Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը «Կոմերսանտ»-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել «Կոմերսանտ» պարբերականի թղթակից Վլադիմիր Սոլովյովին, որում ներկայացրել է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը և Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների ներկայիս ընթացքի շուրջ իր դիրքորոշումը: – Ցյուրիխում ստորագրվել են Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերսկսման արձանագրությունները: Արդյոք դա նշանակո՞ւմ է Երևանի և Անկարայի վերջնական հաշտեցում: – Հարաբերությունների նորմալացման […]
Հոկտեմբեր 2009
ԿԸՀ մամլո ծառայությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 6-ին 25-րդ ընտրատարածքում կայանալիք ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններին առաջադրված թեկնածուներից Արթուր Հովհաննիսյանը ս.թ. հոկտեմբերի 10-ին հանել է իր թեկնածությունը: 25-րդ ընտրատարածքում առաջադրված թեկնածուներն են Մխիթար Հարությունյանը (ԲՀԿ), Մհեր Հայրապետյանը (անկուսակցական) և Մուշեղը Հարությունյանը (անկուսակցական):
Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները մեծ արձագանք ստացան օտարերկրյա ԶԼՄ-ների կողմից: Ամերիկյան մամուլը կարծիք է հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դրականորեն կանդրադառնա Կովկասում խաղաղության հաստատման գործընթացի վրա: «Washington Post» թերթը գրել է, որ արձանագրությունները ստորագվեցին միմիայն պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջամտության արդյունքում: «Ստորագրման ձգձգումը մեկ անգամ ևս ցույց տվեց այն անվստահությունը, որ կողմերը ցուցաբերում են […]
Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 10-ին հրամանագիր է ստորագրել Արա ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Նյու Դելի):
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրման փաստի հետ կապված Կեսարիայում հայտարարություն է հնչեցրել` կոչ անելով Հայաստանի հետ հարբերությունները դիտարկել կառուցողական տեսանկյունից: Ըստ Գյուլի, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր քայլ է: Նա կարծիք է հայտնել այն մասին, որ Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների բարելավումը, ինչպես նաև Վրաստանի խնդիրների լուծումը, հնարավորություն կտան ընդլայնել […]
Այսօր Դմիտրի Մեդվեդևի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարճատև այցով մեկնելու է Մոսկվա։ Պատահականություն է թե զուգադիպություն, սակայն այսօր աշխատանքային այցով Մոսկվա է ժամանելու նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ նման զուգադիպություններ չեն լինում, առավել ևս այն բանից հետո, երբ ստորագրվել են հայ-թուրքական արձանագրություններն, իսկ Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է բարձրաձայնել, որ […]
Հայ- թուրքական Արձանագրությունների ստորագրման հետ կապված Թուրքիայում հնչող առաջին գնահատականները հիմնականում ուղղված էին Ադրբեջանին: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը նախ հայտարարել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում իրսկանացվել է առաջին քայլը, որից իրենք մեծ բավարարվածություն են ստացել: Սակայն դրանով հանդերձ Էրդողանը համոզված է, որ Մեջլիսը փաստաթղթերը կվավերացնի միայն այն դեպքում, երբ կլուծվի Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը: […]
Թուրքական ԶԼՄ-ի արձագանքը արձանագրությունների ստորագրմանը Թուրքական լրատվամիջոցներն արձանագրությունների ստորագրման ձգձգման պահը բնորոշեցին այսպես` «երեքժամյա ճգնաժամի լարված ու ծանր պահեր, որ ապրեց թուրքական պատվիրակությունը»: Թուրքական մամուլն այսօր արդեն այդ բնորոշումներին հավելեց ևս մեկը` երեքժամյա ստորացուցիչ սպասում: Թուրքական ԶԼՄ-րը, որ մանրամասնորեն հետևում էին դեպքերին, վայրկյան առ վայրկյան արձագանքեցին զարգացումներին, այսպես. «22:10-ին (Հայաստանի ժամանակով) Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն […]
Երեկ` հոկտեմբերի 10-ի երեկոյան, հայ ժողովուրդը մի կարճատև ընթացքում սկսեց հույսեր փայփայել, թե հայկական կողմին գուցե հաջողվի վերջին պահին հրաժարվել ստորագրել արձանագրությունները` ստորագրման արարողությանը հաջորդելիք Թուրքիայի հայտարարության տեքստի հետ անհամաձայնություններ ունենալու պատճառաբանություն-պատրվակով: Երեկ տեղեկացանք նաև, որ հոկտեմբերի 12-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է Մոսկվա` ՌԴ նախագահ Մեդվեդևի հետ պաշտոնական հանդիպման: Շատերի մոտ ծագեց հուսադրող […]
«Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության ժողովից հետո, Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել է. «Թուրքիայի խորհրդարանը չի վավերացնի Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները մինչև Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայերը դուրս չգան»։Ապա հավելել, թե հայ-թուրքական սահմանը կբացվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո:




