Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 20, 2009թ. 14:09

« Հայաստանը սեպի պես բաժանում է թյուրքական աշխարհը, մշտապես խոչընդոտում  ենք նրանց միավորմանը, հետևապես, թուրքի կողմից անհնար է  ակնկալել հայանպաստ որոշում:   Սակայն այս գործընթացում իրենց ուրույն շահերն ունեն նաև գերտերությունները», – նկատում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Վերջինս անհանգստացած էր, որ Հայկական հարցը գերտերությունների կողմից միշտ օգտագործվում է, ինչից բողոքում են անգամ թուրք […]


Հոկտեմբեր 20, 2009թ. 13:51

«Այլատյացության կանխարգելման նախաձեռնությունը» դիմել է Գլխավոր դատախազություն, որպեսզի նյութեր տրամադրվեն Սումգայիթի ոճրագործության  վերաբերյալ: Դատախազության տրամադրած տվյալները բավական շատ են` շուրջ  40 հատոր: Դրանցում սումգայիթյան  ցեղասպանության ականատեսների վկայություններն են: Բոլոր նրանք, ում հաջողվել է ազատվել ադրբեջանական հետապնդումից, Երևանում հարցաքննվել են, որի հիման վրա կազմված արձանագրությունները շուրջ 10.000 էջ են կազում: Տվյալները մինչ օրս փակ են եղել […]


Հոկտեմբեր 20, 2009թ. 13:47

«Փաստարկ» ակումբի հյուր ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն այսօր լրագրողներին ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված իր մտահոգությունները. «Իրավիճակը մտահոգիչ է ոչ այն պատճառով, որ Հայաստանը և Թուրքիան սկսել են մերձեցման գործընթաց, այլ այն պատճառով, որ սկիզբն ու վերջը անհասկանալի են: Հայաստանը գլխապատառ մտավ մի գործընթացի մեջ, որտեղից ակնկալիքներ չունի, քանի որ վստահություն չկա, որ գործընկերը […]


Հոկտեմբեր 20, 2009թ. 12:22

Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո աշխատանքային մեկ շաբաթ անցավ: Այդ ընթացքում տարածաշրջանի գրեթե բոլոր երկրներում ծավալվեցին  քաղաքական քննարկումներ, բանավեճեր, հնչեցին փոխադարձ մեղադրանքներ: Հայկական կողմն անհանգստություն էր հայտնում, որ թուրքերը հերթական անգամ կփորձեն նախապայմանների լեզվով խոսել ու արձանագրություններում ներառել մեզ համար անընդունելի կետեր, իսկ ադրբեջանաթուրքական ճակատը ոչ միայն հայտնվեց հիստերիկ շփոթմունքի մեջ, այլև  սկսեց նույնիսկ ճաքեր տալ: […]


Հոկտեմբեր 20, 2009թ. 11:19

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ Գյուլն անձամբ է զանգահարել Մեդվեդևին: Երկու երկրների նախագահները քննարկել են Կովկասում տիրող իրավիճակը: Գյուլը շեշտել է, որ ՌԴ-ն այն երկիրն է, որ մեծ ազդեցություն  ունի հարավկովկասյան  տարածաշրջանում, հետևապես, Մոսկվան  կկարողանա` իր ազդեցությունն օգտագործելով, այստեղ կայունություն հաստատել: Մեդվեդևն իր հերթին […]


Հոկտեմբեր 20, 2009թ. 10:52

Վաղը, հոկտեմբերի 21-ին, Թուրքիայի ազգային մեծ ժողովում ելույթ կունենա արտգործնախարար Դավութօղլուն ՙ տալու համար պարզաբանումներ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ «դիվանագիտական հարաբերությունների հաստատման», «երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման» արձանագրությունների մասին: Նրա ելույթից հետո արձանագրությունների առնչությամբ իրենց կուսակցությունների տեսակետները կարտահայտեն խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները: Ըստ տարբեր կանխատեսումներիՙ խորհրդարանը կարող է վավերացնել հայ-թուրքական արձանագրություններից միայն մեկըՙ դիվանագիտական հարաբերություններ նախատեսողը: […]


Հոկտեմբեր 20, 2009թ. 10:30

Եթե, այնուամենանիվ, հայ թուրքական արձանագրությունները վավերացվեն, դրանք  ուժի մեջ մտնելուց հետո, երկու ամսվա ընթացքում, պետք է ստեղծվեն միջկառավարական հանձնաժողովներ, որոնք պետք է մշակեն այդ հանձնաժողովի և դրա ենթահանձնաժողովների աշխատաձևերը։ Ըստ այդմ նախատեսվում է ստեղծել քաղաքական, ճանապարհային, հաղորդակցության, էներգետիկ և ենթակառուցվածքների, իրավական, գիտության և կրթության, առևտրի, զբոսաշրջության և տնտեսական համագործակցության, բնապահպանական, պատմական հարթությամբ զբաղվող ենթահանձնաժողովներ։ Պատմական […]


Հոկտեմբեր 20, 2009թ. 10:00

Անցած շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե ներկայումս Թուրքիային մատակարավող գազի գինը չափազանց ցածր է, այն դեռևս 2008-ին պետք է  վերանայվեր, և ահա այսօր Ադրբեջանը որոշել է  Թուրքիայի համար թանկացնել բնական գազի գինը: Իհարկե, հասկանալի է, որ Ալիևը հերթական անգամ Ադրբեջանի բնական ռեսուրսները փորձում է քաղաքական նպատակների համար ծառայեցնել: Ադրբեջանի նախագահի նման  հայտարարությունն […]


Հոկտեմբեր 19, 2009թ. 21:53

Անկարայում Վրաստանի դեսպան Թարիել Լեբանիձեի կարծիքով Թուրքիան կարող է իր ներդրումն ունենալ հարավկովկասյան տարածաշրջանի բոլոր խնդիրների և վեճերի լուծման գործում: Վրաց դեսպանը լրագրողներին տված հարցազրույցում անդրադարձել է տարածաշրջանի բոլոր խնդիրներին և ի միջայլոց պաշտոնական Անկարային հիշեցրել, որ  Վրաստանն ու Թուրքիան միջազգային մի շարք ծրագրերի համատեղ մասնակիցներ են, հետևապես, Թուրքիայի քաղաքացիներն իրավունք ունեն առանց վիզայի անցնել […]


Հոկտեմբեր 19, 2009թ. 21:36

Ովքե՞ր են ադրբեջանցիները, ումի՞ց են սերվել և  ո՞ւր են գնում… «Ադրբեջանական Հանրապետության լրատվամիջոցներում վերջերս հասկանալի պատճառներով սուր ու անզիջում վեճեր էին ծավալվել երկրի բնակչության էթնիկական ծագման, ազգային պատկանելության և ազգային գաղափարախոսություն ունենալու խնդիրների վերաբերյալ։ Այս հարցում հատկապես ակտիվ էր «Զերկալո» թերթը, որի էջերում բանավեճի ծավալման առիթ էր հանդիսացել Ադրբեջանի գիություևևերի ազգային ակադեմիայի Ձեռագրերի ինստիտուտի բաժնի […]