Հոկտեմբերի 19-21-ը աշխատանքային այցով Հայաստանում էր գտնվում Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդանաուն: Նա հանդիպումներ ունեցավ ՀՀ նախագահի, վարչապետի, արտգործնախարարի, պաշտպանության նախարարի, Ազգային ժողովի նախագահի և ընդդիմության ներկայացուցիչների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում` տարածաշրջանային համագործակցության փորձագետների ու մամուլի ներկայացուցիչների հետ: Զրույցների ընթացքում փոխպետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդանաուն շոշափեց հարցերի լայն շրջանակ` […]
21 Հոկտեմբեր 2009
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԱՄՆ պետական քարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Թինա Քայդենաուին: Ողջունելով Թ. Քայդենաուին` Հ. Աբրահամյանը կարևորել է ՀՀ և ԱՄՆ միջև բարեկամական հարաբերությունները և համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, ռազմական, մշակութային, կրթական և այլ բնագավառներում: Հայաստանի խորհրդարանի նախագահը, գնահատելով ԱՄՆ դրական ներգրավվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում, հույս է հայտնել, որ […]
Թուրքերը ճակատ են նախապատրաստում ՀԱՊԿ-ի դեմ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ռազմական փորձագետներից մեկը` Ուզեիր Ջաֆարովը, հոկտեմբերի 20-ի երեկոյան մի հայտարարություն է տարածել տեղական լրատվամիջոցներով: Ըստ այդ հայտարարության, նախապատրաստվում է ադրբեջանա-թուրքական ռազմական դաշինքի ստեղծում` հնարավոր պատերազմներին միասնական ուժերով դիմակայելու նպատակով: Եվ ահա, փորձագետը մատնանշում է Արցախյան հիմնախնդիրը պատերազմով լուծելու հավանականությունը: Վերջինս չի խուսափում նշել, որ հարևան երկրներից […]
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին հերթական երկօրյա աշխատանքային այցով մեկնել է մեր երկրի պաշտպանական դիրքեր և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս մասին հայտնեցին նախագահի մամլո գրասենյակից: ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին: Նախագահը […]
Այսօր ժամը 18-ին Ժամանակակից արվեստի թանգարանում տեղի կունենա գերմանացի արվեստագետ Վերենա Քիսելկայի «Անդրկովկասյան իդենտիֆիկացիա» վիդեո-ինստալացիայի ցուցադրություն-ցուցահանդեսը: Այն կտևի հոկտեմբերի 21-27-ը: Ինչպես այսօր լրագրողներին տեղեկացրեցին հեղինակը և համագործակցող արվեստագետներ Մկրտիչ Տոնոյանն ու Սուսաննա Գյուլամիրյանը, ծրագիրն իրականացվել է Արվեստի և մշակութային հետազոտությունների լաբորատորիայի հետ համատեղ: 40 րոպեանոց ֆիլմն ստեղծվել է գերմանացի արվեստագետի` Հայաստանում և Արցախում մեկ ու […]
Այսօր Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում Գյուլը Ադրբեջանի նախագահին տեղեկացրել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հետ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Հարավային Կովկասի դրությանը վերաբերվող բանակցությունների մասին: Պետությունների ղեկավարները քննարկել են նաև թուրք-ադրբեջանական ներկա հարաբերությունները և խոսել երկկողմանի հարաբերությունների խորացման և շփումների շարունակման անհրաժեշտության մասին:
Հարավային Օսեթիայի խորհրդարանն այսօր քննարկելու է ՌԴ-ի հետ միասին երկրի պետական սահմանների պահպանման փաստաթղթի վավերացման հարցը. հայտնում է օսեթական խորհրդարանի մամլո ծառայությունը: Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի նախագահներ Էդուարդ Կակոյտեն ու Սերգեյ Բագապշը Մոսկվայում հինգ տարվա համաձայնագիր են ստորագրել` միացյալ ուժերով սահմանների պահպանման մասին: Armar.am
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանի կարծիքով, եթե Հայաստանի դիվանագիտությունը լիներ կազմակերպված, խելացի, ուժեղ, ապա Թուրքիայի հետ հարաբերություններ սկսելուց առաջ պայման կդներ որեւէ գործընթաց սկսել միմիայն սահմանի բացումից հետո: Բայց քանի որ իշխանությունը նման քայլերի չդիմեց, եւ հայ-թուրքական արձանագրություններն էլ Դաշնակցությունն ու նրան համագործակցող ուժերը համարում են անընդունելի, ուստի Ա. Շահբազյանը անհրաժեշտ է համարում ողջ […]
ԱՄՆ-ը եւ Իսրայելը սկսում են պատմության մեջ իրենց ամենախոշոր երկշաբաթյա զորավարժությունները: Այդ զորավարժության ժամանակ Իսրայելի վրա զանգվածային հրթիռային հարձակման իմիտացիա է լինելու: Իսրայելի զինվորական շրջանակները հայտարարել են, թե զորավարժությունը կապված չէ տարածաշրջանում վերջին զարգացումների հետ եւ ծրագրված էր վաղուց: Armar.am
Համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանի հրամանագրի համաձայն, Սեմյոն Աֆիյանը նշանակվել է ԼՂՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ավելի վաղ Սեմյոն Աֆիյանը զբաղեցնում էր ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայության պետի պաշտոնը: ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն




