Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 4, 2009թ. 10:55

Իսրայելական ISRA գործակալության փոխանցմամբ, Իսրայելի ռազմական հետախուզության` ԱՄԱՆ-ի ղեկավար Ամոս Յադլինը հայտարարել է, թե ահաբեկչական «Հըզբոլլահ» կազմակերպությունը զենք, այդ թվում` հեռահար հրթիռներ է ստանում Իրանից` Թուրքիայի տարածքով: Ամոս Յադլինը մեղադրել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` ասելով. «Էրդողանը չի կարող այդ մասին չիմանալ: Այդ մարդը երկերեսանի է: Մեղադրելով Իսրայելին անմեղ մարդկանց սպանության մեջ` Էրդողանը լռում […]


Նոյեմբեր 4, 2009թ. 10:28

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, հանդես գալով իր հարազատ` «Արդարություն և զարգացում»  կուսակցության առջև, հայտարարել է, որ այն պետությունները, որոնք դատապարտում են Իրանի միջուկային ծրագիրը, անձամբ են տիրապետում այդ զենքին: Հասկանալի է, որ Էրդողանի ակնարկն ուղղված էր Իսրայելին: Թուրքիայի վարչապետը նաև շեշտել է. «Մեր կուսակցությունն իր կառավարման 7 տարիների ընթացքում ամեն ինչ արել է տարածաշրջանային […]


Նոյեմբեր 4, 2009թ. 10:20

Լևոն Արոնյանը մասնակցելու է աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի հիշատակին նվիրված մրցաշարին, որը կայանալու է Մոսկվայում նոյեմբերի 5-ից 18-ը (ներառյալ բլից-շախմատի աշխարհի առաջնությունը): Sportinfo.am գործակալության փոխանցմամբ՝ Արոնյանի մրցակիցներն են լինելու Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան), Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Մագնուս Կառլսենը (Նորվեգիա), Պետեր Լեկոն (Հունգարիա), Բորիս Գելֆանդը (Իսրայել), Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա), Ալեքսանդր Մորոզեւիչը (Ռուսաստան), Ռուսլան Պոնոմարյովը (Ուկրաինա): Նոյեմբերի […]


Նոյեմբեր 4, 2009թ. 10:10

Չկա մի դեպք, երբ մահմեդական հայը օրհասական պահին ազգային ինքնագիտակցության եկած լինի Վերջերս շատերն են խոսում մահմեդականություն ընդունած  ծագումով հայերի մասին: Չնայած խոսակցությունները նոր ընթացք են ստացել, սակայն դրանք իրենց բնույթով նոր չեն: Դեռ 1970-ականներին ակադեմիկոս Լևոն Խաչիկյանը    աշխատություն է գրել Սև ծովի երկայնքով տարածվող` Տրապիզոնի շրջանում բնակվող համշենահայերի մասին և ցույց տվել նրանց […]


Նոյեմբեր 4, 2009թ. 10:00

Թուրքական Hurriyet-ի տեղեկացմամբ, հայտնի ֆրանսահայ երգիչ և Շվեցարիայում Հայաստանի նորանշանակ դեսպան Շառլ Ազնավուրը հանդես գալով իտալական հեռուստաընկերության եթերում, Թուրքիայից պահանջել է  ետ վերադարձնել հայկական հողերը։ Հանրահռչակ հայազգի երգիչը Իտալիայում է գտնվում համերգների նպատակով: Նա`իտալական RAI 3 հեռուստաընկերության եթերում իր գոհունակությունն է հայտնել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ և հավելել. «1924 թվականին՝ երբ ես […]


Նոյեմբեր 4, 2009թ. 09:30

-Ես որպես հաշմանդամություն ունեցող մարդ, ինձ այս երկրի լիիրավ քաղաքացի չեմ զգում և շատ դժգոհ եմ այս պետությունից և բոլոր այն կառույցներից ովքեր պատասխանատու են մարդկանց արժանապատիվ կյանքի համար-, ասում է Զարուհի Բաթոյանը: Այսօր  ՀՀ-ում 177208 հաշմանդամություն ունեցող մարդ է ապրում: Սակայն նրանց բաժին է ընկել, ամենադժվարը` ապրել 21-րդ դարում և չունենալ ազատ տեղաշարժվելու հնարավորություն: […]


Նոյեմբեր 4, 2009թ. 09:28

Պատգամավորի դաշնակցական թեկնածու Ռաֆայել Այվազյանը նոյեմբերի 3-ին հրաժարվել է հետագա ընտրապայքարից: Եվ այսպես, Երեւանի թիվ 10 ընտրատարածքում հունվարի 10-ին կայանալիք ընտրություններում որպես պատգամավորի թեկնածու առաջադրված անձանց թիվը պակասեց մեկով: Երեկ երեկոյան ՀՅԴ-ն պաշտոնապես հայտարարեց,  որ  Ռաֆայել Այվազյանի` պայքարից հրաժարվելու պատճառը, զուտ անձնական դրդապատճառներն են: Հիշեցնենք, որ այս ընտրատարածքում պատգամավորի մանդատը թափուր էր մնացել գործարար Խաչատուր […]


Նոյեմբեր 4, 2009թ. 09:00

Այսօր Ռուսաստանում տոնում են Ազգային միասնության տոնը: Այն հռչակվել է ի հիշատակ 1612 թվականի իրադարձությունների, երբ Կոզմա Մինինի և Դմիտրի Պոժարսկու առաջնորդությամբ ռուս ժողովուրդը ազատագրեց Մոսկվան լեհ զավթիչներից: Նոյեմբերի 4-ը որպես Ազգային միասնության տոն առաջին անգամ նշվել և ոչ աշխատանքային օր է հռչակվել 2005 թվականին: Տոնի առիթով Ռուսաստանի մայրաքաղաքում, ինչպես նաև այլ քաղաքներում, տեղի կունենան […]


Նոյեմբեր 3, 2009թ. 19:15

ՀՀ կառավարությունը վերջերս խորհրդարանին է ներկայացրել  «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծ:  Կառավարության առաջարկը վրդովմունքի մեծ ալիք է բարձրացրել մի շարք հասարակական կազմակերպետությունների մոտ։ Առանձնակի քննարկման թեմա դարձավ այն, թե ՀԿ-ները քանի տարին մեկ պետք է հրավիրեն հերթական ժողովներ կամ համագումարներ։ Այս խնդրի վերաբերյալ օրենքի փոփոխությամբ նախատեսվում է երկու տարին դարձնել չորս՝ հաշվի առնելով […]


Նոյեմբեր 3, 2009թ. 18:02

Վաղը Բաքվում կմեկնարկեն ԱՊՀ երկրների երիտասարդների օրերը։ Չորս օր շարունակ՝ նոյեմբերի 4-ից մինչև 7-ը, ԱՊՀ երկրների 120 երիտասարդներ  ցուցահանդեսներում կներկայացնեն իրենց լուսանկարչական ու նկարչական աշխատանքները, կերգեն ու կպարեն։ Բացի այս, նախատեսվում են քննարկումներ, բանավեճեր։ Բնականաբար, երիտասարդական այս միջոցառմանը չեն մասնակցի Հայաստանի ներկայացուցիչները։ Նրանք հրավիրված չեն: Դժվար թե մեր երիտասարդները մեծ ցանկություն ուեին զբոսնելու Բաքվի փողոցներում։ […]