Նոյեմբերի 17-ին ԼՂՀ պատվիրակությունը՝ Արցախի թեմի առաջնորդ Գերշ. Տ. Պարգև Արք. Մարտիրոսյանի և ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ, այցելեց Ամերիկայի արևելյան թեմի Առաջնորդարան Կենտրոն, ուր հանդիպում ունեցան թեմական առաջնորդ Գերշ. Տ. Խաժակ Արք. Պարսամյանի և մի շարք բարձրաստիճան հոգևորականների հետ։ Ս.Վարդան Մայր տաճառում ԼՂՀ պատվիրակությանը ողջունեց Տ. Խաժակ Արք. Պարսամյանը, ապա Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ […]
Նոյեմբեր 2009
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված հրադադարի ռեժիմին հետևելու նպատակով այսօր ԵԱՀԿ-ի կողմից կանցկացվեն դիտարկումներ: Հայաստանյան դիտարկումները տեղի կունենան Աղդամում և կիրականացվեն ԵԱՀԿ ներկայացուցչի օգնականներ Իմրե Պալատինուսի, Իրժի Աբերլենի և Ջասլան Նուրտազինի կողմից: Ադրբեջանում դիտարկումները կիրականացնեն նույն կազմակերպության ներկայացուցչի օգնականներ Պիտեր Կին և Վլադիմիր Չոունտուլովը: ArmAr.am
Նոյեմբերի 25-27-ը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Ճապոնիայի կառավարության հրավերով, պաշտոնական այցելությամբ կայցելի Ճապոնիա, ուր նախատեսված են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումները գահաժառանգ Նարոհիտոյի, ԱԳ նախարար Կացույա Օգատայի հետ: Նախարար Նալբանդյանը ելույթով հանդես կգա Ճապոնիայի միջազգային հարաբերությունների ինստիտուտում: Տոկիոյում Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ կունենա նաեւ Ճապոնիայի խորհրդարանում եւ Ճապոնական արտաքին առեւտրի կազմակերպությունում: ArmAr.am
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը միջեկեղեցական և հովվապետական եռօրյա այցով մեկնել է Մոսկվա, ուր պիտի կատարի Մոսկվայի առաջնորդանիստ եկեղեցական համալիրի տարածքում կառուցված փոքր եկեղեցու գմբեթի խաչի օծումը: Այցի ընթացքում Վեհափառ Հայրապետը հանդիպում կունենա նաև Համայն Ռուսիո և Մոսկվայի Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Պատրիարքի հետ: ArmAr.am
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման բանկի Հարավարևելյան Եվրոպայի, Կովկասի եւ Միջին Ասիայի երկրների գլխավոր տնօրեն Օլիվյե Դեկամպի գլխավորած պատվիրակությանը: Պարոն Օլիվյե Դեկամպը բարձր է գնահատել ՀՀ կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային քաղաքականությունը եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի բյուջեի վերաբերյալ ելույթը Ազգային ժողովում: Նա նշել է, որ ընթացիկ տարում ՎԶԵԲ-ը նախատեսել է իրականացնել […]
Այսօր Երևանի գլխավոր հրապարակում բողոքի երթ էր կազմակերպվել: Բողոքն ուղղված էր Վրաստանի իշխանությունների հակահայկական մշակութային քաղաքականության դեմ, որի հետևանքով օրեր առաջ Թբիլիսի քաղաքում փլուզվեց Սբ. Գևորգ եկեղեցին: Բողոքի երթն առաջնորդում էր «Արարատ» երիտասարդաց միության հոգևոր հովիվ Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, ով հայտնի է իր ազգանպաստ նախաձեռնություններով ու գործունեությամբ: «Մեր եկեղեցու զավակներն այսօր պահանջում են վրաց […]
«Ւնչո՞ւ է Արևմուտքը կողմ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացմանը». ArmAr.am-ի հարցին պատասխանում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը: Արևմուտքըª ԱՄՆ-ը և Եվրոպական Միությունը, միանշանակորեն կողմ են Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական-միջպետական հարաբերությունների հաստատմանն ու սահմանի բացմանը: Իհարկե, այս հարցում նույն դիրքորոշմանն է նաև Ռուսաստանը: Շվեյցարիայում երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության ստորագրման արարողությանը Ռուսաստանի դաշնության արտգործնախարար Լավրովի, […]
Վրաստանի իշխանությունները որոշել են վերականգնել Սբ. Գևորգ հայկական եկեղեցին: Եկեղեցին, որը տարիներ շարունակ վթարային վիճակում էր, վրացական իշխանությունների կողմից այդպես էլ ուշադրության չարժանանալով նոյեմբեի 10-ին քանդվեց: Ի դեպ նման վերաբերմունքի են արժանանում Վրաստանի տարածքում գտնվող բազմաթիվ հայկական հուշարձաններ ու մշակութային արժեքներ: Վրաստանի մշակութային ժառանգության պահպանման գործակալության փորձագետներն ուսումնասիրել են եկեղեցու վնասվածության աստիճանը և հանգել այն […]
Նոյեմբերի 24-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Վրաստանի հայ երիտասարդների պատվիրակությանը, որը Ստեփանակերտ է ժամանել «Արցախն իմ հայրենիքն է» երիտասարդական համաժողովին մասնակցելու համար: Հանդիպմանը քննարկվել են Արցախի և Վրաստանի հայ երիտասարդների միջև ավելի սերտ համագործակցության հաստատման, անմիջական շփումների ակտիվացման, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: ԼՂՀ նախագահը ողջունել է Ստեփանակերոտւմ նման համաժողովի […]
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Մյունխենում կայացած բանակցությունները «հարթ եւ հեշտ» չեն եղել, բայց որոշ հարցերի շուրջ առաջընթաց է արձանագրվել: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Իտալիա կատարած այցի ընթացքում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերով, «կողմերին հաջողվել է պահպանել դրական միտումները՝ արձանագրված վերջին մեկուկես տարում նախագահների 8 հանդիպումների ընթացքում»: Պատասխանելով հարցին, […]




