Նախագահ Բարաք Օբաման նոյեմբերի 13-ից սկսում է իր շրջագայությունը Ասիայի երկրներ: Նա նախ կայցելի Ճապոնիա, հետո Սինգապուր, որտեղ էլ կմասնակցի «Ասիական խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության համաժողովին», այնուհետև կմեկնի Չինաստան: Օբաման որոշել է իր մեկշաբաթյա շրջագայության երեք օրերն անցկացնել Չինաստանում, ուր բանակցություններ կվարի Չինաստանի նախագահի և վարչապետի հետ: Շրջագայության ավարտին կայցելի նաև Հարավային Կորեա. Օբանան իր հարավկորեացի պաշտոնակցի […]
Նոյեմբեր 2009
«Հզբոլահի» առաջնորդ Հասան Նասրալան հայտարարել է, թե մահմեդական աշխարհը խիստ դժգոհ է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից, որը, ըստ Նասրալայի, չի կատարել մահմեդական աշխարհի հետ կապերն ամրապնդելու իր խոստումը: «Միացյալ նահանգները հետ է կանգնել Հորդանանի արևմտյան ափին բնակավայրեր չկառուցելու պահանջից, շարունակել է ռազմական օգնություն ցուցաբերել Իսրայելին և ապացուցել , որ նվիրված է այդ երկրին»: «Հզբոլահի» առաջնորդի […]
Մեր զրուցակիցն է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը -Ո՞ր դեպքում եք հնարավոր համարում, որ դաշնակցությունը կողմ քվեարկի հայ-թուրքական արձանագրություններին։ -Արձանագրություններն այն տեսքով, ինչ տեսքով որ ներկայացված են, մեր կողմից ընդունելի չեն։ Եթե դրանցում անհրաժեշտ փոփոխություններ իրականացվեն, որոնցով հնարավոր լինի չեզոքացնել այն սպառնալիքները, որոնց մասին մենք բազմիցս նշել ենք, դա կարող է հիմք լինել՝ արձանագրություններին կողմ […]
Նոյեմբերի 12-14-ը առաջին անգամ Վրաստան կժամանեն Եվրամիության 27 անդամ-երկրների ներկայացուցիչներ: Այցի շրջանակներում հյուրերը կհանդիպեն երկրի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի, կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների հետ: Նախատեսված է այց նաև հակամարտության գոտի, ուր նրանք կհանդիպեն փախստականների հետ: «Կավկազ պրես»-ի փոխանցմամբ, երկրի փոխարտգործնախարար Նինո Կալանդադզեն հայտարարել է, որ լավ կլիներ, եթե դեսպանները այցելեին նաև բռնազավթված տարածքներ, սակայն «դա դեռևս […]
ՖԻԴԵ-ն հաստատեց 2010 թ. հունվարի 3-ին Թուրքիայի Բուրսա քաղաքում սկսվող շախմատի աշխարհի թիմային առաջնության մասնակիցների կազմը: Մրցապայքարը կընթանա ՝ Հայաստանի, Իսրայելի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Բրազիլիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հունաստանի հավաքականների միջև:
Հաճախ է խոսվում այն մասին, որ առավել նպատակահարմար է միջմարզային տրանսպորտի վերջնականգառները տեղակայել մայրաքաղաքի ծայրամասային հատվածներում, և ոչ թե՝ կենտրոնում, որպեսզի քաղաքի փողոցների գերծանրաբեռնվածությունը փոքր-ինչ մեղմանա: ArmAr.am-ի թղթակցի հարցին ի պատասխան` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանն ասաց. «Մենք հաշվարկներ ենք կատարել, ըստ որոնց՝ Երևանով անցնող փոխադրամիջոցների ընդամենը 7%-ն է միջմարզային։ Չեմ կարծում, որ […]
Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան իշխանությունից զրկվելով 1992-ին, մեկ տարի անց մահացել է Արևմտյան Վրաստանում չբացահայտված պայմաններում: Նրա աճյունը մի քանի տարի առաջ հայտնաբերվել էր Գրոզնիիում: Եվ ահա վերադառնում է Գամսախուրդիայի որդին` Կոնստանտին Գամսախուրդիան և պարզելու հոր «արյունալի սպանության» հանգամանքները: Այդ մասին նա հայտարարել է Վրաստանի խորհրդարանում: Ասենք, որ Վրաստանի խորհրդարանն արդեն վերականգնել է […]
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ArmAr.am-ի խնդրանքով անդրադարձավ Թուրքիայի Ազգային Ժողովում տեղի ունեցած իշխանություն-ընդդիմություն ձեռնամարտին: – Պարոն Մելքոնյան կարելի՞ է ենթադրել, որ Թուրքիայում ներքաղաքական լարվածություն է հասունանում: -Թուրքիայում այսօր առկա է ներքաղաքական լարվածություն, սակայն չեմ կարող ասել, թե դա շատ լուրջ հետևանքների կհանգեցնի: Սակայն, այնուամենայնիվ, պետք է նշել, որ երեկվա ակցիան` հատկապես պաստառների […]
Կալինինգրադի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նահանգապետ Գեորգի Բոոսի ուղեկցությամբ այցելել է Կալինինգրադի նորակառույց «Յանտարնի» մարզամշակութային համալիր, որը կառուցել են հայ շինարարները: ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, շրջելով համալիրում` Սերժ Սարգսյանի և Կալինինգրադի նահանգապետի հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը նշել է, որ միջմարզային համագործակցությունը կարևոր դեր ունի հայ-ռուսական ռազմավարական գործընկերության զարգացման գործում: […]
Այսօր տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի ակտիվի ժողովը, ուր Լեւոն Տեր- Պետրոսյանը հանդես է եկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ ներկա գործընթացների գնահատականով: Տեր-Պետրոսյանը, ակնարկելով Դաշնակցությանը, նկատել է, թե, ի տարբերություն ընդդիմության մյուս թևի, «Կոնգրեսը հայ- թուրքական արձանագրություններին ընդդիմացավ ռեալ քաղաքականության դիրքերից, իսկ մյուս ուժերը խնդիրը տեղափոխեցին գաղափարախոսական հարթություն, այսինքն` Հայ դատի ոլորտ, որը ոչ […]




