Հոկտեմբերի 8-ին Քիշնևում ԱՄՆ դեսպանի կեցավայրում կայացել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ հայ-ադրբեջանական բարձր մակարդակի բանակցությունները: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը մեկնարկել է ընդլայնված ձևաչափով` երկու երկրների արտգործնախարարներ Էդուարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի (ՌԴ), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) և ԵԱՀԿ […]
Հոկտեմբեր 2009
Օրհան Փամուքի դեմ դատական գործընթացը սկսված է Թուրքիայի վճռաբեկ դատարանի իրավական խորհուրդը որոշել է դատական գործ հարուցել Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուքի դեմ` տարիներ առաջ Շվեյցարիայում նրա հնչեցրած հայտարարության առնչությամբ` «Թուրքերը 30 հազար քուրդ և 1 մլն հայ են կոտորել»: Նախկինում, Ստամբուլի Շիշլիի շրջանի 3-րդ առաջին ատյանի դատարանը մերժել էր գրող Փամուքի դեմ ազգայնականների […]
Ֆրանսիայում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հարցազրույց է տվել ֆրանսիական «LCI» հեռուստաընկերությանն ու անդրադարձ նաև Հայոց Ցեղասպանության խնդրին, և ֆրանսիացի լրագրողի այն հարցին, թե երբ են Թուրքիայում դադարելու բանտարկել այն մարդկանց, ովքեր ընդունում են Հայոց Ցեղասպանության փաստը, Գյուլը պատասխանել է. «Ես 1915թ. դեպքերի հետ կապված հայկական փաստերին չեմ հավատում, բայց իմ նման մոտեցումը չի […]
Քիշնևում կայացած Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել ամփոփիչ հայտարարությամբ։ Նրանց խոսքերով՝ հանդիպումը եղել է կառուցողական։ «Կողմերին հաջողվել է մոտեցնել դիրքորոշումները ԼՂ-ի հակամարտության շուրջ»,- ասել է ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը։ Յ. Մերզլյակովի խոսքերով՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ևս մեկ անգամ հանդիպելու ցանկություն են հայտնել և արտգործնախարարներին հանձնարարել են […]
Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին Հոկտեմբերի 8-ին Մոլդովայի Հանրապետության մայրաքաղաք Քիշնևում կայացավ Անկախ պետությունների համագործակցության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստը: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նախարարների խորհուրդն աշխատանքները սկսեց նեղ ձեւաչափով, ապա շարունակեց պատվիրակությունների մասնակցությամբ: Նիստի օրակարգը ներառում էր ԱՊՀ գործունեությանն առնչվող երկու տասնյակից […]
Հոկտեմբերի 8–ին Մոլդովայի ժամանակով ժամը 18:00-ին Մոլդովայի ԱՄՆ դեսպանի նստավայրում հանդիպել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների արտգործնախարարները, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։ Մտքեր են փոխանակվել հայ-ադրբեջանական հարաբերությունների, ինչպես նաև ԼՂ հիմնախնդրի կարգավորման ներկա վիճակի ու հեռանկարի շուրջ։ […]
«Մոռացված Ցեղասպանություն. հայերը սարսափահար են Թուրքիայի հետ համաձայնագրից»: Այդպես է վերնագրել բրիտանական «Ինդեփենդենթ» պարբերականում իր հոդվածը անվանի լրագրող Ռոբերտ Ֆիսկը: Նա ներկայացնում է, թե ինչպես 1915-ի աշնանը ավստրիացի ինժեներ Լիցմայերը ականատես էր եղել դեպի Միջագետք ուղղվող հայ կանանց 40 հազարանոց մահվան երթին: Նկարագրելով նրանց ողբալի վիճակն ու տանջալի մահը` Ֆիսկը գրում է. «Ամեն տարի նոր […]
Թուրքական TRT հեռուստալիքը տեղեկացրել է, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Անդրեյ Նեստերենկոն հայտարարել է, որ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը դրական քայլ է։ Ռուս դիվանագետի կարծիքով, դա վաղուց սպասված գործընթաց է, ինչը կնպաստի Հարավային Կովկասի խաղաղության և անվտանգության հաստատմանը: Բացի այդ, նա այն տեսակետն է հայտնել, թե հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը խթան կհանդիսանա […]
Անկարայում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հունգարացի իր պաշտոնակցի` Պետեր Բալաշի հետ համատեղ մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է, թե Շվեցարիան շուտով լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրի Հայաստանի և Թուրքիայի միջև Արձանագրությունների ստորագրման արարողակարգի մասին: Թուրքական TRT հեռուստալիքը տեղեկացնում է, որ Դավութօղլուն նշել է, թե անհանգստանալու կարիք չկա, քանի որ սա բնական գործընթաց է: Ըստ որոշ տեղեկությունների, ստորագրման […]
Հայաստանի կառավարության հոկտեմբերի 8-ի նիստում ընդունված որոշմամբ 2009թ.-ի 4-րդ եռամսյակում ՀԴՄ-ների կտրոնների դիմաց պարգեւավճարների` բոնուսների, տրամադրում չի իրականացվելու, իսկ 2010թ.-ի հունվարի 1-ից ներկայացված կտրոնների համար գումարներ կտրամադրվեն կատարած առեւտրի 1%-ի չափով` անկախ կտրոնների քանակից եւ ծավալից: Բոնուսների տրամադրում կիրականացվի միայն այն սուբյեկտների մոտ, որոնք հանդիսանում են շահութահարկ վճարողներ: Այսպիսով, ՀԴՄ-ների կտրոններ,ը այսուհետ, մասնակցելու են միայն […]




