Հ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները ձերբակալել են ՀՀ քաղաքացի Գևորգ Հայրապետյանին, ով կասկածվում է ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ կապի մեջ: Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԱԾ-ն: Աղբյուրը տեղեկացնում է, որ Գևորգ Հայրապետյանը պահեստազորային փոխգնդապետ է: Նրան 2007 թվականին հեռացրեն են ՀՀ զինված ուժերից զինվորական և ծառայողական կարգուկանոնի կոպիտ խախտման համար: Նրան մեղադրանք են հարուցել […]
21 Հոկտեմբեր 2009
Հայաստանում Orange-ն իր ծառայությունները կմեկնարկի այս տարվա նոյեմբերի 5-ին` առաջարկելով շարժական հեռախոսակապի և ինտերնետի ծառայություններ: Արդեն այսօր Orange-ի ապագա բաժանորդները կարող են գրանցել 055 կոդով սկսվող նախընտրած հեռախոսահամարը www.orangearmenia.am ինտերնետային կայքում: Դրա համար անհրաժեշտ է միայն լրացնել առցանց դիմումը: Նոյեմբերի 5-ից հետո 15 օրվա ընթացքում Orange-ի բոլոր վաճառակետերում հնարավոր կլինի անվճար ձեռք բերել նախապես գրանցված հեռախոսահամարը […]
Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը, երկրի նախագահ Աբդուլա Գյուլի ղեկավարությամբ, երեկ Չանքալեյի նախագահական պալատում անցկացրեց ամենամսյա իր նիստը: Քննարկումը շարունակվել է ութ ժամ: Ազգային անվտանգության խորհրդի անդամները քննարկել են Հարավային Կովկասի հիմնախնդիրների լուծման ուղիները, Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները և հանգել այն եզրակացության, որ այս գործընթացը դրականորեն կանդրադառնա հայ-ադրբեջանական հարաբերությունների կայունացման վրա: Քննարկման շրջանակներից դուրս […]
Թուրքական գործակալությունների փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիբ Էրդողանն առաջիկայում մի շարք այցելություններ կկատարի և դիվանագիտական շփումներ կիրականացնի։ Այս շաբաթա վերջին Էրդողանը կայցելի Իրան, Պակիստան, այնուհետև կուղևորվի ԱՄՆ։ Նախատեսված է, որ Թուրքիայի վարչապետը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ կհանդիպի հոկտեմբերի 29-ին, թեև իր ղեկավարած կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստից հետո Ռ. Էրդողանը լրագրողներին ասել է, որ հոկտեմբերի […]
Այսօր առավոտյան Վրաստանի Փոթի քաղաքի մոտակայքում նավթատար գնացք է պայթել: Ինչպես հայտնում է Զեմո-Սվանետյաի Սամագրելոյի շրջանի ոստիկանությունը` պայթյունի հետևանքով գնացքը գծերից դուրս է եկել: Պատահարը տեղի է ունեցել գիշերը ժամը 1:00-ին: «Պայթյունի հետևանքով 12 նավթատար բաքեր դուրս են եկել գծերից և շրջվել, որոնցից մի քանիսից նավթի արտահոսք է տեղի ունեցել»,- հայտնել են ոստիկանները: Վերջին հինգ […]
Թուրքիայի խորհրդարանի երկու պատվիրակություն պատրաստվում է մեկնել Բաքու: Այցի նպատակը Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների հետևանքով Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստեղծված լարվածության հարթումն է: Հոկտեմբերի 25-28-ը Ադրբեջանում բանակցություններ կվարեն Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությունը, իսկ ավելի ուշ նրանց կմիանան խորհրդարանի թուրք-ադրբեջանական բարեկամական խմբի անդամները: Թուրք պատվիրակությունների նպատակն է հասկացնել ադրբեջանական կողմին, որ ամեն […]
Հայտնի է, որ Թուրքիայի խորհրդարանում մի շարք խմբակցությունների ներկայացուցիչներ բավական արմատական դիրքորոշում ունեն և դեմ են արտահայտվում Հայաստան-Թուրքիա արձանագրությունների վավերացմանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները հայտարարել են, որ տրամաբանական կլինի, եթե Հայաստանը վերոնշյալ արձանագրությունները վավերացնի Թուրքիայի խորհրդարանի կողմից դրանք վավերացնելուց հետո միայն։ Armar.am
Ամերիկյան փաստագրական կինոյի վետերան ռեժիսորներից Դեյվիդ Հոֆմանը հայ-ամերիկյան «20 տարվա համագործակցություն» ծրագրի շրջանակներում գտնվում է Երևանում և հայ հանդիսատեսին ներկայացնում է իր ֆիլմերի ստեղծման պատմությունը: Ամերիկայի դեսպանատունը կազմակերպել էր հանդիպում ռեժիսորի հետ: Մինչ ներկաներին կինոյի մասին դասեր տալը` Դեյվիդ Հոֆմանն անդրադարձավ Google-ին և YouTube-ին ` ներկայացնելով դրանց յուրահատկություններն ու որոնման գործընթացում առկա նրբությունները: Ներկաները պարզեցին, […]




