Ամերիկացի կոնգրեսական, դեմոկրատ Ադամ Շիֆը կոչ է արել ընդունել Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը, որի նախագիծը 2009 թվականի մարտի 17-ին ինքը ներկայացրել է Ներկայացուցիչների պալատ, տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: Կոնգրեսականը նշել է, որ բանաձեւի ընդունումը կարեւոր քայլ կլինի Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ժխտման քաղաքականությանը հակազդելու համար, նաեւ հիմք կդառնա հայ-թուրքական` ճշմարտության վրա […]
Դեկտեմբեր 2009
Այսօր, ինչպես արդեն հաղորդել ենք, ադրբեջանական ԶԼՄ-ը լուրեր էին տարածել, թե ԼՂՀ Աղդամի շրջանից, մոտ 50 տարեկան կին է փորձել ներթափանցել Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներ: և սպանվել հայ դիրքապահների արձակած կրակից: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը այդ տեղեկությունը հերքել էր, հայտարարելով, որ նման դեպք չի գրանցվել և գործ ունենք ադրբեջանական հերթական ապատեղեկատվության հետ: Քիչ առաջ ադրբեջանական […]
Դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 64-րդ նստաշրջանում առանց քվեարկության ընդունվեց «Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացում» բանաձեւը, որի համահեղինակներն են ՄԱԿ-ի անդամ 50-ից ավելի պետություններ, այդ թվում` Հայաստանը եւ Ադրբեջանը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը: Բանաձեւը վերահաստատում է ազգերի ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրականացումը եւ կոչ անում հատուկ ուշադրություն դարձնել դրա ոտնահարման դեպքերին: […]
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ալբանիայի դեսպան (նստավայրը` Աթենք) Վիլի Մինարոլլիին (Vili Minarolli) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Շնորհավորելով դեսպանին պարտականությունների ստանձնման կապակցությամբ` նախարար Նալբանդյանը հավաստիացրեց, որ արտգործնախարարությունն ամենայն աջակցություն կցուցաբերի դեսպանի առաքելության իրականացման գործում: Նախարար Նալբանդյանը, վերհիշելով 2008 թ. հոկտեմբերին Տիրանա կատարած իր այցելությունն ու Ալբանիայի արտգործնախարարի եւ վարչապետի հետ ունեցած հանդիպումների ժամանակ հայտնած […]
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դեկտեմբերի 21-ին կայացած նիստում դեղերի շուկայում գործող 8 ընկերությունների տուգանել է 468,4 մլն դրամով։ Որոշման համար հիմք է հանդիսացել նիստում ապացուցված այն փաստը, որ «Նաթալի ֆարմ», «Ալֆա ֆարմ», «Վագա ֆարմ» և ևս 5 խոշոր ընկերությունները զուգորդված գնային քաղաքականություն են իրականացրել։ Արդյունքում՝ նշյալ կազմակերպությունների կողմից անհիմն կերպով բարձրացվել են սիրտ-անոթային, հակաշաքարային, […]
Վրաստանի արտգործնախարարությունից հաստատել են այն փաստը, որ Վրաստանը Աբխազիայի և Հարավային Օսիայի մասին լրտեսական տեղեկատվություն է ստանում ԵԽ արբանյակների միջոցով. «Եվրախորհրդի բոլոր երկրներն իրենց սկզբունքային համաձայնությունն են տվել արբանյակային «վերահոսկողություն» սահմանելու համար»,- նշել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալը։ Հիշեցնենք, որ ԵԽ-ն Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներում արբանյակային «հսկողության» իրականացնելու որոշում էր կայացրել այն բանից հետո, երբ […]
«Ընթացիկ տարում հանրապետությունում տրանսպորտի և կապի ոլրտում իրականցված մի շարք ծրագրեր հնարավորություն կտան 2010-ին Հայաստանի համար լուծել այնպիսի կարևորագույն խնդիրներ, ինչպիսիք են` Հյուսիս- Հարավ ավտոմայրուղու, նաև Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը»: Այս մասին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում լրագրողներին հայտնեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Նախարարը նկատեց, որ. «2010թ ապրիլ- մայիս ամիսներին կսկսվի շինարարության առաջին փուլը: Ասիական […]
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 21-ին ընդունել է Տավուշի մարզի պատվիրակությանը՝ մարզպետ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Տավուշի մարզի և ԼՂՀ շրջանների միջև հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը կարևորել է Հայաստանի Հանրապետության մարզերի հետ փոխգործակցության շարունակական խորացումը՝ այն համարելով ներհայկական կապերի ամրապնդման գլխավոր գործոններց մեկը: Հանդիպմանը ներկա է գտնվել ԼՂՀ վարչապետ Արա […]
Թուրքական «Milliyet» օրաթերթը թուրք հանրությանն ահազանգում է, որ ամերիկյան խոշորագույն հեռուստաընկերություններից մեկը` «NBC»-ն, թուրքերին անհանգստացնող սխալ է թույլ տվել: Բանն այն է, որ առավոտյան «Today’s Show» ծրագրի ժամանակ եթեր է հեռարձակվել մի քարտեզ, որտեղ Թուրքիայի տեղում նշված է եղել Քուրդիստան: Դա արվել է այն ժամանակ, երբ լուր է հաղորդվել Իրանի սահմանն ապօրինաբար հատելու մեղադրանքով ձերբակալված […]
Ինչպես հայտնի է, «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել՝ ընդդեմ Կովկասյան ինստիտուտի (տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյան)՝ Հայոց Ցեղասպանությունը ժխտող գրականություն տարածելու համար։ Այս խնդրին անդրադարձել է նաև «Ֆրանս- Արմենիա»-ն նկատելով, թե Կովկասյան ինստիտուտը հրապարակել է «Կովկասյան հարևանություն` Թուրքիա և Հարավային Կովկաս»հոդվածը, որտեղ թուրք հեղինակը բացահայտորեն կասկածի տակ էր առնում […]




