Արցախում շարունակվում են դպրոցաշինական ծրագրերը: Հերթական կրթօջախը բացվեց նոյեմբերի 8-ին` Հադրութի շրջանի Հակակու գյուղում: Հակակուի բնակիչներին շնորհավորելու էր եկել վարչապետ Արա Հարությունյանը` կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանի և շրջանի ղեկավարության ուղեկցությամբ: Հակակու գյուղը դպրոցի շենք չի ունեցել: Պարապմունքներն անցկացվել են հարմարեցված սենյակներում: Այսուհետ այս գյուղի մանուկները պարապմունքները կանցկացնեն ոչ թե հարմարեցված սենյակներում, այլ լուսավոր, […]
Նոյեմբեր 2009
Օրերս Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղում դպրոցի նոր շենքի բացման արարողություն էր: Այդ առթիվ Սպիտակաշեն էին եկել ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Լյուդմիլա Ազիզյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի ղեկավարները, հյուրեր: Դպրոցի բացման պատիվը վերապահված էր գյուղի վաստակաշատ ուսուցչուհի Թամարա Սաղյանին և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին: ԼՂՀ կառավարության եւ «Հայաստան» […]
«Նովոստի-Ադրբեջան» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական զինված ուժերի զորամասերից մեկում արտակարգ պատահար է տեղի ունեցել: Զինծառայողներից մեկը կրակ է բացել ծառայակից ընկերոջ վրա, ինչի արդյունքում զինծառայող Էլխան Գուլիևը տեղում մահացել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տվյալ փաստը հաստատել է և տեղեկացրել, որ այն գրանցվել է Նախիջևան քաղաքի զորամասերից մեկում: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել: […]
Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանն այցելել է Միլան, ուր հանդիպումներ է ունեցել նահանգային եւ քաղաքային իշխանությունների, Միլանի առեւտրաարդյունաբերական պալատի, ինչպես նաեւ Միլանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Այցի առաջին օրը Հայաստանի դեսպանը հանդիպել է Միլանի նահանգապետ վիդո Պոդեստայի (Guido Podesta) հետ: Դեսպանը շնորհավորել է երեք ամիս առաջ պաշտոնը ստանձնած նահանգապետին եւ հույս հայտնել, որ վերջինս կշարունակի […]
Ադրբեջանական լրատվամիջոցները ամեն կերպ փորձում են իրականացած տեսնել (գոնե տեղեկատվական ոլորտում) իրենց երազանքը` Թուրքիան դառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի չորրորդ համանախագահող երկիրը: Եվ չնայած նրան, որ ադրբեջանական մամուլը հեղեհված է այդ մասին «տեղեկատվությամբ», ընդ որում` մեջբերվում են թուրք պաշտոնյաների խոսքերը, հայկական պաշտոնական աղբյուրները ոչ մի տեղեկատվություն չեն տարածել այդ կապակցությամբ: Հիշեցնենք, որ ի թիվս բազում այլ […]
Թուրքիայում երեկ տեղի ունեցած խորհրդարանական ծեծկռտուքից հետո Մեջլիսը որոշում է ընդունել` քրդական հարցերին վերաբերող ժողովրդավարական բարեփոխումների փաթեթը ներկայացնել համընդհանուր խորհրդարանական քննարկման: Ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը հայտարարել է, որ ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը չի վնասի երկրի ազգային շահերին: Ըստ նրա, փաստաթղթի ընդունման դեպքում Թուրքիան հնարավորություն է ստանում ձերբազատվել մի շարք խնդիրներից: Տեղեկացնենք, որ համընդհանուր քննարկման ընթացքում […]
Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «ՍՕՍ-Կինդերսդորֆ ինտերնացիոնալ» կազմակերպության պատվիրակությանը` կազմակերպության Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի, մերձբալթյան հանրապետությունների և ԱՊՀ երկրների տարածաշրջանային տնօրեն Զդենկո Սեդլարի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Ողջունելով հյուրերին Տիգրան Սարգսյանը նշել է, որ կարևորում է այն երկխոսությունը, որ մեկնարկել է կազմակերպության ու […]
Դեռ 1992թ. հունվար ամսից սկսած, երբ երկիրը նետվել էր քաղաքացիական պատերազմի գիրկը, վրացական մինիստրների կաբինետը (կառավարությունը) «հասցրեց» ընդունել որոշումներ «գյուղատնտեսական նշանակություն ունեցող հողային ռեֆորմների վերաբերյալ», որոնք մինչև գարնան սկսվելը պետք է կարգավորեին հողային հարաբերությունները, ապահովեին հողերի նպատակային բաշխումը Վրաստանի շրջաններում: Այդպիսի որոշումներից առաջինն ընդունվեց 1992թ. հունվարի 18-ին, որով փորձ էր արվում ինչ-որ կերպ կարգավորել հողերի […]
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին: Նախարարը, շնորհավորելով նորանշանակ դեսպանին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշեց, որ կրթության ոլորտում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան աշխատանքները միշտ արդյունավետ են եղել և հույս հայտնեց, որ այսուհետ ևս երկու կողմերը, պահպանելով ձևավորված լավագույն ավանդույթները, կնախանշեն հավակնոտ նոր ծրագրեր: «Ցանկացած […]
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող Վիդալին, ով ավարտում է Երևանում իր դիվանագիտական առաքելությունը: Վարչապետը առանձնահատուկ ընդգծեց այն աշխատանքի կարևորությունը, որ տիկին Վիդալն իրականացրել է Հայաստանի Հանրապետությունում` առաքելության չորս տարիների ընթացքում, առանցքային համարելով ոչ միայն ՄԱԿ-ի բոլոր գործակալությունների իրականացրած աշխատանքներն, այլև կազմակերպության մշտական համակարգողի անձնական ներդրումը, որի համար […]




