերմանիայում Հայկական եկեղեցու առաջնորդարանի մշակույթի հանձնախմբից, Հայկական օրերը սկսվում են հոբելյանական միջոցառմամբ. […]


Նոյեմբեր 5, 2009թ. 17:14

«Պիտի գնանք` վաղ, թե ուշ», «Լավագույն տղերքը մենք ենք», «Գետաշեն»: Գուսան Հայկազունի այդ եւ այլ երգեր ռազմի դաշտում եւ առօրյա կյանքում հայորդիներից շատերի համար եղել եւ մնում են հայեցի դաստիարակության կարեւորագույն մասնիկ: Նիկոլ Գալանթերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Արման Դանիելյանն ու գուսան Հայկազունին «Արցախ» ակումբում խոսել են ժողովրդական երգ ու երաժշտության թվացյալ պահպանողների եւ […]


Նոյեմբեր 5, 2009թ. 16:55

Արմեն Մարտիրոսյան. «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ -Պարոն Մարտիրոսյան, ո՞ր դեպքում  «Ժառանգություն» խմբակցությունը կարող է կողմ քվեարակել  հայ-թուրքական Արձանագրություններին։ -Կողմ քվեարկելը բացառվում է, սակայն… մենք դեռևս չենք հստակեցրել մեր վարքագիծը, թե ՀՀ խորհրդարանում արձանագրությունների քննարկմանը կամ քվեարկմանն, ընդհանրապես, կմասնակցե՞նք, թե՞ ոչ։ Հնարավոր է նաև, որ խորհրդարանի պատերից դուրս լինենք՝ այդ ձևով  բոյկոտելով  արձանագրությունների վավերացումը։ – Ձեր […]


Նոյեմբեր 5, 2009թ. 16:49

Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ժողովի 64-րդ նստաշրջանի ժամանակ ՄԱԿ-ի 3-րդ կոմիտեն քննարկումներ է անցկացրել «ինքնորոշման իրավունք» օրակարգային թեմայի շուրջ: Քննարկումները տարբերվել են նախորդներից ընթացքի լարվածությամբ ու վեր հանված թեմայի սուր կողմերով: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության վկայությամբ քննարկման ընթացքում Ադրբեջանի պատվիրակությունը փորձ է արել վեր բարձրացնել տարածքային ամբողջականության խնդիրը` վեր դասելով այն միջազգային […]


Նոյեմբեր 5, 2009թ. 16:10

Ադրբեջանում մոտ 28%-ով ավելացել են հարկային օրենսդրության խախտման հետ կապված հանցագործությունները. այս տարվա 9 ամիսների ընթացքում հարուցվել է 180 քրեական գործ` անցած տարվա 141-ի փոխարեն: Սա նշանակում է, որ տնտեսական ճգնաժամի պայմաններում Ադրբեջանում էապես նվազել է պետական կառավարման արդյունավետությունը: ArmAr.am


Նոյեմբեր 5, 2009թ. 15:32

Այսօր ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում քննարկվում է միայն ԼՂՀ կարգավիճակի հարցը: Այդ մասին նոյեմբերի 5-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարել է երկրի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքերով, այլ հարցեր չեն քննարկվում, քանի որ հայկական կողմի համար առաջնայինը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է եւ անվտանգությունը: «Անվտանգություն բառը ես օգտագործում եմ լայն իմաստով, իսկ դա նշանակում է ցամաքային կապի […]


Նոյեմբեր 5, 2009թ. 15:19

«Հայաստանի Հանրապետության դրոշը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշներից է: Հայաստանի Հանրապետության դրոշը եռագույն է` վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով: Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար: Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո: Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի […]