Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 19, 2009թ. 12:10

Հոկտեմբերի 26-ին Լյուքսեմբուրգում կկայանա Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Եվրամիության եռյակի հետ: «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում կազմակերպված այս հանդիպմամբ կողմերը նախապատրաստվելու են հոկտեմբերի 29-30-ը ԵՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը: Բացի Հայաստանից, Վրաստանից և Ադրբեջանից, «Արևելյան գործընկերություն» ծրագրում ընգրկված են նախկին ԽՍՀՄ կազմից դուրս եկած ևս երեք երկիր` Բելառուսը, Ուկրաինան և Մոլդովան: Ծրագիրը […]


Հոկտեմբեր 19, 2009թ. 11:56

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի հոկտեմբերի 22-ին Բաքվում կայանալիք Սևծովյան Տնտեսական Համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի 21-րդ հանդիպմանը։ Արտգործնախարարների խորհրդի նիստին Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Armar.am


Հոկտեմբեր 19, 2009թ. 11:40

«Նոր ժամանակներ» կուսակցության վարչությունը բաց նամակ է հղել  ՀՀ  արտգործնախարար Էդվարդ  Նալբանդյանին, որում ասվում է. «2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Ձեր կողմից ստորագրված բացահայտ հակահայ արձանագրությունների շուրջ արդեն պտտվում են խոսակցություններ, որ դրանցում առկա են ավելացված նոր դրույթներ, որոնք չկային նախաստորագրված փաստաթղթերում»: Ստեղծված իրավիճակում, ելնելով ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթներից (Գլուխ 1, հոդվ. 1,2,3,5,6,7) և հաշվի […]


Հոկտեմբեր 19, 2009թ. 11:15

Այս կիրակի թուրքական TRT հեռուստաալիքի «Քաղաքական վերափոխություն» կիրակնօրյա հաղորդման հյուրն էր երկրի նախագահ Աբդուլա Գյուլը: Հաղորդման ընթացքում Գյուլը վերլուծել է Թուրքիայի ներքին և արտաքին իրավիճակը: Անդրադառնալով երկրի արտաքին քաղաքականությանը` նախագահը կենտրոնացել է   հայ-թուրքական արձանագրությունների և իսրայելա-թուրքական ճգնաժամի վրա: Ըստ Գյուլի, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը   նախևառաջ ապահովելու է ողջ կովկասյան տարածաշրջանի կայունությունը: Բայց նա միաժամանակ նկատել. […]


Հոկտեմբեր 19, 2009թ. 10:30

Երեկ` հոկտենբերի 18-ին, Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանության  բարձրաստիճան կորպուսի հրամանատարի դեմ իրականացվել է ահաբեկչական գործողություն: Դեպքը տեղի է ունեցել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Սարբազ քաղաքում: «Ֆրանս պրեսս» գործակալությունը, հղում կատարելով տեղական «Mehr» գործակալությանը, նշում է, որ ահաբեկչական գործողության արդյունքում կան զոհվածներ, որոնց թիվը հասել է 49-ի։ Ավելի վաղ «Ռոյթերս» գործակալությունը հաղորդել էր  35 զոհերի մասին: Ահաբեկչությունը […]


Հոկտեմբեր 19, 2009թ. 10:23

Ադիգեյում տեղի է ունեցել հայկական մշակույթի 9-րդ փառատոնը` «Հնչիր, հայկական զուռնա» խորագրով, որը նվիրված է եղել հայ լեգենդար զուռնչի Վարդան Զեբելյանին: Ինչպես տեղեկացնում է «Երկրամասը», Կրասնոդարից մինչև Սուխումի, համշենահայերի ավագ սերունդը հիշում է այդ երաժշտին: Փառատոնը, որն առաջին անգամ է անցկացվել Ադիգեյում, իրենց ներկայությամբ պատվել են Կրասնոդարի պարի և երգի համույթները: Այս ֆոլկլորային փառատոնի գլխավոր […]


Հոկտեմբեր 19, 2009թ. 09:45

Օրերս  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  մեծամտաբար  հայտարարել էր, թե Ադրբեջանի տնտեսությունն օրեցօր հզորանում է, և որ այն ամենահզորն է տարածաշրջանում: Ապա հետևություն էր արել, թե չնայած ռազմական ծախսերը մեծ միջոցներ են պահանջում, բայց քանի որ Ադրբեջանն ունի հզոր տնտեսություն, ուրեմն կարող է իրեն թույլ տալ և առավել  մեծացնել ռազմական ոլորտի ներդրումները: Ի տարբերություն Ադրբեջանի նախագահի, […]


Հոկտեմբեր 19, 2009թ. 09:30

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը երեկ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ. երկու երկների նախագահների խոսակցության թեման եղել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման ուղղությամբ սկսված գործընթացը: ԶԼՄ-ի տարածած  հաղորդագրությամբ   ասվում է, որ նախագահները քննարկել են այդ «պատմական առաջընթացը», դրական գնահատել  հարաբերությունների նորմալացման ուղղությամբ ներդրված ջանքերի բարենպաստ ընթացքը, և կարևորել դրանց շարունակականությունը: Թուրքիայի նախագահը, միաժամանակ, խնդրանքով […]


Հոկտեմբեր 17, 2009թ. 17:43

Դեռևս այս տարվա հունվարին վրացիները փորձեցին հերքել Սամվել Կարապետյանի այն մտահոգությունները, թե իրենք  հավակնություններ ունեն Հայաստանի Հանրապետության հյուսիսում գտնվող հայկական եկեղեցիների հանդեմ: Սակայն հերքեցին ոչ թե իրենց հավակնության փաստը, այլ փորձեցին համոզել, թե դրանք  վրացական են: Այսօր Հայաստանի և Վրաստանի միջև սահմանագծման աշխատանքների արդյունքում մի շարք հայկական հուշարձաններ, աշխատանքի անփութության հետևանքով, հայտնվում են Վրաստանի կազմում: […]


Հոկտեմբեր 17, 2009թ. 17:18

Հայազգի ծանարմարտիկ Աղասի Աղասյանը Եվրոպայում ընթացող ծանրամարտի երիտասարդական առաջնությունում հաղթող  է ճանաչվել 77 կգ քաշային կարգում` երկամարտում ցույց տալով 337 կիլոգրամ արդյունք (պոկում` 150 կգ, հրում` 187 կգ): Աղասյանի հաղթանակի շնորհիվ Հայաստանի հավաքականը նվաճեց երկրորդ ոսկե մեդալը: Հիշեցնենք, որ Լեհաստանի Վլադիսլավովո քաղաքում ընթացող մրցաշարի առաջին օրը Սմբատ Մարգարյանը մինչ 56 կգ քաշային կարգում նվաճել էր […]