Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 26, 2009թ. 11:11

Այսօր Լյուքսեմբուրգում տեղի է ունենալու Եվրոպական Միության եռյակի` Հայաստան, Վրաստան և Ադրբեջան հանդիպումը, որն ըստ էության Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 10-րդ նիստի պատրաստությունն է լինելու: Նիստին մասնակցելու համար այսօր Լյուքսեմբուրգ կմեկնի հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հոկտեմբերի 25-27-ը    Լյուսքեմբուրգում են լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (ՌԴ), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) և Բեռնար Ֆասյեն, ուր […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 11:00

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Դավութօղլուն   թուրք խորհրդարանականների առաջ ելույթ ունենալով և պարզաբանումներ  տալով հայ-թուրքական արձանագրությունների շուրջ,  հայտարարել էր, թե արձանագրությունները հնարավորություն կտան «փոխել ցեղասպանության գաղափարախոսությունը», իսկ «հանձնաժողովների անկողմնակալ եւ գիտական ուսունասիրություն» հատվածը մեկանաբանել է հետևյալ կերպ. « Հայաստանն էլ է ընդունում, որ հնարավոր չէ միակողմանի ընկալմամբ գտնել հարցերի լուծումները»: Դավութօղլուն  անդրադարձել էր նաև  ղարաբաղյան […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 10:00

Ավելի քան 20 տարի է անցել Սումգայիթում ադրբեջանցիների կողմից կազմակերպված  հայկական ջարդերից, սակայն մինչ օրս կազմակերպիչները չեն կրել իրենց արժանի պատիժը: Ադրբեջանական քարոզչամենքենան զբաղված է կատարաված ցեղասպանությունը կոծկելով: Իսկ ի՞նչ ենք անում մենք` հայերս: Չնայած բավական ուշացումով, սակայն, ի ուրախություն մեզ տեղեկացանք, որ արխիվային նյութերի հիման վրա սկսվել է Սումգայիթի գործի ուսումնասիրությունը: «Սումգայիթ ասելով` մենք […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 09:30

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին գործընաթացներին ակտիվ  հետևում ու արձագանքում է պոլսահայ համայնքը:  Եվ «Ակոս», և «Ժամանակ»   թերթերի վերջին համարները հիմնականում նվիրված են    հայ-թուրքական սահմանի բացման խնդրին: Պետք է նկատենք, որ թուրքահայ համայնքը, համաձայն վերոնշյալ լրատվամիջոցների, բավական ոգևորված է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման այս ընթացքից:   «Ժամանակ»  օրաթերթերի գլխավոր խմբագիրը Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային […]


Հոկտեմբեր 24, 2009թ. 14:35

ԱՄՆ֊ի փոխնախագահ Ջո Բայդենը Պրահայում` «Ազատ Եվրոպա» (Ազատություն) ռադիոկայանին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, թե Հարավային Կովկասի ժողովուրդները սկսում են հասկանալ, որ իրենց սեփական շահը առավել ընդարձակ համագործակցության մեջ է: «Մեծ ազգերն ու մեծ դաշինքները օգտվում են փոփոխությունների ընձեռած առավելություններից եւ դրանք դարձնում են հնարավորություններ: Ես ողջունում եմ պետքարտուղար Քլինթոնի ջանքերը. դուք տեսաք` ինչ կատարվեց […]


Հոկտեմբեր 24, 2009թ. 14:25

Ադրբեջանական «Զերկալոն» մեջբերում է ամերիկացի գնդապետ Ալան Ստոլբերգի կարծիքը ադրբեջանական բանակի մասին. «Ես դժվարանում եմ պատասխանել ադրբեջանական բանակի հզորության վերաբերյալ հարցին, բայց ինձ հայտնի է, որ երկար տարիների ընթացքում հայերին Լեռնային Ղարաբաղում հաջողվել է ստեղծել պաշտպանական հզոր համակարգ: Գրոհելու փորձի դեպքում հարկ կլինի գործ ունենալ պաշտպանական ուժեղ դիրքերի հետ: Կարող եմ հոռետես թվալ Ադրբեջանի ԶՈՒ […]


Հոկտեմբեր 24, 2009թ. 14:05

Ըստ «Bakililar.AZ»-ի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թինա Քեյդենաուին։ Ուշադրության կենտրոնում եղել է տարածաշրջանային իրավիճակը՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհները և հայ-թուրքական բանակցությունները։ Ավելի վաղ Թինա Քեյդենաուն հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Վերջինը Քեյդենաուին տեղեկացրել է տարածաշրջանային իրավիճակի մասին՝ մատնանշելով ղարաբաղյան, հայ-ադրբեջանական հակամարտության շուտափույթ լուծման կարևորությունը։ Մամեդյարովն ընդգծել է, որ […]


Հոկտեմբեր 24, 2009թ. 13:45

ՀՀ Նախագահ, “Հայաստան” համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Նախագահի հետ մեկնել են նաեւ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահության անդամներ ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը եւ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Մոսկվայում “Հեռուստամարաթոն 2009”-ի շրջանակում կկայանա ՀՀ Նախագահի կողմից հրավիրված բարեգործական դրամահավաք-ճաշկերույթ:


Հոկտեմբեր 24, 2009թ. 13:35

Թուրքիայում` Անթալիայի «Ոսկե նարինջ» կինոփառատոնում, հայկական «Սահման» ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակի: Հիշեցնենք, որ մինչ փառատոնի սկսվելը արդեն Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմն առաջատարներից էր: Առաջիկայում ArmAr-ը հանգամանորեն կանդրադառնա այս թեմային: ArmAr.am


Հոկտեմբեր 24, 2009թ. 13:00

Հոկտեմբերի 25-27 ԵԱՀԿ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասյեն և Ռոբերտ Բրադկեն կժամանեն Լյուքսեմբուրգ` ներկա գտնվելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը: Հանդիպման ժամանակ կխոսեն համանախագահների` նոյեմբերին Երևան և Բաքու կատարելիք այցելությունների և դեկտեմբերին սպասվող հակամարտության կարգավորման շուրջ քննարկումների մասին: […]