Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` դեկտեմբերի 7-ին Վաշինգտոն կատարելիք այցից առաջ ամերիկահայերը մեկամսյա արշավ են սկսել և փորձում են ԱՄՆ-ի իշխանություններին համոզել, որ հարկավոր է հավելյալ ճնշում գործադրել Թուրքիայի վրա` Հայոց Ցեղասպանության ճանաչմանը հասնելու համար: Այս գործողություններին ի պատասխան հակաարշավ է սկսել Թուրքիայի կառավարության կից գործող «Հայոց ցեղասպանության անհիմն մեղադրանքների դեմ պայքարելու միություն» կազմակերպությունը: Կազմակերպության […]
Նոյեմբեր 2009
Չորրորդ տարին անընդմեջ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Հայաստանի շախմատի ֆեդերացիան և Հայկական բարեգործական ընդհանուր միությունը համատեղ անցկացնում են Հայաստանի դպրոցականների շախմատի օլիմպիադան, որի երկրորդ փուլն այսօր մեկնարկեց Շախմատի ակադեմիայում: Մրցույթին մասնակցում էին Երևանի Շենգավիթ համայնքի դպրոցների հաղթող թիմերը: Օլիմպիադան անցկացվում է չորս փուլով` ներդպրոցական, համայնքային, մարզային մրցումներ և եզրափակիչ փուլ, որը կայանալու է հաջորդ […]
Անկարայում հանդիպել են Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և Իսրայելի արդյունաբերության նախարար Բենամին Բեն Էլիեզերը: Էլիեզերը հույս է հայտնել, որ իր այցը անարդյունք չի լինի, և երկու երկրները կրկին կկարողանան վերականգնել նախկին հարաբերությունները: Մինչդեռ Դավութօղլուն ակնարկել է, որ Թուրքիան անտարբեր չի կարող մնալ Գազայի շրջանում տեղի ունեցող իրադարձություններին: Թե ինչպիսի արդյունք կունենան թուրք-իսրայելական բանակցությունները, դեռևս հայտնի […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության /ՀԱՊԿ/ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Նախագահի մամլո գրասենյակի տեղեկացմամբ, ողջունելով հյուրին` Նախագահ Սարգսյանն ասել է, որ այս հանդիպումն առաջինն է ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը փոխանցելուց և նոր ժամանակահատվածով գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժայի նշանակվելուց հետո: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել համատեղ լավ աշխատանքի համար և ասել. […]
«Հայկական կողմը Ալիևի ռազմատենչ հայտարարություններից հետո չպետք է գնար Մյունխեն, որովհետև վերջնագրի ճնշման տակ բանակցելն ընդհանրապես ճիշտ չէ»,- «Արցախ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը` մեկնաբանելով Մյունխենում տեղի ունեցած Ալիև-Սարգսյան հերթական հանդիպումը: Նրա կարծիքով, հայկական կողմը Ալիևի հայտարարություններից հետո պետք է դիմեր միջնորդներին` նշելով, […]
Վահրամ Միրաքյան Ըստ որոշ մասնագետների,[1] հակառակորդի նկատմամբ տեղեկատվական հաջողության հասնելու համար անհրաժեշտ է քարոզչության 3 հիմնական կանոնների իրագործում: Ստորև կնշենք այդ կանոնները. ապաբարոյականացնել հակառակորդի հանրությանը, հակառակորդին համոզել, որ իր գործն ու նպատակներն արդար չեն, անել ամեն ինչ` հակառակորդի մոտ սեփական անհաղթ ուժի մասին համոզմունք ձևավորելու համար: Փորձենք քարոզչության այս երեք կանոնները դիտարկել Ադրբեջանի հակահայկական տեղեկատվաքաղաքականության […]
«Շատ քրիստոնյա համշենահայեր զարմանում են, երբ իրենց անվանում ենք համշենցի, քանի որ իրենք իրենց կոչում են այն տեղանունով, որտեղից եկել են: Նրանք իրենց անվանում են օրդեցի, ջնիկցի, տրապիզոնցի, ունիեցի. Դրանք այն բնակավայրերն են, որտեղից գաղթել են Աբխազիա, Կրասնոդարի երկրամաս, Հունաստան, Ֆրանսիա, մի մասն էլ եկել է Հայաստան»,- ասաց ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, […]
«Անձի ներքին ազատության սպառնալիքի դեպքում մարդու մոտ առաջանում է վախի զգացողություն սեփական անձի նկատմամբ, և ի հայտ են գալիս հոգետրավմատիկ իրավիճակներ` համապատասխան պարանոյիկ դրսևորումներով»: Նման պարանոյաներով ու պաթոլոգիկ երևույթներով էլ հենց մասնագետները բացատրում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայիս հոգեկան վիճակը: Ի՞նչ հիվանդությամբ է տառապում որդի Ալիևը: Մեզ հետ զրույցում հոգեբան Հրայր Ավանեսյանը մասնագիտորեն ներկայացրեց […]
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է «Գրանդ Քենդի» ընկերություն, եղել է գործարանի տպարանում, շրջել է հրուշակեղենի արտադրամասերում, ծանոթացել տեխնոլոգիական հնարավորություններին եւ արտադրության գործընթացին: ՀՀ կառավարության ղեկավարը պատասխանել է լրագրողների հարցերին: Նա մասնավորապես նշել է. Այսօր «Գրանդ Քենդին» հաջողությամբ զարգացնում է իր բիզնեսը, ունի հազարավոր աշխատատեղեր, մյուս կողմից էլ փորձ է արվում գնել […]
Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով այսօր ՌԴ է մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, երկու երկրների առաջնորդները հանդիպման ընթացքում, որը կկայանա Ուլյանովսկ քաղաքում, քննարկվելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները և Ղարաբաղյան հիմնահարցը: «Ուլյանովսկում կայանալիք Դմիտրի Մեդվեդևի և Իլհամ Ալիևը հանդիպումը կդառնա ռուս-ադրբեջանական քաղաքական երկխոսության շարունակությունը: Այս տարի երկու երկրների առաջնորդներն […]




