«Ղարաբաղի սահմանները ներառում են այն տարածքները, որոնք ամրագրված են երկրի Սահմանադրության մեջ, և մենք պատրաստ չենք որևէ զիջումների գնալ տարածքների հարցում: Ասելով «տարածքներ»` մենք նկատի ունենք Արցախի ներկայիս փաստացի սահմանները: Դա մեր դիրքորոշումն է, և մենք առաջնորդվելու ենք միայն դրանով»: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել է «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԼՂՀ վարչապետ Արա […]
Նոյեմբեր 2009
Երևանում մեկնարկեց «ԱՐՏԱԳԵՐՍ» շարքից ԵՐԵԿՈՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԴՊՐՈՑԸ։ Նոյեմբերի 2-ին Երևանում մեկնարկեց “ՊՐՈՍՊԵԿՏՈՒՍ” տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոնի կողմից անցկացվող “ԱՐՏԱԳԵՐՍ” շարքից ԵՐԵԿՈՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԴՊՐՈՑԸ։ Այն կրում է «Հայկական քաղաքակրթություն. անցյալը և հեռանկարները» խորագիրը։ Կենտրոնի նախագահ, պատմաբան Թամարա Վարդանյանն իր բացման խոսքում նշեց այն խնդիրների շրջանակը, որոնք ներառված են ուսումնական ծրագրում։ Դրանք են` հայ ինքնության, մշակութային […]
ԱՄՆ-ի Լիվենվորտ քաղաքում այս շաբաթ մեկնարկել են ՆԱՏՕ-ի անդամ և համագործակից երկրների հրամանատարական կազմի ներկայացուցիչների հերթական ռազմաքաղաքական դասընթացները, որոնցում դարձյալ մշակվել է Ադրբեջանի դեմ հնարավոր ռազմական ագրեսիայի կանխմանն ուղղված գործողությունների պլանը: Մշակված սցենարի համաձայն, Ադրբեջանը շուտով կենթարկվի Իրանից անջատված Ահուրաստան նոր պետության հարձակմանը: Բայց քանի որ 57 հազարանոց ադրբեջանական բանակը չի կարողանա դիմակայել Ահուրաստանի զորքերին, […]
Ալեքսանդր ՄԱՆԱՍՅԱՆ ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը շարունակում է ներկայացնել փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի հոդվածաշարը: Նախորդ վերլուծություններում հեղինակը խոսել է այն մասին, թե ինչպես է հայ-թուրքական հարաբերությունների բարենորոգումը դիտարկվում Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Եվրոպայից և Ռուսաստանից: Այս հոդվածում հեղինակը խնդիրը դիտարկում է Անկարայի դիրքերից: Եվ այսպես` ԹՈՒՐՔԻԱ Կասկածից վեր է, որ Թուրքիան գիտի Մոսկովյան ու Կարսի […]
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը պատրաստվում է այցելել Թուրքիա: Նա կմասնակցի Ստամբուլում նոյեմբերի 5-9-ը անցկացվելիք «Իսլամական կոնֆերանս» կազմակերպության տնտեսական և առևտրային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստին: Թուրքիա այցի ընթացքում Իրանի նախագահը կհանդիպի նաև Թուրքիայի նախագահի հետ: Տեղեկացնենք, որ տնտեսական եւ առևտրային մշտական հանձնաժողովի նիստին հրավիրվել են ինչպես կազմակերպության, այնպես էլ 62 դիտորդ երկրների ղեկավարներ և տնտեսության գծով […]
Թուրքիայի ցամաքային զինված ուժերի գլխավոր հրամանատար Ըշիկ Կոշաները Բաքվում շարունակում է բանակցությունները Ադրբեջանի իշխանությունների հետ: Նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Թուրք գեներալը լրագրողներին ասել է, թե Ադրբեջան-Թուրքիա ռազմական համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի: Համագործակցության շրջանակներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, զինավարժություններ: Կողմերը վստահեցրել են, որ «երկու երկրների համագործակցությունն առավել լայն թափով շարունակվելու է» թե […]
Թուրքական «Սաբահ» թերթի տեղեկացմամբ, Իսրայելում Թուրքիայի դեսպան Ահմեդ Օղուզ Չելիքոլը Թելավիվին բողոք է ներկայացրել: Այս անգամ թուրքական կողմի զայրույթի պատճառը իսրայելական լրատվամիջոցներում տեղ գտած այն հրապարակումներն են, որոնցում ասվում է, թե «Թուրքիայի վարչապետը մոռացել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի նկատմամբ իրականացվածը, և նախ պետք է իրենց արածների համար պատասխան տան, այնուհետև մեղադրեն ուրիշներին»: Հիշեցնեք, […]
«Հաշվի առնելով, որ Վերին Լարսի բացումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի համար, մենք պատրաստ ենք գնալ ցանկացած զիջման: Չնայած այն բանին, որ Ռուսաստանը շարունակում է որոշ խնդիրներ ստեղծել, հայկական կողմի հետ մենք պայմանավորվել ենք, որ կսկսենք տեխնիկական բանակցությունները, և մենք այդ բանակցություններն արդեն իսկ սկսել ենք», -ասել է Վրաստանի արտաքին գործերի փոխնախարար Նինո Կալանդաձեն: ArmAr.am
Թուրքիան հայտնվել է փակուղային իրավիճակում. այս հետևության են հանգել նաև միջազգային վերլուծաբանները: Եվ իրոք, այդ երկրի համար ստեղծվել է մի անելանելի իրավիճակ. մի կողմից Թուրքիան չի ցանկանում նահանջել` հայ-թուրքական սահմանն առանց նախապայմանների բացելու գաղափարից: Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաներն անվերջ հայտարարություններ են հնչեցնում, թե մինչև չլուծվի ղարաբաղյան հիմնախնդիրը, իրենք չեն կատարի մի քայլ, որը կհակասի եղբայրական Ադրբեջանի […]
Թուրքական TRT հեռուստաալիքը փոխանցում է, որ ԱՄՆ-ում գործող «Միություն ընդդեմ զրպարտության» հրեական կազմակերպության նախագահ Աբրահամ Ֆոքսմանը հայտնել է, թե 1915 թվականի իրադարձությունների հետ կապված իրենց դիրքորոշումը չի փոխվել, և իրենք շարունակում են այս հարցում աջակցել Անկարային: Միաժամանակ Ֆոքսմանը հույս է հայտնել, որ Թուրքիան և Իսրայելը կկարողանան հաղթահարել վերջին շրջանի լարվածությունը, քանի որ երկու երկրների միջև […]




