Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 13, 2009թ. 11:00

Երեկ Ստամբուլի դատարանը մինչև 2010թ. փետրվարի 8-ը հետաձգեց Հրանտ Դինքի սպանության գործով դատական լսումները: Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2.5 տարի առաջ, սակայն մինչ օրս մեղավորները պատժված չեն: Արդեն 2 տարի է, ինչ ընթանում է դատական գործընթացը, որը, սակայն,  իրականում վերածվել է մի իսկական  կատակերգության: Երեկ դատարանում  հերթական բեմականացված ներկայացումն էր   ցուցադրվում. դատախազը մարդասպան […]


Հոկտեմբեր 13, 2009թ. 10:39

«Առավոտ» օրաթերթին հայտնի է դարձել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ  Նալբանդյանի հայտարարության տեքստը, որը նա պետք է կարդար Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին`  հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո: Ներկայացնում ենք ելույթի բովանդակությունն ամբողջությամբ. «Հարգելի գործընկերներ, Տիկնայք և պարոնայք: Մենք հավաքվել ենք Շվեյցարիայի հյուրընկալ հողում` ստորագրելու Արձանագրությունները, որոնք դնելու են այն հիմնաքարը, որի վրա գալիք տարիներին պետք է կառուցվեն Հայաստանի […]


Հոկտեմբեր 13, 2009թ. 10:00

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հոկտեմբերի 12-ի երեկոյան ժամանել է Մոսկվա: Սա նրա առաջին այցելությունն է Ռուսաստանի Դաշնություն: Այսօր առավոտյան սկսվելու է նրա պաշտոնական այցելությունը: Հիլարի Քլինթոնը  բանակցություններ է վարելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: ArmAr. 10:00


Հոկտեմբեր 13, 2009թ. 09:00

Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ: Մոսկովյան հանդիպումը երկու երկրների ղեկավարների` այս տարվա ընթացքում արդեն յոթերորդ հանդիպումն էր: Ողջունելով Հայաստանի Հանրապետության Նախագահին` Դմիտրի Մեդվեդեւն ասել է. «Ես շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Ինչպես եւ պայմանավորվել էինք, շարունակում ենք պարբերական եւ ինտենսիվ երկխոսությունը, հանդիպում եւ […]


Հոկտեմբեր 12, 2009թ. 20:47

Հայաստան-Թուրքիա արձանագրությունների ստորագրումը մեծ անհանգստություն է առաջացրել Ադրբեջանում: Վաղը` հոկտեմբերի 13-ին, Ադրբեջանի խորհրդարանի 11 պատգամավորներ կժամանեն Թուրքիա` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների շուրջ պաշտոնական Անկարայի ծրագրերին ծանոթանալու: Պատգամավորներին կընդունեն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը և թուրք-ադրբեջանական բարեկամական խմբի ղեկավար Մուստաֆա Քաբաքչին: Ըստ թուրքական TRT հեռուստաալիքի, քննարկումներ են ընթանալու ստորագրված արձանագրությունների շուրջ: Ք.Մ.


Հոկտեմբեր 12, 2009թ. 20:00

Ստամբուլում այսօր վերսկսվել է Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը: CNN Turk հեռուստաալիքը տեղեկացրել է, որ դատարանի շենքի մոտ հավաքվել էին Դինքի կինը` Ռաքել Դինքը և ընտանիքի մյուս անդամները, «Դեմոկրատական հասարակություն» կուսակցության  պատգամավոր Սեբահաթ Թունջելը, «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր և խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Զաֆեր Ույքսյուլը և այլ քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: […]


Հոկտեմբեր 12, 2009թ. 19:35

Խոսելով հայ-թուրքական ստորագրված Արձանագրությունների սահմանադրականության մասին,  Հրայր Թովմասյանը նշեց, որ մինչ Ազգային Ժողով մտնելն ու ՀՀ նախագահի կողմից  դրանց վավերացումը, Սահմանադրական դատարանում պետք քննարկվեն  այդ արձանագրություններում ամրագրված պարտավորությունների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: «Իմ դիտարկմամբ,  Արձանագրությունների դրույթները չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը»- նշեց նա: Փոխարենը, սակայն, Թովմասյանը կարծում է, որ քննարկման առարկա կդառնա այն, թե որքանով են Արձանագրություններում […]


Հոկտեմբեր 12, 2009թ. 19:00

Այն, որ մեր հարևաններն ակտիվորեն զբաղված են իրենց ութսունամյա պետության համար հազարամյակների պատմություն  ստեղծելով, նորություն չէ: Ինչպես և սպասվում էր, հերթական գլուխգործոցը հոկտեմբերի 10-ին հրապարակվեց Day.az-ում: Ոմն  Համիդ Համիդովի հիվանդ երևակայությունը հասել է այնտեղ, որ սկսել է «պատմական փաստերով» «բացահայտել» հին ադրբեջանական քաղաք Էրեբունու ստեղծման իրական պատմությունը: Կատարելով «անաչառ ու անկողմնակալ ուսումնասիրություն» (ուսումնասիրում է բացառապես […]


Հոկտեմբեր 12, 2009թ. 18:50

Ադրբեջանական զինուժի կողմից հրադարի ռեժիմի խախտման  փաստերը նորություն չեն£ Վերջին օրերին ևս նմանատիպ մի քանի դեպք է արձանագրվել£ Դրանք, սակայն, «սվաղելու» նպատակով ադրբեջանական քարոզչամեքենան գործի  դրեց իր կողմից արդեն «ավանդույթ» դարձրած` սուտ լուրեր տարածելու սովորությունը, որն առավել ցցուն է դառնում, հատկապես, տարածաշրջանային լարված իրադարձությունների պայմաններում£ Հավատարիմ մնալով իր «սկզբունքներին»` ադրբեջանական լրատվամիջոցները հոկտեմբերի 11-ին տեղեկատվություն են […]


Հոկտեմբեր 12, 2009թ. 18:26

ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ինքը շատ ուրախ է Ցյուրիխում հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ: Ստորագրման արարողությունից հետո նա հայտարարել է, որ գործընթացը շարունակվում է: «Մենք, անկասկած, պատրաստ ենք   հնարավորն անել, որպեսզի կարողանանք ավարտին հասցնել մեր սկսածը: Կան շատ դժվար հարցեր, որոնք մշտապես քննարկման ու մշակման կարիք ունեն: Ես շատ […]