Հոկտեմբերի 21-22-ը երկօրյա աշխատանքային այցով ԼՂՀ ժամանեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Հայաստանի նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ:
ՀՀ նախագահի և պաշտպանության նախարարի ուղղաթիռները վայրէջք կատարեցին Հադրութի շրջանում` Մեխակավանի մերձակայքում: Բարձաստիճան հյուրերին դիմավորեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը` պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի և սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ:




