Վերջին տվյալներով Թուրքիայում խոզագրիպից մահացածների թիվը հասել է 40-ի: Թուրքիայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ միայն այսօր մահացել է 4 երեխա, որոնցից երեքը 5-ից 13 տարեկան են, իսկ մեկը` նորածին: Այս պահին Թուրքիայի հիվանդանոցներում խոզագրիպի ախտանիշով հիվանդանոց են տեղափոխել 145 մարդ, որոնցից` 33-ը վերակենդանացման բաժնում են: ArmAr.am
Նոյեմբեր 2009
Ռուսաստանի Դաշնության գիտությունների ազգային ակադեմիայի համաշխարհային տնտեսագիտության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կռիլովը Դեյ.ազ ադրբեջանական կայքին տված հարցազրույցում նկատել է, թե Թուրքիայի` Մինսկի խմբի համանախագահող երկիր դառնալու հավակնություններն անիրական են: Կռիլովը կարծում է, որ Թուրքիան կարող է Մինսկի խմբի համանախագահող երկիր դառնալ միայն այն դեպքում, երբ համանախագահող երկրներից որևէ մեկն […]
Նոյեմբերին 12-ին Ադրբեջանի նախագահը պաշտոնական այցով մեկնելու է Բելառուս։ Իսկ այցի նախօրեին, ըստ «Trend» գործակալության, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է ԼՂՀ հիմնահարցի կարգավորման մասին` ասելով. «Ես միշտ հակամարտող կողմերի նախագահներին ասել եմ, որ խնդիրը պետք է լուծեն երկու նախագահները։ Պետք չէ հույսը դնել միջնորդների վրա։ Միջնորդների ներգրավումը լավ է, սակայն դա առաջ է […]
Հայաստանում տաքսի ծառայությունների թիվն օրեցօր ավելանում է։ Այս ճանապարհին բավական մտահոգիչ էր այն հանգամանքը, թե տեխնիկապես դրանք ինչ վիճակում են գտնվում։ Խնդիրը կարգավորելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվեց, որ որպես տաքսի շահագործվող ավտոմեքենաների տարիքը չպետք է գերազանցի 10 տարին։ Այսօր Հայաստանում մինչև 2500 այդ «տարիքի» տաքսի կա։ ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը շեշտեց, […]
Գրեթե ամեն օր կամ շաբաթական մի քանի անգամ 1news.az-ը տեղեկություն է տարածում այն մասին, թե իբր հայկական զինուժը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ձեռքի հետ էլ չեն մոռանում ընդգծել, որ հայկական բանակին դիմակայում է ադրբեջանական «հզոր» «ազգային» բանակը: Անկեղծ ասած` «ադրբեջանական ազգային բանակ» բառակապակցությունն ընդամենը ծիծաղ է առաջացնում: Եթե նման արտահայտություն շրջանառվեր 20-րդ […]
Դավիթ Ջամալյան Հոգեբանական գիտությունների թեկնածու Հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարը ներկայիս հայ հասարակությանը հուզող արդիական խնդիրներից է: Ինչպիսի՞ն պետք է լինեն դրանք և պետք է լինե՞ն, թե` ոչ: Ընդգծելով այդ հարաբերությունների անխուսափելիության փաստը` հարկավոր է բազմակողմանիորեն վերլուծել առկա իրողությունները և դրանք կառուցել` առավելագույնս նվազեցնելով նոր սխալներ գործելու հավանականությունը: Այս խնդիրը պահանջում է համակարգային մոտեցում և ենթադրում մի […]
Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը հայտարարել է, որ ներկայումս Թուրքիայի անվտանգության համար մեծագույն սպառնալիքը «Քրդական բանվորական կուսակցության» ահաբեկչական գործողություններն են: Այդ իսկ պատճառով Թուրքիայի պաշտպանության նախարարությունում որոշում է կայացվել խստացնել պայքարը քրդերի դեմ: «Ծրագրել ենք Սիրիայի սահմանում` 18, Իրան-Իրաքի սահմանում` 17 և Հայաստանի սահմանում` 11 ուղեկալային մասնաշենք կառուցել: Դրանցից 11-ի շինարարությունը և 7-ի ստորգետնյա աշխատանքներն […]
Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության ծրագրով՝ իրանական կողմի և ֆինանսավորող կազմակերպությունների հետ բանակցություններն արդեն ընթացքի մեջ են։ Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սագսյանը: Ներկայումս Ասիական զարգացման բանկի կողմից քննարկում է եկող տարվա ընթացքում Հայաստանին դրամաշնորհ հատկացնելու խնդիրը։ Այդ գումարները պետք է ուղղորդվեն երկաթուղու` տեխնիկա-տնտեսական ուսումնասիրությունը կազմակերպելուն. «Մնացած բոլոր գործողությունները բխելու են այդ […]
Ամիսներ շարունակ տարբեր աղբյուրներից տեղեկատվություն էր տարածվում, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան Ադրբեջանում ԱՄՆ դեսպան է նշանակվելու: Թերևս նկատի էր առնվում այն, որ Բրայզան ինքն էր խոստովանել, թե իր համար հարազատ է Հարավային Կովկասը և կցանկանար աշխատել այստեղ: Սակայն այսօր դարձյալ տեղեկատվություն է տարածվել, թե ԱՄՆ պետական դեպարտամենտը դադարեցրել է […]
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանի խոսքով, եթե այս պահին էլ բացվի հայ-թուրքական սահմանը, 1-2 օրվա ընթացքում հնարավոր կլինի վերականգնել երկաթուղային փոխադրումները. «Մեր երկաթուղային համակարգը մշտապես պահպանվել է շահագործման համար համապատասխան վիճակում։ Այն հատվածում, որը չի շահագործվում, մշտապես կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվում, և եթե այսօր էլ որոշում կայացվի, 1-2 օրվա ընթացքում երկաթուղային փոխադրումները կարող […]




