Երեկ Եվրահանձնաժողովը հրապարակել է Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցը` Անկարայից պաշտոնապես պահանջելով արագացնել բարեփոխումների ընթացքը: Եվրահանձնաժողովը մատնանշել է, որ չնայած կատարված բարեփոխումներին, Թուրքիայում շարունակվում է գործել քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը: Բացի այդ, խոսքի ազատությունը սահմանափակող հոդվածներ են դիտվել արժանապատվությունը վիրավորելու (125-131), հասարակական կարգի պահպանման (214, 216, 217, 218, 220), պետական անվտանգության (312, 314) և […]
Հոկտեմբեր 2009
Հոկտեմբերի 6-ին Աթենքում տեղի ունեցավ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հունաստանի տեղական մարմնի հիմնադիր ժողովը, որով եւ Հունաստանում մեկնարկեց Հիմնադրամի նորաբաց տեղական մարմնի գործունեությունը: «Հայաստան»հիմնադրամը համալրվեց եւս մեկ ներկայացուցչությամբ եւ այսօր արդեն ունի 17 տեղական մարմին աշխարհի 15 երկրներում: Ժողովին մասնակցում էին Հունաստանում Հայաստանի նախկին դեսպան Վահրամ Կաժոյանը, ավանդական կուսակցությունների, հունահայ համայնքի ներկայացուցիչներ: Ներկաները դիտեցին ֆիլմ Շուշիի […]
ArmArn-ն արդեն ահազանգել է այն մասին, որ վրացիները, բացի նրանից, որ յուրացնում են Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիները, աչք են դրել նաև Արևմտյան Հայաստանի հայկական եկեղեցիների վրա: Վերջերս վրացի մի շարք պատմաբաններ վրաց պատրիարք Իլյա երկրորդի հովանավորությամբ մեկնել են Արևտմյան Հայաստան` պատմական Մեծ Հայքի Տայք նահանգում գտնվող (ըստ իրենց` Տաո-Կարջետի) «վրացական» ճարտարապետության կոթողներին ծանոթանալու նպատակով: […]
Ինչպես տեղեկացրել էր Armar.am-ը, հոկտեմբերի 13-ին, Ադրբեջանի Միլի Մեջլիսի 11 պատգամավորներ ժամանել էին Թուրքիա` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուրջ պաշտոնական Անկարայի հետ «որոշ ճշտումներ» անելու: Ադրբեջանի պատգամավորները Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ քննարկել են Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները։ Էրդողանն ասել է, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գործում Թուրքիան կանի հնարավորինը, միաժամանակ հավաստել, որ հավատարիմ […]
Իսրայելական «Հաարեց» թերթն անդրադարձել է Ցյուրիխում ստորագրված Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություններին` «Սովորել թուրքերից» հակիրճ խմբագրականով: Հրապարակման սկզբում թերթի խմբագիրը նախ շեշտում է երկու երկրների արտգործնախարարների մասնակցությամբ տեղի ունեցած պատմական պահի կարեւորությունը, որից հետո համառոտ ներկայացնում է երկու ժողովուրդների արդեն մեկդարյա թշնամության պատճառները, […]
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումից հետո վերադարձել է Բուրսայի «Ալմիրա» հյուրանոց, ուր և ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար հանդես է եկել հայտարարությամբ. «Միշել Պլատինին, ով հատուկ եկել էր Բուրսա` դիտելու Հայաստան-Թուրքիա խաղը, ասաց, որ, ընդհանրապես, ֆուտբոլի խաղերը միշտ էլ սպորտային մեծ իրադարձություն են: Բայց ինչպես փորձը ցույց տվեց, ֆուտբոլը կարող է իրադարձություն լինել ոչ միայն սպորտի […]
Հոկտեմբերի 14-ին «Ժառանգություն» խմբակցության 7 պատգամավորները (Ստյոպա Սաֆարյան, Լարիսա Ալավերդյան, Անահիտ Բախշյան, Վարդան Խաչատրյան, Արմեն Մարտիրոսյան, Զարուհի Փոստանջյան, Րաֆֆի Հովհաննիսյան) այսօր «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված կարգով խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանին են ուղարկել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Նախագծի 1-ին հոդվածով «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»: Ընդունվելու դեպքում օրենքը ուժի […]
Ֆուտբոլային խաղը դիտելու նպատակով երեկ մարզադաշտ էր ժամանել նաև Շվեցարիայի արտգործնախարար Միշելին Կալմիռեյը, որը խաղի ավարտից հետո լրագրողներին ասել է` խաղի հաշիվը այնքան էլ էական չէ, կարևորը «ֆուտբոլային դիվանագիտությունն» է, որը բարեհաջող ընթացք ունի: Լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցեր են ուղղել նաև երկու նախագահներին: Վերջիններս նկատել են, թե մեկ տարվա աշխատանքը դրական արդյունք է ունեցել […]
Այսպիսին է թուրքի հյուրասիրությունը Panorama.am-ի թղթակիցը Թուրքիայից հայտնում է, որ հայ լրագրողների ավտոբուսներից մեկը ճանապարհին քարկոծվել է թուրք «երկրպագուների» կողմից: «Անկեղծ ասած` թվում էր, թե հարձակման հեղինակներն ադրբեջանական դրոշներով մարզադաշտ մուտք գործել ցանկացողներն են, սակայն հետագայում պարզվեց, որ նրանք Թուրքիայի դրոշներ են ծածանել և անվտանգության մարմինների ներկայացուցիչների թիկունքից քարեր են շպրտել ավտոբուսի […]
Նախօրեին, երեկոյան Նախագահ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը ֆուտբոլային խաղի ավարտից անմիջապես հետո վերադարձել է Երևան: Ներկայացնելով Ս. Սարգսյանի Թուրքիա կատարած աշխատանքային այցի վերաբերյալ տվյալներ, մամլո գրասենյակից հաղորդում են, որ Նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի Նախագահ Աբդուլլահ Գյուլի հրավերով հոկտեմբերի 14-ի երեկոյան ժամանել է Բուրսա` դիտելու Թուրքիայի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպումը: ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում […]




