Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 11, 2009թ. 14:04

Այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ հանդես է գալու ծավալուն հայտարարությամբ։ Էրդողանը նշել է, որ հայտարարությունը լինելու է իշխող՝ «Արդարություն և Զարգացում» կուսակցության խորհրդակցությունից հետո։ Թուրքիայի Ժողովրադա-Դեմոկրատական և Ազգայի շարժում կուսակցությունները արձանագրությունների ստորագրումը գնահատել են որպես արտաքին ուժերի ճնշմանը ենթարկում, ինչը հակասում է երկրի և Ադրբեջանի շահերին:


Հոկտեմբեր 11, 2009թ. 13:52

ԵԱՀԿ քարտուղար, Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն ողջունել է Հայաստանի և Թուքրիայի միջև ձեռք բերված համաձայնությունը։ Այդ մասին ասված է ԵԱՀԿ մամլո հաղորդագրության մեջ։ «Ես ողջունում եմ Հայաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պատմական համաձայնությունը, և դրական եմ գնահատում երկու երկրների ղեկավարների ջանքերն ու քաղաքական կամքը, որոնք նրանք ներդրել են հանուն կայուն և անվտանգ տարածաշրջանի»,-հայտարարել է […]


Հոկտեմբեր 11, 2009թ. 12:00

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը ողջունել է հայ-թուրքական Արձանագրությունների ստորագրումը` նշելով, որ այս քայլը կաջակցի Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության և կայունության հաստատմանը: «Սա պատմական որոշում է, որն ուղղված է բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը և երկու երկների երկկողմանի հարաբերությունների զարգացմանը», – ասված է Բան Կի Մունի հայտարարության մեջ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս է հայտնել է, որ […]


Հոկտեմբեր 11, 2009թ. 11:50

<Թուրքական կողմի բանավոր ելույթների նախագծում բավական անընդունելի կետեր կային հայկական կողմի համար և բանակացությունների արդյունքում դրանք դուրս մնացին>: Ցյուրիխում լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով հայ-թուրքական Արձանագրությունների ուշացման իրողությունը` հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: Նա նշել է, որ այսօրվա Արձանագրությունների ստորագրումը կարևոր ու շրջադարձային քայլ էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ: Բալայանը ասել է, որ […]


Հոկտեմբեր 11, 2009թ. 10:40

Հոկտեմբերի 10-ին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանյանն ու Ահմեդ Դավութողլուն Ցյուրիխի Համալսարանի գլխավոր սրահում ստորագրեցին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների մասին արձանագրությունը ու Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը: Արարողությանը ներկա էին Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար Միշլին Կալմի-Ռեյը, ԱՄՆ պետական քարտուղար Հիլարի Քլինթոնը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի […]


Հոկտեմբեր 10, 2009թ. 21:30

Հայաստանը պարտավոր է մերժել համագործակցությունը նենգ երկիր հետ ArnAr.am-ի թղթակիցը Ցյուրիխից հայտնում է,  որ համաձայն արարողակարգի, նախատեսված էր, որ Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները  պետք է հանդես գային հայտարարություններով, որին պետք է հաջորդեր արձանագրությունների  ստորագրման արարողությունը:  Սակայն Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարության բովանդակությունը ամենևին չի գոհացրել հայկական կողմին, և Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հրաժարվել է […]


Հոկտեմբեր 10, 2009թ. 20:50

Ընդամենը վայրկյաններ առաջ ArmAr.am-ի թղթակիցը Ցյուրիխից  տեղեկացրեց, որ  անորոշ ժամանակով հետաձգվել է երկկողմ արձանագրությունների ստորագրումը: Սակայն մինչ այս պահը դեռ անհայտ է, թե ի՞նչն է հետաձգման պատճառը: ArmAr.am


Հոկտեմբեր 10, 2009թ. 19:32

Մենք դեմ ենք այս հայ-թուրքական կոչված  պայմանագրի ստորագրմանը… դեմ ենք գաղտնի ուժերի առաջարկված արձանագրությանը, քանի որ մենք հայ-թուրքական հարաբերություն չենք տեսնում, այլ ընդամենը, Հայաստանի Հանրապետությունը փորձում է ինչ-որ հարաբերություններ կարգավորել Թուրքիայի Հանրապետության հետ: Համայն հայությունն աշխարհի տարբեր մասերում  իր բողոքի ձայնը բարձրացնելով` ցույց է տալիս, որ նա դեմ է նման հարաբերությունների ձեւավորմանը: Մենք որպես ազգայնականներ, […]


Հոկտեմբեր 10, 2009թ. 19:15

Այս արձանագրությունները, որ կտապալվեն, դրանում ես անձնապես կասկած չունեմ, սակայն մի հարցում արդեն թուրքերը  հասել են հաջողության –  դա ազգային պառակտումն է: Եթե  առաջ կար ճեղք կամ վերապահություն` երկու մեծ հատվածների միջեւ, ապա հայության մեջ այսօր ոչ միայն այդ ճեղքը վերածվել է շատ դեպքում անդունդի, այլ նույնիսկ` համազգային որոշ կառույցներում արդեն լուրջ ճեղքեր են առաջացել…  […]


Հոկտեմբեր 10, 2009թ. 18:30

Այս պահին Ցյուրիխում բողոքի ցույցի դուրս եկած հայերը պահանջում են  չստորագրել արձանագրությունները Երկկողմ արձանագրությունները ստորագրելու համար դեռ Ցյուրիխի համալսարանի շենք չեն ժամանել Հայաստանի եւ Թուրքիայի պատվիրակությունները: Համալսարանում անվտանգության բացառիկ միջոցառումներ են իրականացվել: Իսկ   շենքի դիմաց այս պահին ընթանում է բողոքի ակցիա:Այստեղ հավաքված հայերը պահանջում են չստորագրել արձանագրությունները: Նրանց ձեռքին պաստառներ են «Ոչ արձանագրություններին» բովանդակությամբ, ինչպես […]