Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 3, 2009թ. 17:48

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կեսօրին պետական այցով ժամանել է Քուվեյթ: Էլ Քուվեյթի օդանավակայանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Նախագահ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում են Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ազգային ժողովի «Հայաստան-Քուվեյթ» պատգամավորական […]


Նոյեմբեր 3, 2009թ. 17:22

Հայ-թուրքական հարաբերությունների ու Հայաստանում այդ թեմայի շուրջ տեղի ունեցող քննարկումների վերաբերյալ Ալվարդ Պետրոսյանն իր ուրույն կարծիքն ունի: Այն, որ Հայաստանում այսօր ամենաանվնաս թեման  հայ-թուրքական հարաբերություններն են դարձել, խիստ զարմացնում է տիկին Պետրոսյանին. «Մենք հիմա ամենասահմռկեցուցիչ իրադարձությունների սկիզբն ենք դրել: Մեր երկրի համար շատ կարևոր հարցեր են լուծվում: Ավետիք Իսահակյանն այս մասին խոսելիս անգամ կակազում էր. […]


Նոյեմբեր 3, 2009թ. 17:09

Ադրբեջանի առողջապահության նախարարության հակաժանտախտային կայանի տնօրեն Շաիր Գուրբանովը հայտարարել է, որ Ադրբեջանի դպրոցներում ժանտախտի դեպքեր են  գրանցվել: Վեստի.ազ լրատվական կայքի փոխանցմամբ, Բաքվի Սաբունչինի շրջանի 67-րդ դպրոցի երկրորդ դասարանի աշակերտ Ֆարիդ Նիֆթալիևը, որի արյան մեջ հայտնաբերվել են խոլերայի ցուպիկներ, հիվանդանոց է տեղափոխվել: ArmAr.am


Նոյեմբեր 3, 2009թ. 16:20

Սարդարապատի հուշահամալիրի ցուցասրահում կազմակերպվել է 8-12 տարեկան երեխաների աշխատանքների ցուցադրություն, որտեղ Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոնի սաները բատիկայի տեխնիկայով ներկայացրել են Սարդարապատի հերոսամարտը: 16 երեխաներ կարողացել են մեծահասակի աչքերով ներկայացնել պայքարի անկոտրում ոգին, որը հատուկ է միայն մինչև վերջ գնալ պատրաստվող համառ հային: Գրեթե բոլոր կտավներում պատկերված են քահանաներ, ովքեր պայքարի բովում միշտ հասարակ գյուղացու կողքին […]


Նոյեմբեր 3, 2009թ. 15:52

Ուկրաինայում` 2010թ. հունվարի 17-ի նախագահական ընտրությունների պայքարն արդեն մեկնարկել է: Թեկնածու ֆավորիտների միջև, անկասկած, լարված մրցակցություն է ընթանալու: Եվ ինչպես ամենուր, այս դեպքում ևս մեր հարևան Ադրբեջանը ձգտում է ժամանակից շուտ «մտնել այնտեղ», որտեղ իրեն ոչ ոք չի սպասում: Այսպես, ադրբեջանական իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը շտապել է հանդիպել Ուկրաինայի «Ռեգիոնների կուսակցության» ղեկավար, նախագահի թեկնածու Վիկտոր […]


Նոյեմբեր 3, 2009թ. 15:13

2008թ. Ադրբեջանն իր ողջ ռազմական տեխնիկան գնել է երեք երկրներից՝ Ռուսաստանից, Ուկրաինայից և Բելառուսից: Այդ մասին ասված է Միացյալ ազգերի կազմակերպության սովորական սպառազինությունների ռեգիստրի Ադրբեջանի վերաբերյալ հաշվետվության մեջ, որ հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում: Համաձայն հաշվետվության, 2008թ. Ադրբեջանը Ռուսաստանից գնել է 20 զրահապատ տրանսպորտային միջոց: Ուկրաինայից և Բելառուսից Բաքուն գնել է խոշոր տրամաչափի հրետանային համակարգեր, […]


Նոյեմբեր 3, 2009թ. 15:06

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա պետական այցով կմեկնի Քուվեյթ: Սա Հայաստանի անկախացումից ի վեր ՀՀ Նախագահի առաջին պետական այցն է Ծոցի երկիր: Քուվեյթի միջազգային օդանավակայանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին կդիմավորի Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահը, Քուվեյթի թագաժառանգ Նավաֆ ալ-Ահմադ ալ-Ջաբեր Ալ Սաբահը, երկրի բարձրագույն ղեկավարության այլ ներկայացուցիչներ: Այցի առաջին օրը նախագահ Սերժ […]


Նոյեմբեր 3, 2009թ. 15:03

Սպիտակ տունն ընդունեց Համիդ Կարզայի հաղթանակն Աֆղանստանում կիրակի անցկացված նախագահական ընտրություններում: Այսօր առավոտյան ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շնորհավորել է Համիդ Կարզային և կոչ է արել բարելավել Աֆղանստանի կառավարության աշխատանքներն ու խստացնել պայքարը կոռուպցիայի դեմ: Հեռախոսազրույցը երկու երկրների առաջնորդների միջև տեղի է ունեցել դեռևս երեկ երեկոյան: «Ես արդեն խոսել եմ նախագահ Կարզայի հետ և շնորհավորել նրան […]


Նոյեմբեր 3, 2009թ. 14:57

Այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդունել է ԵՄ խորհրդատվական խմբի թիմի ղեկավար Ռոլֆ Բյոնկեին և Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության գործառնական- հարևանության քաղաքականության բաժնի ղեկավար Ուֆֆե Հոլստ Յենսենին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Արևելյան գործընկերության խորհրդարանական ձևաչափի` «Եվրանեսթ»-ի մեկնարկային համաժողովին և ՀՀ ԱԺ-ում ԵՄ խորհրդատուի նշանակմանն առնչվող հարցեր: ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական […]


Նոյեմբեր 3, 2009թ. 14:50

«Հայաստանի զինված ուժերը դարձյալ խախտել են հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական շփման գոտում»: Այսպիսի վերնագրով լուր ամեն Աստծո օր հայտնվում է ադրբեջանական առաջատար լրատվամիջոցների կայքէջերում: Հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության լրատվական բաժնին, ադրբեջանցի լրագրողներն ամեն առավոտ ի լուր աշխարհի հայտարարում են  հայկական կողմի հերթական «ապօրինությունների» մասին: Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա մեր լրատվամիջոցներն սկզբնական շրջանում ամեն […]