Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 12, 2009թ. 18:20

«Եթե խոսենք մեր հարաբերությունների այլ հարցերի մասին, ապա, ընդհանուր առմամբ, ամեն ինչ այնքան էլ վատ չէ»,- կարծիք է հայտնել ՌԴ նախագահը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ երկու երկրների միջև առկա է ինտենսիվ քաղաքական երկխոսություն: Մեդվեդևը միաժամանակ շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին Հայաստանի ու Ռուսաստանի միջև տարածաշրջանային կապերի ամրապնդման համար: […]


Հոկտեմբեր 12, 2009թ. 18:10

«Հայաստան» համահայկական հիմնադրամն Ազատամուտ համայնքում հիմնում է կաթի հավաքման կետ, որը կսպասարկի նաեւ հարակից 7 գյուղերին` Խաշթառակ, Լուսահովիտ, Լուսաձոր, Դիտավան, Ակնաղբյուր, Այգեհովիտ եւ Աչաջուր: Ծրագիրն իրականացվում է Հիմնադրամի ԱՄՆ Արեւմտյան շրջանի տեղական մարմնի հովանավորությամբ` Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքի անմիջական աջակցությամբ: Ոլորտի առաջատարներից «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում Հիմնադրամը հավաքման կետին կտրամադրի անհրաժեշտ […]


Հոկտեմբեր 12, 2009թ. 18:00

Վահրամ ՄԻՐԱՔՅԱՆ Հոկտեմբերի 9-ին` հայ-թուրքական պայմանագրի ստորագրումից մեկ օր առաջ, Հայաստանի 12 կուսակցություններ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման դեմ կազմակերպեցին հանրահավաք և երթ, որին մասնակցում էին, ըստ տարբեր տվյալների, 30-ից 60 հազար մարդ: Երթի մասին ոչինչ չնշեցին «Հայաստանի Հանրային» և «Հայկական երկրորդ» հեռուստաալիքները: Իսկ արձանագրությունները ստորագրվելուց մեկ օր անց մեծ շուքով նշվեց Երևանի ծննդյան տարեդարձը: Ինչպե՞ս կարելի […]


Հոկտեմբեր 12, 2009թ. 17:30

Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների համատեքստում գլխավոր խնդիրը, որ տարընթերցումների տեղիք է տալիս, 1921թ. կնքված Կարսի պայմանագիրն է: Տարիներ շարունակ թուրքական կողմը պահանջում է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման միակ ճանապարհը վերոհիշյալ պայմանագրի վերահաստատումը լինի: Հայ-թուրքական վերջին արձանագրություններում առանձին կետով նշված է` կողմերը պարտավոր են ճանաչել երկու երկրների միջև գոյություն ունեցող ընդհանուր […]


Հոկտեմբեր 12, 2009թ. 17:00

Ցյուրիխյան ՙբեմադրության՚ մեկնաբանությունները, ինչպես և սպասվում էր, հայտնվել են համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում։Աշխարհի տարբեր լրատվամիջոցներ իրենց կարծիքն են հայտնում այդ առնչությամբ՝ ամեն մեկն առաջին հերթին, թեկուզ տողատակերով, նաև ակամա` բացահայտելով սեփական շահը։ Ոմանք նույնիսկ ցնծությամբ նկատում են, թե շուտով  կբացվի Եվրոպայի վերջին փակ սահմանն ու կապահովվի սև ոսկու հոսքը դեպի քաղաքակիրթ Եվրոպա: Ասել է, թե` […]


Հոկտեմբեր 12, 2009թ. 16:53

Նոյեմբերի 1-ին կմեկնարկի ՀՀ կառավարության կողմից հովանավորվող «Գնիր հայկականը» համազգային արշավը, որը իրականացվելու է Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան ծրագրի   շրջանակներում: Այս մասին այսօր ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտնեց Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-ի Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը: Ըստ նրա, այս նախաձեռնությունը կխթանի հայ արտադրողների սպառունակությանը հայկական և արտասահմանյան շուկայում: Նրա խոսքով, արշավի հիմնական նպատակն […]


Հոկտեմբեր 12, 2009թ. 16:31

Հոկտեմբերի 12-ին «Դե ֆակտո» մամուլի ակումբում ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը տեղեկացրեց, որ արձանագրությունների ստորագրման ժամանակ առաջացած տարաձայնության պատճառը միայն Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի բանավոր հայտարարությունը չի եղել։ Ըստ նրա` խնդիրը վերաբերել է Թուրքիայի կողմից արձանագրություններում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ փոփոխություն կատարելու առաջարկին կամ, իրավական լեզվով ասած, վերապահության […]


Հոկտեմբեր 12, 2009թ. 16:23

Խաղաղապահ ասվածը ենթադրում է հակամարտության գոտում խաղաղությունը պաշտպանող: Սակայն այս դեպքում հարց է առաջանում. եթե խաղաղապահը հակամարտության գոտում պետք է պահպանի մի բան, ինչը սկզբունքորեն տվյալ տարածքում գոյություն չունի, ապա ո՞րն է նրանց նպատակը: Նպատակներից մեկը կարող է լինել այն, որ «քաղաքակիրթ» աշխարհը ցույց տա, թե կարող է հասնել եթե ոչ  «միասնության», ապա գոնե միակարծության` […]


Հոկտեմբեր 12, 2009թ. 15:42

ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն այսօր «Հայացք» ակումբում պարզաբանեց, թե ինչ տեղի ունեցավ Ցյուրիխում: Նա ստորագրումների հետաձգումը հետաքրքրական  համարեց, քանի որ  դա բացահայտեց թուրքական ռազմավարությունը, այն է` Հայաստանի հետ խաղ խաղալ և յուրաքանչյուր հնարավորության դեպքում նոր պահանջներ դնել մեր երկրի առաջ: Նա նշեց, որ հետաձգման պատճառը  Թուրքիայի ԱԳՆ նախարարի   վերջին պահի պրովոկացիոն ելույթն էր, որտեղ […]


Հոկտեմբեր 12, 2009թ. 15:20

«Ի՞նչ է կատարվել Ցյուրիխում:  Խոսքը չի վերաբերում արձանագրություններին հաջորդող բանավոր հայտարարություններին, այլապես մեր կողմը չէր իմանա, թե ինչ պետք է ասի մյուս կողմը: Խոսքը վերաբերում է Թուրքիայի կողմից արձանագրություններում փոփոխություններ կատարելու առաջարկին, կամ, իրավական լեզվով ասած` վերապահությանը: Այդ վերապահությունը պետք է ստորագրության ժամանակ գրավոր հանձնվեր դիմացի կողմին: Նախքան Հայաստանի արտաքին գործերի նախարարի հյուրանոցից դուրս գալը, […]