Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Միջերկրածովյան խորհրդարանական ասամբլեայի Գլխավոր խորհրդում ունեցած իր ելույթում կոչ է արել մասնակիցներին կանխել Գազայում տեղի ունեցող ողբերգությունը: Ավելի ուշ Էրդողանը հանդիպել է Իսրայելի արտգործնախարարի օգնական Մաժալի Վեբիի հետ: Թուրքիայի վարչապետը շեշտել է. «Որքան կարևոր է Իսրայելի անվտանգությունը, այնքան էլ կարևոր է Պաղեստինինը»: Նա նաև ընդգծել է, որ Իսրայելն ատոմային […]
Հոկտեմբեր 2009
«Դինքի սպանությունը և գաղտնի հետաքննության սուտը» գրքի հեղինակ, թուրքական «Միլիեթ» թերթի լրագրող Նեդիմ Շեների դեմ դատական գործընթացը շարունակվում է: Դատական հաջորդ լսումը տեղի կունենա դեկտեմբերի 16-ից հետո: Հիշեցնեք, որ Շեներն իր գրքում մեղադրել է թուրքական անվտանգության ուժերին, որոնք հայազգի լրագրող Հրանտ Դինքի սպանության հետաքննությունն իրականացրել են անարդար ու կողմնակալ: Գրքի հրապարակումից անմիջապես հետո քննչական բաժնի […]
Իր ռազմական հզորությամբ հպարատացող Ադրբեջանը, պարզվում է, մինչ օրս չունի իր ռազմական հայեցակարգը: Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ջասուր Սումերինլին դրա համար երեք պատճառ է մատնանշում. առաջին. Արևմուտքը պահանջում է, որ Ադրբեջանի ռազմական դոկտրինում Հայաստանը որպես թշնամի չամրագրվի: Մասնավորապես, այդ են պահանջում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի փորձագետները, որոնք մասնակցում են դոկտրինի մշակմանը. երկրորդ. Ադրբեջանը ցայսօր չի […]
Ինչպես հաղորդում է Assosiated Press գործակալությունը, 2009 թվականի ընթացքում ԱՄՆ-ում փակվել է արդեն հարյուրերորդ բանկը: Վերջինս Ֆլորիդա նահանգի Partners Bank-ն է: Ներդրումների ապահովագրման նահանգային գործակալության վրա բանկերի փակումն արժեցել է 25 միլիարդ դոլար: Assosiated Press-ի հաղորդմամբ, 2008 թվականին ԱՄՆ-ում փակված բանկերի թիվը հասել է 25-ի, 2007-ին` 3-ի: Իսկ բանկերի փակման ռեկորդային ցուցանիշը գրանցվել է […]
Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի առաջնության երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2.5 : 1.5 հաշվով առավելության հասավ Ռումինիայի հավաքականի նկատմամբ: Առաջին հաղթանակը տոնեց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը, իսկ Վլադիմիր Հակոբյանը, Արման Փաշիկյանն ու Գաբրիել Սարգսյանը պարտիաներն ավարտեցին ոչ ոքի` վաստակելով կեսական միավոր: Նույն ժամանակ Ադրբեջանի հավաքականը 2.5 : 1.5 հաշվով առավելության հասավ Անգլիայի հավաքականի […]
Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պատվիրակությունն Անկարայում հանդիպել է թուրք զինվորականության հետ: Ավելի ուշ թուրք-սիրիական ռազմական համագործակցության բարձրագույն խորհուրդը կսկսի իր աշխատանքները, որոնք կշարունակվեն մինչև հոկտեմբերի 29-ը: Հաղորդվում է, որ Թուրքիան ու Սիրիան ռազմական հարթության մեջ համագործակցության նոր ուղիներ են փնտրում: Սիրիայի պատվիրակությունը, որը ղեկավարում է գլխավոր շտաբի պետի տեղակալ Խասսան Թուրքմանին, հայտարարել է, որ […]
Ուկրաինայում նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավն ազդարարվեց երկուշաբթի` հոկտեմբերի 19-ին: Այդ երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն պաշտոնապես գրանցել է նախագահի չորս թեկնածուի: Գրանցվել են իրավաբան Օլեգ Պյաբակոնը, «Քաղաքական դիրքորոշում» համաուկրաինական հասարակական միավորման ղեկավար Անատոլի Գրիցենկոն, «Փոփոխությունների ճակատ» հասարակական նախաձեռնության ղեկավար Արսենի Յացենկոն, «Ձախ և ձախակենտրոն ուժերի խմբակցության» ղեկավար Պյոտր Սիմոնենկոն: Նախագահի թեկնածուներին հանձնվել է թեկնածուական հավաստագրերը: Հիշեցնենք, […]
Հոկտեմբերի 24-ի լույս 25 –ի գիշերը ժամը 3:00-ին Հայաստանի Հանրապետության տարածքում ժամացույցի սլաքները պետք է մեկ ժամ հետ տանել: Ժամային փոփոխություններն իրականացվում է համաձայն «Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակի հաշվարկման կարգի մասին» օրենքի: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Այսպիսով, Հայաստանը կանցնի ձմեռային ժամանակի: Թերևս անհրաժեշտ է հիշեցնել բժիշկների խորհուրդները. ժամանակային փոփոխության այդ շրջանում առավել […]
Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի 10-րդ նիստին մասնակցելու նպատակով հոկտեմբերի 26-ին հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Լյուքսեմբուրգ: Ինչպես տեղեկացրին ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, Լյուքսեմբուրգում նախարար Է. Նալբանդյանը կունենա նաև երկկողմ հանդիպումներ: Armar.am
«Բաքուն փորձում էր մարսել Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները»,-այս միտքն են արձանագրում գրեթե բոլոր թուրք վերլուծաբանները` պարզաբանելով Ադրբեջանի` Թուրքիայի նկատմամբ դրսևորած հիստերիկ պահվածքը: Այս առումով թուրքական լրատվամիջոցները միաժամանակ արձանագրում են, որ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Բաքու կարծես թե դրական արդյունքներ է տվել: «Ադրբեջանական կողմի վերջին հայտարարությունները այլևս վիրավորանքներ չեն պարունակում, ավելին, Ադրբեջանը քայլեր […]




