Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 27, 2009թ. 10:10

Տասը տարի առաջ հոկտեմբերի 27-ին, ժամը 17-ին  մոտ, հինգ զինված անձինք Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ներխուժեցին Աժ նիստերի դահլիճ և գնդակահարեցին 8 մարդու: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, նախարար Լեոնարդ Պետրոսյանը: Armar.am


Հոկտեմբեր 27, 2009թ. 10:00

Ադրբեջանցի հոգեբան Ազադ Իսազադեի կարծիքով, Հայաստանին կամ Արցախին պատերազմ հայտարարելու դեպքում Ադրբեջանը կբախվի հոգեբանական լուրջ խնդիրների: Հոգեբանն իր խոսքը հիմնավորել է այս կերպ. Ադրբեջանը դեռ երբեք ոչ մի երկրի պատերազմ չի հայտարարել` ոչ Հայաստանին, ոչ էլ Ղարաբաղին, իսկ եթե որոշի նման քայլի դիմել, ապա, ըստ հոգեբանի, դա կնշանակի   ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  անկախությունը: Իսազադեն միաժամանակ […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 21:30

«Մինչ Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրումը, այդ մասին  արդեն Ադրբեջանին փոխանցվել էր  անհրաժեշտ տեղեկությունը»: Այս խոստովանությունը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն արել է  «Էլ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: Վերլուծելով տարածաշրջանային խնդիրները, նա դարձյալ կրկնել է, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը նախ և առաջ անհրաժեշտ է, որպեսզի  Կովկասյան տարածաշրջանում կայունություն հաստատվի: Ավելին, նա դարձյալ համոզմունք է […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 21:28

«ԱՐՄԱՐ» կայքը շարունակում է ներկայացնել փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի զրույցների շարքը` վերտառության մեջ նշված  թեմայով:  Այս զրույցում  փորձ է արվում խնդիրը դիտարկել մոսկովյան Կրեմլի աշտարակներից: ՌՈՒՍԱՍՏԱՆ Երևի թե հարկ չկա ապացուցելու, որ Ռուսաստանն «այս գործին» ամենից մոտիկ ու ամենից սերտ առնչվող պետությունն է:  Երեկ նա տեր ու տիրակալ էր Հարավ-կովկասյան տարածաշրջանում, բայց և […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 20:06

2009 թվականի  ինը ամիսների ընթացքում  Ադրբեջանում առգրավվել է 908 կգ թմրանյութ, ինչը 61%-ով ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածում առգրավվածի համեմատությամբ: Իրավապաշտպան Էլդար Զեյնալովի գնահատմամբ, Ադրբեջանի բնակչության 5%-ը թմրամոլ է: Այդ մասին նշում է ադրբեջանական «zerkalo.az»-ը: Նույն թերթը նաև տեղեկացնում է, որ 2009թ. Ադրբեջանում մեծ չափերի են հասել  մանկապղծության դեպքերը: Վերջերս ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 19:41

Զրույց «Հայկական ճարտապետությունն ուսումնասիրող կազմակերպության» Երեւանի գրասենյակի նախագահ, հուշարձանագետ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ –Պարոն Կարապետյան, օտար մշակույթը սեփականելու ադրբեջանական նկրտումները նորություն չեն ոչ մեզ, ոչ էլ տարածաշրջանի մյուս ազգերի համար: Սակայն վերջին շրջանի հրապարակումները պարզապես հասել են խելացնորության աստիճանի, որովհետեւ Էջմիածնի մայր տաճարում մահմեդական, առավել եւս՝ թուրքական հետքեր որոնելը դուրս է բանականության սահմաններից: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 19:33

Հայ երիտասարդությունն անհանգստացած է, որ այսօր  ղարաբաղյան հիմնախնդրի  կարգավորման հիմքում դրված են Մադրիդյան սկզբունքները: Այս անհանգստություն հատկապես արտահատվեց  հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս գործընթացի ֆոնի վրա, երբ Թուրքիան ամեն կերպ փորձում է արցախյան հիմնահարցը ներառել  հայ- թուրքական հարաբերություններում: Երիտասարդական տարբեր կառույցներ խիստ մտահոգված են, որ Թուրքիայի ղեկավարներն սկսել են  Արցախի հարցը  դիտարկել որպես հայ-թուրքական  սահմանի բացման նախապայման: […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 19:10

Ոչ մի հույս չկա, որ հայ-թուրքական Արձանագրությունները կվավերացվեն առանց Լեռնային-Ղարաբաղի հարցում դրական առաջխաղացման: Այդ մասին, ինչպես հաղորդում է Al jazera հեռուստաընկերությունը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավուդօղլուն` ավելացնելով, որ կարևոր է այն մթնոլորտը, որում խորհրդարանը կարող է վավերացնել նման կարգի պայմանագրերը: «Մենք գործում ենք Սահմանադրության համաձայն և չենք կարող ճնշումներ գործադրել խորհրդարանի վրա արձանագրությունները վավերացնելու […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 19:08

Թուրքական «Սթար» թերթին տված  հարցազրույցում Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը ասել է. «Հայաստանի հետ մշակութային ոլորտում համագործակցության ուղղությամբ աշխատանքներ են ընթանում: Համագործակցության առաջին քայլը լինելու է   թուրք-հայկական սահմանին գտնվող Անի քաղաքի վերականգնումը` երկու երկրների մասնագետների համատեղ ջանքերով»: Թուրք նախարարն ասել է, որ մոտ ապագայում այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր են արվելու, և խոստացել է […]


Հոկտեմբեր 26, 2009թ. 18:57

Թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը տեղեկացրել է, որ Իսրայելում խիստ վրդովված են  Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` բրիտանական «The Guardian» թերթին տված հարցազրույցից: Պատասխանելով բրիտանացի լրագրողի հարցերին` Էրդողանը, կորցնելով ինքնատիրապետման զգացողությունը, քննադատել է Իսրայելի կողմից վարվող ներկայիս քաղաքականությունը: Նա ասել է, որ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը սպառնացել է, որ Գազայի դեմ միջուկային զենք կկիրառի: Իսրայելի արտգործնախարարություն էլ […]