Ամերիկյան Ջորջթաունի համալսարանի և Հորդանանի կիրառական կենտրոնի հետազոտողների կողմից կազմված «աշխարհի ամենաազդեցիկ մահմեդականները» ցուցակի հինգերորդ տեղում հայտնվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը: Թուրքական «Ռադիկալ» թերթը հայտնել է, որ ցանկը կազմողների կարծիքով, Էրդողանը զիջում է միայն Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլային, Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Համենեին, Մարոկկոյի թագավոր Մուհամեդին և Հորդանանի թագավոր Աբդուլլահին: Նշենք, որ […]
Նոյեմբեր 2009
Լեհաստանի պաշտպանության նախարար Բոգդան Կլիխն այսօր սկսում է իր այցելությունները` հարավային Կովկասի երկրներ: «Ռեգնում» գործակալությունը հայտնում է, որ այցի ընթացքում նախարարը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի իր պաշտոնակիցների հետ կքննարկի Անդրկովկասի անվտանգության հարցերը: «Տարածաշրջանում իմ առաջին այցը պայմանավորված է անվտանգության հարցերով, քանի որ Անդրկովկասը կարևոր տարածաշրջան է ոչ միայն Արևելյան, այլ նաև Կենտրոնական Եվրոպայի համար: Անդրկովկասը […]
Պատասխանելով Day.az լրատվական գործակալության հարցերին` Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Փանահը հայտարարել է, որ 2012 թվականի առաջին կեսերին պատրաստ կլինի Բաքու-Թբիլիսի-Ախալքալաք-Կարս երկաթգիծը: «Մեր աշխատանքներն առաջ են ընթանում համաձայն այն գրաֆիկի, որը նախատեսված էր նախագծով: Եվ դա այն դեպքում, երբ շինանյութի թանկացման պատճառով թանկացել է նաև նախագծի ինքնարժեքը», – ասել է Մ. Փանահը: Խոսելով այն մասին, որ […]
Երեկ Ադրբեջան է ժամանել Իրանի սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ Հուսեյն Զուլֆուղարին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանւմ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը: Համաձայն պաշտոնական տեղեկատվության, Զուլֆուղարին Բաքու է ժամանել Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Էլչին Գուլիևի հրավերով` մասնակցելու մերձկասպյան երկրների սահմանապահ զորքերի հրամանատարների վեհաժողովին: Ինչպես ArmAr.am-ին հայտնի է դարձել իրանական դիվանագիտական աղբյուրներից, Պարսկաստանի ներկայացուցիչը սկզբում մերժել […]
Ճապոնիայի կառավարությունը դարձյալ տարածքային պահանջատիրություն է ներկայացրել Ռուսաստանին` հայտարարելով, որ ռուսներն ապօրինաբար օկուպացրել են Կուրիլյան կղզիները: «Ռուսաստանի դաշնությունն ապօրինաբար օկուպացրել է Կուրիլյան շղթայի չորս հարավային կղզիները», – ասված է Ճապոնիայի կառավարության կողմից ընդունված փաստաթղթի մեջ: Ճապոնիայի այս դիրքորոշմանն ի պատասխան` Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է. «Ճապոնիայի կառավարության այդ […]
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով “Զինապարտության մասին” Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասով, հրամանագիր է ստորագրել 2009 թվականի դեկտեմբեր ամսին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչեւ 35 տարեկան սպաների զորակոչ անցկացնելու մասին` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի: Միաժամանակ 2009 թվականի դեկտեմբերին կզորացրվեն սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում պարտադիր զինվորական […]
Կիպրոսի խորհրդարանի նախագահ Մարիոս Գարոյանը կոչ է արել միջազգային հանրությանը ճանաչել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության փաստը: Այդ մասին հաղորդում է Financial Mirror պարբերականը: «Կարծում եմ՝ մեր պարտքն է վերահաստատել մեր անկասելի հավատը հրեշավոր հանցագործության միջազգային ճանաչման պայքարում: Մենք արդարություն ենք խնդրում ու պահանջում ենք պատմական արդարության վերականգնում, այլ ոչ թե կեղծարարություն: Թուրքիայի փորձերը՝ հարաբերությունները կարգավորել […]
Կիպրոսի հանրապետությունը Եվրամիության կազմում գտնվող բոլոր պետություններին տեղեկացրել է այն մասին, որ իրենք ստիպված են խոչընդոտել Թուրքիայի` Եվրամիությանն անդամակցելու հետ կապված բանակցությունները, եթե Անկարան չկատարի իր պարտավորությունները Կիպրոսի նկատմամբ։ Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Քրիստոֆիասն իր այս դիրքորոշման մասին նամակներով տեղեկացրել է Եվրամիության անդամ բոլոր պետությունների և կառավարությունների ղեկավարներին։ 1974 թվականից ի վեր, երբ Թուրքիան զինված հարձակում […]
Նոյեմբերի 24-ին Կալկաթայի Մաքսիմ Գորկու անվան ռուսական մշակույթի պալատում մեկնարկել է «Մշակույթների համադրում մեկ աշխարհում» եռօրյա համերգային, գեղարվեստական-մշակութային փառատոնը։ Հանդիսությանը մասնակցում են աշխարհի տասնյակ երկրներից ժամանած երիտասարդներ և ուսանողներ։ Միջոցառման 3 օրերի ընթացքում նրանք կներկայացնեն իրենց ազգային մշակույթն ու արվեստը։ Փառատոնի` նոյեմբերի 24-ին տեղի ունեցած «Աշխարհի երաժշտության հնչյունները» համերգային ծրագրում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրեց Կալկաթայի Հայոց […]
Այսօր Թուրքիայի արհմիությունների հինգ ֆեդերացիաներ, որոնք միավորում են ավելի քան 2.5 միլիոն թուրք աշխատավորների, 24 ժամյա «կանխազգուշացնող» գործադուլ են հայտարարել: Ինչպես հայտնում են թուրքական լրատվամիջոցները, բողոքի ակցիայի պատճառով կխափանվեն տրանսպորտի, կրթության, առողջապահության, ֆինանսական և այլ ոլորտների աշխատանքները: Թուրքիայի արհմիությունների կանխազգուշացնող գործադուլի մասնակիցները զանց են առել վարչապետ Թայիփ Էրդողանի զգուշացումներն այն մասին, որ միջոցառման կազմակերպիչները կկրեն […]




