Աշխարհում սկիզբ առած տնտեսական ճգնաժամն իր բացասական ներգործությունն է ունեցել աշխարհի գրեթե բոլոր պետությունների վրա: Բացառություն չեն կարող կազմել այն երկրները, որոնք զբաղվում են արտահանումով: Նավթ և գազ արտահանող պետությունների թվում է նաև Ադրբեջանը: Այս երկիրը ճգնաժամից դուրս գալու միակ ճանապարհը տեսնում է իր բնական պաշարների անխնա օգտագործումը: Իրողությունն այն է, որ ալիևների կլանը, նավթադոլարների […]
Հոկտեմբեր 2009
Պակիստանի բանակը սկսում է ցամաքային գործողությունները Թալիբների դեմ` Վեզիրիստանի արվարձանների հարավում: Գործողություններին մասնակցելու են 30 հազար զինվորներ, նրանց աջակցելու են հետևակը և տանկեր: Նախօրեին` հոկտեմբերի 16-ին, ամենաքիչը 11 մարդ է զոհվել պայթյունի հետևանքով, որը տեղի է ունեցել պակիստանի Պաշավար քաղաքից դեպի հյուսիս արևմուտք` Սվատի Պատակ շրջանում, որտեղ տեղակայված է պակիստանի բանակային զորամասերը: ArmAr.am
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը զեկույց է հրապաարկել այն մասին, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ի մարտիկները 2008-2009 թվականներին Գազայի հատվածում տեղի ունեցած բախումների ժամանակ ռազմական հանցանք են գործել: Այս մասին հաղորդում է ԲԻ-բի-սի-ն: Այս զեկույցի ընդունմանը կողմ են քվեարկել խորհրդի անդամներից 25-ը, դեմ` 6-ը, ձեռնպահ են մնացել 11-ը: Չնայած նրան, որ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող շատ […]
ՖԻՖԱ-ի հրապարակած վարկանիշային նոր ցուցակում Հայաստանի ֆուտբոլի հավաքկանի վարկանիշը 25-ով բարձրացել է։ Հիմա մեր հավաքականը 100-րդ հորիզոնականում է։ Առաջատարների եռյակն այս անգամ ևս անփոփոխ է. առաջին տեղում Բրազիլիան է, նրան հաջորդում են Իսպանիայի և Հոլանդիայի հավաքականները։ Ակնառու հաջողություն են գրանցել պորտուգալացիները՝ 17-ից տեղափոխվելով 10-րդ հորիզոնական։
Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում չինական ավտոշուկան, առաջ անցնելով ԱՄՆ-ից, զբաղեցրել է առաջին տեղը: Այս ժամանակահատվածում մեքենաների վաճառքը Չինաստանում գերեզանցել է 2008 թ-ի ողջ տարվա արդյունքները: Հունվարից-սեպտեմբեր ՉԺՀ-ում վաճառվել է 9մլն 662,7 հազար մեքենա, որը 34.24%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` գրում է Carpark-ը: Հնարավոր է Չինաստանում մեքենաների տարեկան վաճառքը գերազանցի 12 մլն […]
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման շուրջ տարաբնույթ հայտարարություններ, կարծիքներ են հնչում։ Ադրբեջանա-թուրքական կողմը փորձում է դրանք առավելապես կապել ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ։ Հայկական կողմը, բնականաբար, այս ամենը մի հարթության վրա չի դիտարկում։ Ի՞նչ կարծիք ունեն այս և ղարաբաղյան խնդրի շուրջ զարգացումների մասին ԼՂՀ-ում։ Սեր զրուցակիցն է ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուդիկ Հյուսնունցը։ – Պարոն Հյուսնունց, Ձեր կարծիքով […]
2009թ. հոկտեմբերի 13-ին Ֆրանսիայի Հայկական Կազմակերպությունների Համակարգող Խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ ի պաշտպանություն ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի: Հայտարարության մեջ ասվում է, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը սեպտեմբերի 5-ին լիազորել էր իրավաբան Ֆիլիպ Կալֆայանին որպես դիտորդ ներկա գտնվելու Թբիլիսիում ընթացող Վահագն Չախալյանի դատավճռի բողոքարկման դատավարությանը: Դատավարության դիտարկումը և գործին առնչվող փաստաթղթերի ուսումնասիրությունը զուտ […]
Անկարայում «Հրանտ Դինք»-ի անվան միջազգային հիմնադրամի նախաձեռնությամբ, Թուրքիայի մեջլիսում տեղի է ունեցել հայ և թուրք լրագրողների հանդիպումը, որին մասնակցում էր նաև խորհրդարանի լրատվամիջոցների հետ կապերի պատասխանատուն։ Հանդիպման նպատակներ էր` հնարավորություն տալ հայ և թուրք լրագրողներին քննարկել երկու երկրների միջև ծառացած խնդիրների լուծման ուղիները։ Սակայն, ահա թե ինչ տպավորություններ են փոխանցում հիմնադրամի ներկայացուցիչներն այդ հանդիպումից. առաջին […]
Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) հայտարարել է, որ 2018 թվականի ձմեռային խաղերի անցկացման համար հայտ է ներկայացրել երեք քաղաք` ֆրանսիական Անսին, գերմանական Մյունխենը և հարավկորեական Պխենչխանը: Ինչպես հաղրդում է Բի-բի-սի-ի պաշտոնական կայքը, ՄՕԿ-ը կորոշի 2018 թվականի խաղերի մայրաքաղաքը 2011 թվականի հւլիսի 6-ին հարավաֆրիկյան Դուրբան քաղաքում: Մրցելով 2018 թվականի ձմեռային խաղերը հյուրընկալելու համար` Մյունխենը հույսեր է փայփայում` […]
Կանադացի ֆինանսիստ Վինսենտ Բուշեն, ում պատկանում 192 կարատանոց շատ թանկարժեք տուրմալինը, մտադրություն ունի այն գրանցել Գինեսի ռեկորդների գրքում։ Նա համոզված է իր հաջողության մեջ, քանի որ Գինեսի ռեկորդների գրքում ներկայում գրանցված նմանատիպ քարն ընդամենը 52 կարատանոց է։ Վինսենտ Բուշենի խոսքով, այն բանից հետո, երբ իր քարն աշխարհում պաշտոնապես ամենամեծը գրանցվի, այն կճանապարահորդի աշխարհով մեկ՝ իր […]




