Այսօր Նոր Զեյթունում ապրում է ավելի քան 2 տասնյակ ընտանիք, որոնք պատմական Զեյթունից գաղթել են Մերձավոր Արեւելք` հիմնականում Հալեպ, այնուհետեւ բնակեցվել են Զեյթունում, եւ առ այսօր այդ ընտանիքներում պահպանում են հին Զեյթունի ավանդույթները: Հիշեցնենք, որ 2012 թվականին լրանում է Զեյթունի ապստամբության 150-ամյակը: Այդ առիթով “Արծվաբույն Զեյթուն” հայրենակցական միությունը սկսել է իր քարոզարշավը` մեծ շուքով նշելով […]
Հոկտեմբեր 2009
Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է հայաստանյան մի շարք լրագրողների դեմ կատարված հարձակումների, ծեծի, բռնությունների դեպքերով հարուցված քրեական գործերին՝ այդ թվում «Հետք»–ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանի, «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավար Նվեր Մնացականյանի, «Ազատություն» ռադիոկայանի խմբագիր Հրաչ Մելքումյանի և այլ լրագրողների դեմ բռնարարքներին։ Հունան Պողոսյանը նշել է, որ […]
Անկարայում իր աշխատանքներն է սկսել Թուրքիաի և Եվրամիության խորհրդարանականների համատեղ հանձնաժողովը: Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը վստահ է, որ այս հանդիպումը կնպաստի Թուրքիայի Եվրամիության անդամակցության գործընթացին: Ըստ նրա, եվրոպական կառույցը գիտակցում է Թուրքիայի ռազմաստրատեգիական դերը տարածաշրջանում: Մինչդեռ Թուրքիայի վարջապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն իր վերջին հարցազրույցներում բավականին կոշտ է արտահայտվել որոշ եվրոպական երկրների հասցեին: Նա […]
Ազգային ժողովի բակում բացվեց 1999-ի հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը, որի հեղինակը քանդակագործ Երվանդ Քոչարն է: Այսօր հուշակոթողի բացման արարողությանը ներկա էին հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Հուշակոթողի բացումից առաջ ելույթ ունեցավ ԱԺ նախագահը և, մեջբերելով նախագահ Սարգսյանի ուղերձից, նկատեց. «Այսօր առավել, քան երբեւէ […]
Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներն այսօր մեկնում են Ադրբեջան: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` թուրք խորհրդարանականների պատվիրակության այցը Բաքու գլխավորելու է մեջլիսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրաթ Մերջանը: Թուրքական պատվիրակությունը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումներ են նախատեսված նաև Ադրբեջանի մեջլիսի նախագահ Օքթայ Էսադովի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ու մեջլիսի միջազգային և միջխորհրդարանական հարաբերությունների […]
Եվս մեկ տարի գլորվեց, ու նորից եկանք-հասանք այն զարհուրելի օրվան, որը ճակատագրական շրջադարձ ունեցավ մեր երկրի համար։ Արդեն 10-րդ անգամ այս օրը նորից վերապրում ենք այն սարսուռն ու մեծ ցավը, որը տարիների հետ չի սփոփվում, չի մեղմանում, որն անցնող տարիների հետ չի վերանա երբեք։ Անցնող ժամանակի հետ միայն ավելանում է ինչու-ների ու հարցականների շարքը, որոնց, […]
Քրդական «ժողովրդավարական հասարակություն» կուսակցության դեմ Թուրքիայի իշխանությունը հերթական դատական գործընթացն է սկսել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի դատախազությունը` տեղեկատվություն տարածելով այն մասին, որ քրեական գործն արդեն իսկ հարուցված է և իրականացվում է հետաքննություն: Երկրի գլխավոր դատախազ Աբդուռախման Յալչինկայը արդեն իսկ պատրաստել է մեղադրական ակտը: Հիշեցնենք, որ «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը թուրք-իրաքյան սահմանի մոտ քրդերի հանձնման օրը, […]
Հոկտեմբերի 26-ին Լյուքսեմբուրգում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի ամենամյա 10-րդ հոբելյանական նիստը: Նիստին մասնակցելու նպատակով Լյուքսեմբուրգ էր ժամանել բաղկացած պատվիրակությունը` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Եվրոպական Միության պատվիրակությունը գլխավորում էր ԵՄ-ում նախագահող Շվեդիայի ԱԳ նախարար Կառլ Բիլդտը, որի կազմում էին Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների եւ ԵՀՔ հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդները, Իսպանիայի եվրոպական հարցերով պետական […]
Հայաստանյան քաղաքական վերնախավը այսօր առավոտյան այցելել է Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու տասը տարի առաջ տեղի ունեցած հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին։ Եռաբլուր են այցելել և սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին ու Եռաբլուրի մեծ հուշաքարին ծաղիկներ են դրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՍԴ նախագահ Գագիկ […]
Լյուքսեմբուրգում Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Հանդիպման ժամանակ քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները, ինչպես նաև դեկտեմբերի 1-2-ը կայանալիք ԵԱՀԿ նախարարների խորհրդին նախապատրաստվելու խնդիրները, որի ժամանակ ևս կշոշափվի Ղարաբաղի հարցը։ Հրապարակվել է Մինսկի խմբի պաշտոնական հայտարարությունը, ուր, ինչպես միշտ, շեշտվել է, որ այդ քննարկումներն ընթացել են կառուցողական սկզբունքով։ […]




