Պատահական չէ, որ հենց այս օրը` դեկտեմբերի 10-ին, երբ ողջ աշխարհում նշվում է մարդու իրավունքների միջազգային օրը, Լեռնային Ղարաբաղը տոնում է Արցախի ժողովրդի ինքնորոշման և պետականության կայացման միանգամից երկու տոն` անկախության հանրաքվեի անցկացումը և Սահմանադրության ընդունումը: Ուղիղ 18 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անցկացրեց անկախության հանրաքվե` ընտրելով ազատ և անկախ ապրելու ճանապարհը: Իսկ երեք տարի […]
Դեկտեմբեր 2009
ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Նաբի Շենսոյը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս առիթով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն լրագրողներին տեղեկացրել է, որ Նաբի Շենսոյը հրաժարականի դիմումը ներկայացրել էր դեռ դեկտեմբերի 8-ին և այն արդեն ընդունվել է: Շենսոյը` ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 2006թ. հունվարին և նրա պաշտոնավարման ժամկետը լրանում էր 2010թ. առաջին կեսին: Սակայն դեսպանը` ինչ-ինչ պատճառներով […]
Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում բախվել են թուրքերը և քուրդերը: Նիդերլանդներում բնակվող թուրքերը ցույց են կազմակերպել, դրանով արտահայտելով իրենց բողոքը եվրոպական այն կազմակերպությունների նկատմամբ, որոնք խրախուսում են Թուրքիայում` «Քրդական աշխատավորական կուսակցության» գործունեությունը: Նույն ընթացքում ամստերդամաբնակ քրդերը ևս իրենց երթն են կազմակերպել` ի պաշտպանություն «Քրդական աշխատավորական կուսակցության» և ընդդեմ Թուրքիայի: Արդյունքում քրդերի և թուրքերի միջև ծեծկրտուք է սկսվել: […]
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը եւ «Հայռուսգազարդ» ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այցով եղել են Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինհրապարակում, ծանոթացել աշխատանքների ընթացքին: 2010-ի վերջին արդեն 480 մեգավատ հզորությամբ կայանը կմիանա հայկական ցանցին, ինչը հնարավորություն կտա նվազեցնել ջերմային կայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը: Նախարար Արմեն Մովսիսյանն անդրադարձել է էլեկտրաէնեգիայի նոր […]
Խորհրդարան ավանդական հարց ու պատասխանի ժամանակ Առողջապահության նախարարը պատասխանելով խոզագրիպ հիվանդության տարածման վերաբերյալ պատգամավորների հարցերին, ասել է. «Այսօրվա դրությամբ ունենք 49 արձանագրված H1N1 խոզի գրիպի դեպքեր, մնացած դեպքերը սեզոնային գրիպի եւ սուր շնչառական ինֆեկցիայի դեպքեր են, որոնք բնորոշ են ձմեռվա ժամանակաշրջանին: Անցյալ տարվա հետ համեմատ ունենք թվաքանակի աճ: Վերջին մեկ ամսվա տվյալներով արձանագրված է սեզոնային […]
Վիվա Սել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցությամբ, Արմավիրի մարզի Այգեշատ, Բերքաշատ և Շենավան համայնքներում, 3 ամսվա ընթացքում տեղադրվել և փորձարկվել է հեռահար կառավարմամբ 6 միավոր «Զենիթ» հակակարկտային կայան: Բնության անկանխատեսելիության հետևանքներն ընկալման տեսանկյունից բացարձակապես տարբեր են քաղաքաբնակների և հողի լեզուն հասկանալ ձգտողների համար: Այգեշատի, Բերքաշատի և Շենավանի բնակիչները շատ շոշափելի` նյութական վնասի տեսքով զգացել են կարկտի վնասակար ազդեցությունը: […]
Ռուսաստանը դրական է վերաբերվում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների մերձեցմանն ու շարունակելու է նպաստել այդ գործընթացին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ դեկտեմբերի 9-ին ելույթ ունենալով եվրոպական եւ ասիական ԶԼՄ-ների համաժողովում: «Մենք դրական ենք վերաբերվում, որ 20-րդ դարում կուտակված ահռելի խնդիրները դուք փորձում եք լուծել՝ փոխադարձ զսպվածություն եւ փոխզիջման որոնում ցուցաբերելով»,- նշել է […]
Ժառանգություն կուսակցության հայտարարությունը Հայաստանի ներկայիս բարձրագույն ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը չի կարող ավելի ցածր լինել, քան այսօր է, եւ որեւէ տարբերակով խնդրի կարգավորման արդյունքում այն չի կարող գտնվել Ադրբեջանի ենթակայության ներքո: Սակայն 1992-ից ի վեր Հայաստանի երեք նախագահները տարբեր պատճառներով հրաժարվել են ճանաչել ԼՂՀ անկախությունը: Իսկ կարգավիճակի խնդիրը սակարկման առարկայի […]
Երեկ` դեկտեմբերի 8-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը 12 ժամ տևած քննարկումներից հետո չկայացրեց և ոչ մի որոշում քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման վերաբերյալ: Սահմանադրական դատարանի նախագահ Հասըմ Քըլըջը տեղեկացրել է, որ հնարավոր է մինչ դեկտեմբերի 11-ը հայցադիմումի վերաբերյալ որոշում չընդունվի, քանի որ անհրաժեշտ է ներկայացված փաստերը մանրակրկիտ ուսումնասիրել, ավելին` ըստ նրա նոր ապացույցներ ու փաստեր են […]
Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են ազատ արձակել ահաբեկիչ Մեհմետ Ալի Ագջուին: Հիշեցնենք, որ վերջինս հանդիսանում էր «Գորշ գայլեր» խմբավորման անդամ և 1981 թ. մայիսի 13-ին մահափորձ էր իրականացրել Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի դեմ: Ինչի հետևանքով Հռոմի պապը վիրավորվել էր, իսկ թուրք ահաբեկիչն իսկույն ձերբակալվել. արդեն 19-րդ տարին է որ նա գտնվում էր ազատազրկման մեջ` Իտալիայում: […]




