Ամերիկյան փաստագրական կինոյի վետերան ռեժիսորներից Դեյվիդ Հոֆմանը հայ-ամերիկյան «20 տարվա համագործակցություն» ծրագրի շրջանակներում գտնվում է Երևանում և հայ հանդիսատեսին ներկայացնում է իր ֆիլմերի ստեղծման պատմությունը: Ամերիկայի դեսպանատունը կազմակերպել էր հանդիպում ռեժիսորի հետ: Մինչ ներկաներին կինոյի մասին դասեր տալը` Դեյվիդ Հոֆմանն անդրադարձավ Google-ին և YouTube-ին ` ներկայացնելով դրանց յուրահատկություններն ու որոնման գործընթացում առկա նրբությունները: Ներկաները պարզեցին, […]
Հոկտեմբեր 2009
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, Ադրբեջանի անկայուն ու հոխորտացող պահվածքից զայրացած, դարձյալ հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում Ադրբեջանին ձեռնունայն թողնել: Մինչ պաշտոնական Անկարան փորձում է հասկացնել իր փոքր եղբորը, որ դավաճանության մասին խոսք լինել չի կարող, ադրբեջանցի պատգամավորները խորհրդարանի քննարկմանն են ներկայացրել ադրբեջանա-թուրքական հարաբերությունների թեման: Սակայն իրականում Ադրբեջանում նոր ուղիներ են փնտրում երկու երկրների […]
Թուրքական «Միլլիյեթ» թերթի տեղեկացմամբ, գերմանաբնակ ադրբեջանցիները սկսել են խառնվել Թուրքիայի ներքին գործերին:
ԱՐՄԵՆԱԿԱՆ–ՌԱԿ կուսակցության Հանրապետական վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. Արմենական-Ռամկավար Ազատական կուսակցության Հանրապետական վարչությունը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ իր նախորդ հայտարարություններում (Ազգ, 3 սեպտեմբերի եւ 10 հոկտեմբերի) նշել է, որ սկզբունքորեն կողմ լինելով երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն եւ գիտակցելով, որ սկսված գործընթացը Հայաստանի կողմից խափանվելու դեպքում մեր երկրի […]
Թելավիվն այլևս չի վստահում Անկարային: Իսրայելի վարչապետ Բենջիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թուրքիան այլևս չի կարող «արդար միջնորդ» լինել Իսրայել–Սիրիա բանակցություններում: Հայտարարությանն ի պատասխան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր իսրայեցի պաշտոնակցին ասել է. «Թուրքիան հարգանքով է վերաբերվելու նաև իրեն չվստահողներին»: Ապա օրինակ բերել Կիպրոսի, Հայաստանի, Իրաքի, Իրանի և Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացները և […]
Դեռ երկու շաբաթ առաջ Անկարայի դպրոցներից մեկում հայտնաբերվել էր խոզագրիպով վարակված ընդամենը երեք աշակերտ: Այս շաբաթվա սկզբին վարակվածների թիվը հասավ 32-ի: Սակայն այդ թիվն աճում է աննկարագրելիորեն արագ: Այսօր արդեն Թուրքիայի առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, թե ներկա պահին երկրում խոզագրիպով վարակված են 582 մարդ: Armar.am
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր պատգամավոր է գրանցել ՀՀԿ ցուցակից Արտակ Զաքարյանին: Նա զբաղեցրել է ավտովթարի հետևանքով մահացած Մելիք Գասպարյանի թափուր մնացած տեղը: ԿԸՀ այսօրվա նիստում որոշում է կայացվել թիվ 10 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի ընտրություն անցկացնելու մասին: Այս տարածքի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը վայր էր դրել մանդատը: Ընտրությունը կկայանա 2010թ. հունվարի 10-ին:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումներով Արամ Հարությունյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ, իսկ Արտակ Գաբրիելյանը` ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ։ Վարչապետի այլ որոշումներով Կամո Գասպարյանը նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, իսկ Սասուն Գրիգորյանը` ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ։
Թուրքիայի վարչապետ Էրդողանը Ադրբեջանին վստահեցրել է, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելիս չի մոռանա Բաքվին տված խոստումները: Ավելի վաղ ելույթ ունենալով ադրբեջանական խորհրդարանում՝ նա հայտարարել էր, որ Թուրքիան չի բացի Հայաստանի հետ սահմանը, մինչև չլուծվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «Մենք հավատարիմ ենք Ադրբեջանին տված խոստումներին, և դրանցից մեկ քայլ անգամ ետ չենք գնա», – ասել է […]
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեպքում ինչպե՞ս է կառուցվելու Հայաստանի և Թուրքիայի միջև մշակութային համագործակցությունը։ Հարցի շուրջ իր տեսակետն է ներկայացնում ՀՀ մշակույթի նախարարության միջազգային համագործակցության և սփյուռքի վարչության աշխատակից Սվետլանա Սահակյանը: «Հայ-թուրքական մշակութային համագործակցությունը մինչ օրս իրականացվում է ոչ պաշտոնական մակարդակով, քանի որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չեն եղել։ Սակայն դա չի նշանակում, որ մշակութային […]




