Ինչպես տեղեկացնում են լրատվամիջոցները, այսօր Ադրբեջանում արգելված է կրոնական արարողակարգեր անցկացնել թուրքական մզկիթներում: Բայց սա դեռ ամենը չէ. իրողությունն այն է, որ թուրքական մզկիթներն Ադրբեջանում կամ փակվում են, կամ քանդվում: «Եղբայր» ադրբեջանցիների քայլերից վրդովված` «Մեհթաբադ» մզկիթի իմամ Իսմայիլ Սուլեյմանովը լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ մզկիթը փակվել է վերանորոգման պատճառաբանությամբ: Բայց պատճառաբանությունն, ըստ իմամի, առավել քան […]
Նոյեմբեր 2009
ԱՄՆ Պետդեպարտամենտի ժողովրդավարության և մարդու իրավունքների բյուրոն հայտարարել է հայ և թուրք ժողովուրդների միջև պատմական թշնամությունը հաղթահարելուն ուղղված ծրագրերի ֆինանսավորման պատրաստակամություն: Ըստ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկության, ԱՄՆ կառավարությունը պատրաստ է այդ նպատակի համար ծախսել մինչև 700 հազար դոլար: Հայտարարության մեջ նշված է, որ, հաշվի առնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս ջանքերը, Պետդեպարտամենտի Ժողովրդավարության և մարդու […]
Ռուսաստանի զինուժի գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Շլյախտուրովը հայտարարել է, թե` «ներկայիս վրացական իշխանությունները ոչ միայն հրաժարվում են ճանաչել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախությունը, այլեւ ամեն կերպ փորձում են վերադարձնել այդ երկրներն իրենց իշխանության տակ»: Նա չի բացառել, որ Վրաստանը կարող է նոր փորձ ձեռնարկել՝ ռազմական ճանապարհով վերադարձնելու Հարավային Օսիան եւ Աբխազիան: […]
Պյուի անվան հետազոտական կենտրոնը ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Արևմտյան ու Արևելյան Եվրոպայի 12 երկրներում բնակչության շրջանում հասարակական կարծիքի հստակեցման նպատակով հարցում է անցկացրել: Կենտրոնի տրամադրած տվյալների համաձայն, Եվրամիություն մուտք գործել ցանկացող երկրների ցանկում եվրոպացիների համար ամենաանցանկալի երկիրը Թուրքիան է: ArmAr.am
Վրաստանի պատրիարք, Կաթողիկոս Իլյա 2-րդը երեկ ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Կովկասի մուսուլմանների առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի ծննդյան 60 և որպես Կովկասի մուսուլմանների առաջնորդ նրա պաշտոնավարման 30-ամյակին նվիրված տոնակատարությանը։ Իլյա 2-րդի ղեկավարած պատվիրակությանն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը։ Ադրբեջանի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել բոլոր ուղղություններով ադրբեջանա-վրացական հարաբերությունների զարգացման առնչությամբ։ ArmAr.am
Թուրք երգչուհի Սելդա Բաղջան իր վերջին ձայնասկավառակը նվիրել է «Ակոս» թերթի նախկին խմբագիր, հայտնի լրագրող Հրանտ Դինքի հիշատակին: Նա խոստովանել է, որ 2007թ. հունվարի 19-ին թուրք ազգայնականների կողմից կազմակերպված Հրանտ Դինքի սպանությունն իրեն մեծ ցավ է պատճառել, և որ իր նոր երգերով ինքն արտահայտում է այդ ցավը: Սելդա Բաղջան ասել է, թե Դինքը կամուրջ էր […]
Բելառուսի նախագահի աշխատակազմի ղեկավար Վլադիմիր Մակեյի հաղորդմամբ իրենց խորհրդարանը նախատեսում է քննարկել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության հարցը, որն արդեն իսկ ճանաչվել է Ռուսաստանի, Նիկարագուայի ու Վենեսուելայի կողմից: Խորհրդարանում քննարկումներն ու վերջնական ընդունված որոշումը հիմնված են լինելու բելառուսցիների կարծիքի վրա: Այս կետում արդեն հարցը որոշ չափով բարդանում է, որովհետև վերջիններս հարցի վերաբերյալ իրարամերժ կարծիքներ են […]
Նոյեմբերի սկզբին Հայաստան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան) և Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա): Ինչպես հայտնի է, նախքան տարածաշրջան այցելելը համանախագահները Վիեննայում անցկացրել են Արցախի հարցով խորհրդակցական նիստ, որին համանախագահներից բացի մասնակցել են նաև Ավստրիայում Հայաստանի ու Ադրբեջանի դեսպաններ Աշոտ Հովակիմյանն ու Ֆուադ Իսմայլովը, ինչպես նաև Թուրքիայի փոխարտգործնախարար Ունալ Չեվիքյոզը: Վերջինիս […]
Անկարայում Իսրայելի դեսպան Գաբի Լևինը հերթական անգամ ոչ բարեհաճ ընդունելության է արժանացել: Սևծովյան տեխնիկական համալսարան այցելած դեսպանին ուսանողները դիմավորել են հակաիսրայելական բողոքի ցույցով: Իսրայելցի դիվանագետի անվտանգությունն ապահովելու համար օգնության են հասել Թուրքիայի անվտանգության ուժերը, որոնք ձերբակալել են 24 ուսանողի և ցրել համալսարանի մոտ հավաքվածներին: Պետք է շեշտել, որ հակաիսրայելական նման միջոցառումները Թուրքիայում հաճախակի բնույթ են […]
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (ՌԴ), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Բեռնար Ֆասյեն (Ֆրանսիա) այսօր տարածաշրջանային այցի շրջանակներում կլինեն Բաքվում: Այնուհետև նրանք կժամանեն Երևան: Համանախագահների հետ է լինելու նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Եվ Հայաստանում, և Ադրբեջանում համանախագահները կհանդիպեն երկրների նախագահներին, կքննարկեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ հարցեր: ArmAr.am




