Նոյեմբերի 19-ին հայ-թուրքական արձանագրությունները ներկայացվեցին Սահմանադրական դատարան: Համաձայն Հայաստանի օրենսդրության, բոլոր միջազգային պայմանագրերը պետք է ներկայացվեն Սահմանադրական դատարան, մինչև Ազգային ժողովում վավերացման համար դրանց քննարկումը: Արձանագրությունները հոկտեմբերի 10-ին ստորագրվել էին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների կողմից, իսկ մինչ այդ, օգոստոսի 31-ին, երկու կողմերը հրապարակավ պարտավորվել էին «իրենց բոլոր հնարավոր ջանքերը գործադրել»` արձանագրությունները «խելամիտ» ժամկետում վավերացնելու համար: […]
Նոյեմբեր 2009
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը նախօրեին պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Յուսիֆջանլի բնակավայրի մերձակայքում: ԼՂՀ ԱԳՆ հաղորդմամբ, ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գրասենյակի համակարգող, փոխգնդապետ Իմրե Պալատինուսը (Հունգարիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) […]
Իսլամական կոնֆերանս կազմակերպության գլխավոր քարտուղար Էքմեդին Իսանօղլուն հայտարարել է, որ չնայած թուրք-իսրայելական հարաբերություններում առաջացած ճգնաժամին, այնուհանդերձ, Թուրքիան պետք է շարունակի հանդես գալ որպես միջնորդ կողմ` Սիրիայի և Իսրայելի միջև ընթացող բանակցություններում: Իսանօղլուն խոսելով թուրք-իրանական մերձեցման մասին, կարծիք է հայտնել, թե դա ևս կարևոր գործընթաց է, քանի որ և Թուրքիան, և Իրանը Իսլամական կոնֆերանսի կազմակերպության անդամ […]
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Ճապոնիայի կառավարության հրավերով գտնվում է Ճապոնիայում: Նա հանդիպում ունեցավ Ճապոնիայի ԱԳ նախարար Կացույա Օկադայի հետ: Հանդիպման ժամանակ երկու նախարարները քննարկեցին հարցերի լայն շրջանակ, ներառյալ երկկողմ հարաբերություններին առնչվող ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային հարցեր: Կողմերը շեշտեցին Ճապոնիայի եւ Հայաստանի միջեւ քաղաքական երկխոսության եւ տնտեսական հարաբերությունների ընդլայնման կարեւորությունը` համագործակցության տարբեր ոլորտներում […]
Թուրք-իսրայելական լարվածությունը թուլացնելու նպատակով, մի քանի օր առաջ Թուրքիա էր ժամանել Իսրայելի առևտրի և արդյունաբերության նախարար Բինիամին Բեն Էլեզիրը։ Վերջինս Թուրքիայում հայտնել է, որ Իսրայելը կողմ է, որ Թուրքիան շարունակի Իսրայել-Սիրիա հարաբերություններում հանդես գալ որպես միջնորդ կողմ, սակայն մեկ պայմանով, որ Թուրքիան պահպանի իր անկողմնակալությունը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել էր, […]
ԼՂՀ Ազգային ժողովը ս.թ. նոյեմբերի 25-ի լիագումար նիստում ընդունել է հայտարարություն Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նկատվող վերջին զարգացումների կապակցությամբ: Ստորև հայտարարության ամբողջական տեքստը. Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նկատվող վերջին զարգացումները վկայում են Ադրբեջանի ոչ կառուցողական դիրքորոշման բացահայտ դրսևորումների մասին: Քարոզչական տարբեր հնարքների կիրառմամբ Ադրբեջանի իշխանությունները պատրանք են ստեղծում միջազգային միջնորդությամբ շարունակվող քննարկումներից իրենց դժգոհության մասին, այնինչ, իրական […]
Նաիրի Հոխիկյան Թուրք-ադրբեջանական նոր հակամարտություն է գլուխ բարձրացնում, այս անգամ` տնտեսական հողի վրա: Շուրջ մեկ տարի շարունակվող առևտրային անհամաձայնությունները, որ երկու երկրներն ունեին գազի գնի և դրա տարանցման հարցում, կարծես վատագույն օրերն են ապրում: Ադրբեջանական հանքերից գնվող նավթի և գազի համար Թուրքիան այսօր, իր գնահատմամբ, ամենաբարձր գներից մեկն է վճարում: Թուրքերին հատկապես զայրացնում է այն […]
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանին: Էռնեկյանը Հանրապետության Նախագահին ներկայացրել է տնտեսության տարբեր ոլորտներում կատարված ներդրումային ծրագրերի ընթացքի ու ապագա անելիքների մասին: Էդուարդո Էռնեկյանն ուրախությամբ ընդգծել է, որ գլոբալ ճգնաժամի հարուցած դժվարությունները որեւէ անդրադարձ չեն ունեցել Հայաստանի տնտեսության հետ կապված իր ծրագրերի վրա եւ բոլոր նախաձեռնություններն իրականացման ընթացքի մեջ […]
ՀՀ գլխավոր դատախազությունը բացում է արխիվները «Այլատյացության կանխարգելման նախաձեռնություն» կազակերպությունը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազություն՝ խնդրելով հնարավորություն ընձեռել ծանոթանալու Սումգայիթում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործին առնչվող արխիվային նյութերին։ Նրանց կարծիքով, այդ քրեական գործի նյութերը վերաբերում են մեր ժողովրդին, ուստի մեր հասարակությունը պետք է հնարավորություն ունենա ծանոթանալու արխիվային այդ փաստաթղթերին և իմանա, թե իրականում […]
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարության Դեղագործական եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն, ծանոթացել ընկերության գործունեությանն ու աշխատանքների ընթացքին։ Այնուհետեւ փակ խորհրդակցության արդյունքում քննարկվել են գործակալության դեղերի ոլորտում առկա հիմնախնդիրները։ ՀՀ վարչապետին ներկայացվել են վերջիններիս լուծման հնարավոր ուղիները եւ այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Խորհրդակցությանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ Տիգրան Սարգսյանը, կարեւորել է […]




