ՀՀԿ մամուլի խոսնակը դատապարտել է Թուրքիայում հայ լրագրողների և ֆուտբոլիստների վրա հարձակումը ՀՀԿ մամուլի խոսնակ, «Հանրապետական» խմբակցության քարտուղար Էդվարդ Շարմազանովը դատապարտել է Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը լուսաբանելու համար Բուրսա մեկնած հայ լրագրողների, ինչպես նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների ավտոբուսի վրա քարեր նետելու միջադեպը։ «Դատապարտելի արարք է։ Դա խոսում է այն մասին, որ Թուրքիայում դեռևս կան խնդիրներ՝ տոլեռանտության, […]
Հոկտեմբեր 2009
«Իշխանափոխությունն արդեն հասունացել է»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում հայտարարեցին «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարիրոսյանն ու «Ժառանգության» ԱԺ խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Միաժամանակ նկատեցին, թե. «չի կարելի լինել այնքան ռոմանտիկ որ կարծել, թե հրաժարականի պահանջ ներկայացնելը բավարար է, որ Սերժ Սարգսյանը հեռանա: Նրանք նշեցին, որ նախ պետք է ունենալ միասնական ընդդիմություն, որը ցավոք պառակտված է, […]
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հարաբերությունները շարունակում են մնալ միջազգային քաղաքական զարգացումների գլխավոր շոգեքարշը: Չնայած այն հանգամանքին, որ հուլիսին Մոսկվա այցելած Բարաք Օբաման և Դմիտրի Մեդվեդևը պայմանավորվել են վերաբեռնավորել հարաբերություններն երկու երկրների միջև, այնուամենայնիվ, այդ գործընթացն այդքան էլ հեշտ չի տրվում այդ երկրների առաջնորդներին: Ճիշտ է, կողմերին հաջողվել է որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերել Արևելյան Եվրոպայում […]
Թուրքական Hurriyet պարբերականը, «CNN Turk»-ի վրա հղում անելով, տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Բուրսայում իբր CNN Turk-ի լրագրողին ասել է, թե համահայկական ուղևորությունը նպատակ է ունեցել ոչ թե համոզելու մեր հայրենակիցներին, այլ տեղեկացնելու ընդունված որոշման մասին: Այս տեղեկատվությունը մեկնաբանելով՝ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանն ասել է. «Թուրքիա այցելության ընթացքում […]
Արդեն տեղեկացրել ենք, որ հոկտեմբերի 13-ին Արբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, դիմելով իսլամական երկրների մշակույթի նախարարներին, կոչ է արել միանալ` մասնակցելու Հայաստանի կողմից «օկուպացված» տարածքներում իսլամական մշակույթի կոթողների «պահպանմանն ու վերականգնմանը»:
Հայաստանում Իրանի դեսպանատնից Panorama.am-ին տեղեկացրին, որ տարածված լուրերը հերյուրանք են և չեն համապատասխանում իրականությանը` Այաթոլլան չի մահացել: Միաժամանակ նշենք, որ վկայակոչելով բլոգերներին, «Նյուզռու իսրայել»-ը տեղեկացնում է, որ Իրանի մայրաքաղաք Թեհրանում իրավիճակը ծայրահեղ լարված է. փողոցներում շատ զինվորականներ ու անվտանգության ծառայության աշխատակիցներ կան,: Եթե Խամենեյին իսկապես մահացել է, ապա «Իմաստունների խորհուրդը»` Իրանի կրոնական բարձրագույն օղակը, պետք […]
«Այս դիվանագիտական «բորշը» պատրաստված է արևմուտքի` այսօրվա Բաբելոնի կողմից և պարտադրված է մեզ: Բայց հայ ժողովուրդն այն չի ուտի»,- վստահ է մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Հայ-թուրքական արդեն ստորագրված արձանագրությունների տեքստերը «տգետ ու հայատյաց» որակելով` համարում է «աղերսագիր». «Մեզ երկրորդ անգամ պարտադրում են Բեռլինի կոգրեսն ու Լոզանի պայմանագիրը»: Արձանագրություններում Դավիթ Հակոբյանը դիվանագիտական խաբկանքներ է տեսնում. «Շրջափակումը միջազգային […]
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը Հայաստանի հավաքականի պարտությունից հետո լրագրողների հարցին, թե ինչպես է իրեն զգում, պատասխանել է` վատ: Իսկ թե ինչ է անհրաժեշտ անել, որպեսզի հայ ֆուտբոլիստները հետագայում ավելի լավ հանդես գան, Ռուբեն Հայրապետյանը պատասխանել է. «Հայ հավաքականին անհրաժեշտ են լավ ֆուտբոլիստներ: Սերնդափոխություն է պետք»: Իսկ լավ ֆուտբոլիստներ ունենալու համար, ըստ Ռ. Հայրապետյանի, […]
Իրանում մահացել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Խամենեյին: Նման տեղեկություն է տարածել Իրանի ընդդիմությունը, տեղեկացնում է «Կուրսոր»-ը: Հաղորդվում է, որ հոկտեմբերի 12-ին տեղական ժամանակով ժամը 14:15-ին Խամենեյին կորցրել է գիտակցությունը և անհապաղ հոսպիտալացվել է: Որոշ տվյալների համաձայն, այաթոլլան այժմ գտնվում է կոմայի մեջ, և նրա մոտ թույլ են տալիս միայն որդուն ու անձնական բժշկին: Որոշ […]
«Երեկ ավարտվեց դիվանագիտության ֆուտբոլային փուլը և մենք թևակոխեցինք Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նոր` արձանագրությունների վավերացման փուլ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամլո խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը: Նա նշեց, որ Արձանագրություններն առաջինը վավերացնողը պետք է լինի հենց Թուրքիան, քանի որ հենց նա է սահմանների փակման նախաձեռնողը, ուստի` տրամաբանական համարեց, որ փաստաթուղթը առաջինը թուրքական կողմը վավերացնի: Իսկ […]




