ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում հրավիրված մամլո ասուլիսում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը ներկայացրեց այս ոլորտի 2010թ. բյուջեն։ Նշվեց, որ 2010թ. բյուջեով ոլորտին հատկացված է 34 մլրդ դրամ՝ 2009թ. 38,8 մլրդ դրամի փոխարեն. «Նախատեսված այդ միջոցներով, հաշվի առնելով նաև այն վարկային ծրագրերը, որոնք եկող տարի իրականացնելու ենք, բավական մեծ աշխատանք կկատարվի ճանապարհաշինության բնագավառում»,- […]
Նոյեմբեր 2009
Երեւան, 11 նոյեմբերի, 2009թ.: Ս. թ. նոյեմբերի 6-ին Հիմնադրամը շահագործման հանձնեց Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղի նորակառույց դպրոցը` ամբողջովին կահավորված: Դպրոցի կառուցումն ու կահավորումը (ընդհանուր արժեքը շուրջ 200 միլիոն 460 հազար ՀՀ դրամ) իրականացվել է Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Հովանավորող կողմի եւ ծրագրի բարերարների այցով պայմանավորված` դպրոցի պաշտոնական բացումը տեղի […]
Նոյեմբերի 11-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Գերմանիայի նորանշանակ արտակարգ և լիազորդ դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին: Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորեց նրան այդ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնեց, որ դեսպան Շմիդթը ջանք ու եռանդ չի խնայի հայ-գերմանական համագործակցությունը զարգացնելու գործում: Պրն Աբրահամյանը նշեց, որ երկկողմ հարաբերություններն արդեն ամուր հիմքերի վրա են և […]
Նախօրեին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշլին Քալմի-Ռեյի միջև կայացած հանդիպման ժամանակ նշվեց, որ վերջին տարվա ընթացքում երկկողմ հարաբերություններն աննախադեպ զարգացում ապրեցին, ինչի վկայությունն է Հայաստանի եւ Շվեյցարիայի Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Հանս-Ռուդոլֆ Մերցի հանդիպումը, արտգործնախարարների միջեւ կայացած տասնյակ բանակցությունները եւ Շվեյցարիայի միջնորդությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Հարաբերությունների զարգացումը […]
Թուրքիայի և Իրանի միջև գաղտնի համաձայնություն է ձեռք բերվել, որի համաձայն Անկարան պետք է Թեհրանին հետախուզական տեղեկություններ հաղորդի իսրայելական հնարավոր հարվածներից խուսափելու համար: Համաձայն մի շարք լրատվամիջոցների տարածած հաղորդագրության, այդ համաձայնությունը ձեռք է բերվել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հանդիպման ժամանակ, որը կայացել է Էրդողանի` Թեհրան կատարած այցելության օրերին: Նշված […]
Համաձայն ՀՀ ԱԳ նախարարի 2009 թ. սեպտեմբերի 16-ի հրամանի` Ուրուգվայի Արևելյան Հանրապետության քաղաքացի Ռուբեն Աբրահամյանը նշանակվել է ՀՀ պատվավոր հյուպատոս ՈՒԱՀ-ում, նստավայրը` Մոնտեվիդեո: Ս. թ. հոկտեմբերի 30-ին Ռուբեն Աբրահամյանը հրավիրվել է Ուրուգվայի ԱԳՆ, որտեղ նրան է հանձնվել Ուրուգվայի ԱԳ նախարարի` Ռուբեն Աբրահամյանին որպես Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս ճանաչող որոշումն ու էկզեկվատուրան: Մոնտեվիդեոյում ՀՀ պատվավոր […]
«Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն մոտ ապագայում` եվրոպական քաղաքներից մեկում»: Այդ մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը: Դիվանագետի խոսքերով, հանդիպման կոնկրետ օրն ու վայրը կհրապարակվի առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում: Ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են այդ հանդիպման կազմակերպման ուղղությամբ: Էլմար Մամեդյարովն ասել է նաև, որ Մադրիդյան սկզբունքների շրջանակում ոչ […]
Դեռևս մեկ ամիս առաջ լրատվամիջոցներով տեղեկատվություն տարածվեց, թե Ռուսաստանը եւ Իրանը պայմանավորվել են 1 միլիարդ դոլար արժեքով C-300 հրթիռային համալիրներ մատակարարելու մասին: Չնայած այն բանին, որ իրանական կողմն արդեն վճարել է կանխավճարը, ռուսական կողմը չի կատարում իր պարտավորությունները: ԶԼՄ-ները նույնիսկ ակնարկում էին, թե Ռուսաստանն իր պայմանավորվածությունից նահանջում է, թերևս` ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշման տակ: Այսօր արդեն […]
Նոյեմբերի 12-16-ը Անկարայում տեղի կունենա խորհրդաժողով՝ նվիրված թուրք-ադրբեջանական հարաբերություններին, որին կմասնակցեն Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորներ Գանիրա Փաշաևան եւ Ռաբիյաթ Ասլանովան: Խորհրդաժողովը քննարկելու է հայ-թուրքական հարաբերությունների հարցը, սկսված գործընթացի ազդեցությունը Ադրբեջանի ու Թուրքիայի հարաբերությունների վրա: Հիշեցնենք, որ դեռ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման փուլում Ադրբեջանի 11 պատգամավորներ շտապել էին Թուրքիա` իշխանություններից հավատարմության երդում կորզելու նպատակով, որպեսզի վերջինս ղարաբաղյան […]
Իրանի կառավարությունը որոշում է ընդունել` Ադրբեջանի հետ վիզային ռեժիմը միակողմանի չեղյալ հայտարարելու մասին: Այդ մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով Իրանի ազգային հեռուստաընկերության պաշտոնական կայքէջին: Համաձայն տեղեկատվության, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեհիր Մոթթակին դեռևս հոկտեմբերի վերջին կառավարությանն է ներկայացրել Ադրբեջանի հետ վիզային ռեժիմի վերացման մասին նախագիծ: Նախքան այդ, համապատասխան առաջարկ էր ուղարկվել […]




