Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության քննչական ծառայությունն անցկացնելու է քննություն` քննչական ծառայության քննչական բաժիններում քննիչների թափուր հաստիքների համալրման, ինչպես նաև քննիչի թեկնածուների կադրային ռեզերվ ստեղծելու (ձևավորելու) համար: Քննությանը կարող է մասնակցել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով բավարարում է «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով քննիչի պաշտոնում նշանակվելու համար ներկայացվող պահանջները, ստացել է բակալավրի, մագիստրոսի կամ […]
Հոկտեմբեր 2009
«Ու՞ր ենք գնում մենք և ի՞նչ պետք է սպասենք հաջորդիվ. այսպիսի հարցադրում հնչեցնելով` Ռիչարդ Կիրակոսյանը փորձեց նախանշել հայկական դիվանագիտության` այս պահին նախընտրելի ուղիները: Թուրքիայի կողմից արդեն իսկ դրսևորվող սպառնալիքների դեմ Հայաստանը պետք է հանդես գա առավել ուժեղ դիվանագիտությամբ և հակադարձի ուժեղ ու հստակ դիրքորոշմամբ, խորհուրդ է տալիս վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանն ու հավելում. «Անկեղծ լինենք ինքներս […]
2009 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանանալու կապակցությամբ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային։ Ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ, Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ 2009 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակին արժանանալու կապակցությամբ։ Հայաստանը մեծապես ողջունում է աշխարհում վստահության, կայունության, անվտանգության և համագործակցության հաստատմանն ուղղված Ձեր ջանքերը։ […]
Արձանագրությունների ստորագրմանը հետևող Բաքուն արդեն իսկ հայտարարում է, թե հիասթափություն է ապրել ստորագրված արձանագրություններից, սակայն մեկ անգամ էլ հույս է հայտնել, որ եղբայրական Թուրքիան չի դավաճանի ու հավատարիմ կմնա իր խոստմանը: Անդրադառնալով Ադրբեջանի բացասական արձագանքներին` «Մոսկովսկի կոմսոմոլեց»-ը մեջբերում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանն ու գրում. «Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների նորմալացումը` նախքան հայկական զորքերի […]
Թուրքական ԶԼՄ-ները տեղեկատվություն են տարածել, թե հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլու բանավոր ելույթների տեքստերը դեռ 2 շաբաթ առաջ են հրապարակված եղել: Ըստ թուրքական ԶԼՄ-ների`«Արձանագրությունների ստորագրման հետաձգման պատճառը Դավութօղլու ելույթի բովանդակությունը չէր, որի որոշ հատվածների հետ իբր Նալբանդյանը համաձայն չի եղել, եւ ստորագրումը հետաձգվել […]
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնում է Մոսկվա` հանդիպելու Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ: Նախագահն օդանավակայանում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ընդունել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հրավերը` մասնակցելու Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների խաղի դիտմանը: Լրագրողների այն հարցին, թե արդյոք թուրքական կողմը կատարե՞լ է բոլոր այն պայմանները, որոնք ժամանակին հնչեցրել էր երկրի […]
Այսօր «Զվարթնոց» օդանավակայանում Մոսկվա մեկնելուց առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, մեկնաբանելով Քիշնևում կայացած հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, որոնցում վերջինս նշել էր, որ հանդիպման ընթացքում քննարկվել էր Լեռնային Ղարաբաղին հարող տարածքների հարցը, ասել է. «Այդ հարցազրույցի մեջ զարմանալին այն չէր, որ Արդբեջանի նախագահը դժգոհել է բանակցությունների արդունքներից: Զարմանալին մի քանի մտքերի մեջ է։ […]
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել է թուրք պաշտոնյաների երեկվա հայտարարություններին, մասնավորապես, Էրդողանի այն հայտարարությանը, թե Թուրքիայի մեջլիսը չի ստորագրի այդ արձանագրությունները: «Ցավոք սրտի, մեր հանրությունն այդ հայտարարություններին ծանոթանում է ադրբեջանական կայքէջերից, որոնց հեղինակները, բնականաբար, փորձում են խեղաթյուրել թուրք պաշտոնյաների հայտարարությունները: Այդուհանդերձ, եղել են այդպիսի հայտարարություններ. իմ կարծիքով, այդ հայտարարությունները, առաջին […]
«ՀՀ խորհրդարանում Արձանագրությունները կքննարկվեն միայն ու միայն, երբ Թուրքիայի խորհրդարանը քննարկի և ընդունի որոշում: Ըստ էության, սահմանները Թուրքիան պետք է բացի: Եթե վարչապետ Էրդողանի հայտարարությունը վերլուծելու լինենք, նա ասաց, որ մինչև տարեվերջ սահմանը կբացվի և, կարծում եմ, ողջամիտ ժամանակը այդտեղ պետք է փնտրել», – նման հայտարարությամբ այսօր ասուլիսում հանդես եկավ ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: Ըստ […]
Երկու օրից կկայանա Թուրքիա–Հայաստան 2010թ. Աշխարհի գավաթի ընտրական փուլի վերջին հանդիպումը։ Հայաստանի հավաքականն արդեն ժամանել է թուրքական Բուրսա: Մեր ընտրանու ֆուտբոլիստներին օդանավակայանում ծաղիկներով դիմավորել են Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնատար անձինք։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը։ Միաժամանակ տեղեկացվում է որ օդանավակայանում անվտանգության աննախադեպ միջացոռումներ են ձեռնարկվել։ Հայկական թիմի ավտոբուսը պահպանվում է իրավապահ մարմինների երեք շղթաներով։ […]




