Որքան մոտենում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման պահը, այնքան երկու երկրներում ավելի է մեծանում լարվածությունը: Այս առումով, վերջին երկու օրերին, իսկական տեղեկատվական դեմարշ են կազմակերպել թուրքական իշխանությունների առաջին դեմքերը: Նախ` Աբդուլլահ Գյուլը հարցազրույց է տալիս ֆրանսիացի լրագրողներին, հետո վարչապետ Էրդողանը ծավալուն հրապարակմամբ հանդես է գալիս ամերիկյան հայտնի «The wall street journal» ամսագրում, իսկ հոկտեմբերի 8-ի երեկոյան […]
Հոկտեմբեր 2009
Երեկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպվել էր մայրաքաղաքի օրվան նվիրված տոնավաճառ: Միջոցառմանն իրենց մասնակցությունն էին բերել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Նախագահ Բակո Սահակյանը կարևորել է նման միջոցառումների կազմակերպումը` առանձնապես ընդգծելով դրանց տնտեսական ու մշակութային նշանակությունը: ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Քանի դեռ չի լուծված Ղարաբաղյան հարցը, Թուրքիայի Մեջլիսը չի վավերացնի արձանագրությունները, և չի բացվի սահմանը Ադրբեջանի նախագահ Ալիևը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նաև անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունների ստորագրմանը: Նա ասել է, որ Ադրբեջանը այլ երկրների հարաբերություններին չի միջամտում և չի ցանկանում, որ ուրիշներն էլ միջամտեն իրենց ներքին գործերին: Սակայն միաժամանակ հիշեցրել […]
Սբ. Թարգմանիչ Վարդապետների տոնը հայ ժողովրդի ամենանվիրական և սիրված ազգային-եկեղեցական տոներից է: Թարգմանիչ անվամբ են հայտնի Սբ. Մեսրոպ Մաշտոցը, Սբ. Սահակ Պարթևը և նրանց աշակերտած` շուրջ հարյուր սաները: Նրանց գործն այնքան անգնահատելի և այնքան կարևոր , որ նրանք եկեղեցու կողմից սրբացվեցին: Սակայն պատմությունը չմոռացավ նաև «կրտսեր թարգմանիչներին», որոնք արդեն երկու երանելիների աշակերտների աշակերտներն էին: «Թարգմանիչ» […]
Հայ–թուրքական արձանագրությունների վերաբերյալ Ռուսաստանի հայերի միության հայտարարությունը Ինչպես հայտնի է, վերջին շրջանում Հայաստանում և նրա սահմաններից դուրս լայնորեն քննարկվում են նախաստորագրված արձանագրությունները, որոնց հիման վրա ենթադրվում է հայ-թուրքական հարաբերությունների բարելավում։ Ռուսաստանի հայերի միությունն ուշադրությամբ հետևում էր այս փաստաթղթերի հետ կապված քննարկումների ընթացքին, սակայն նպատակահարմար չէր գտնում այդ հարցի կապակցությամբ հայտնել իր տեսակետը, մինչև Ռուսաստանում հայ […]
Ք. ա. 782 թվականին Արգիշտի առաջին արքան հիմնադրեց մի քաղաք և անվանեց Էրեբունի, իսկ արձանագրությամբ ամրագրեց` ի բարօրություն մեր երկրի և ի տապալումն թշնամյաց երկրների: Էրեբունին իրավամբ դարձավ հարևաններին ահուսարսափի մեջ պահող մի հզոր թագավորություն, որը մոռացության փոշուց ազատվեց 20-րդ դարի առաջին կեսին: Էրեբունու հիմնադրումից անցել է 2791 տարի, բայց մինչ օրս հայ ժողովուրդը չի […]
«Եվրագավաթ-2009»-ում Հայաստանի տղամարդկանց «Միկա» ակումբը տպավորիչ հաղթանակ տոնեց «Ուրալի» նկատմամբ` 3,5:2,5 հաշվով: Հայաստանյան թիմի լիդեր Լևոն Արոնյանն առաջին խաղատախտակի վրա պարտության մատնեց Ալեքսանդր Գրիշչուկին, և հենց այս հաղթանակն էլ վճռեց մրցակցության ելքը, քանի որ «Միկայի» մյուս բոլոր շախմատիստները ոչ-ոքի խաղացին: Վլադիմիր Հակոբյանը միավորը կիսեց Ալեքսեյ Շիրովի, Գաբրիել Սարգսյանը` Վլադիմիր Մալախովի, Արման Փաշիկյանը` Սերգեյ Ռուբլևսկու, Զավեն […]
Սա մեր վերջին Սարդարապատն է Մեզ ժամեր են բաժանում Հայոց ցեղասպանություն կոչված մեծագույն ողբերգության նախավերջին արարի ավարտից: Այսօր ևս մի քայլ են անելու Հայոց ցեղասպանության հետևանքներն օրինականացնելու գրեթե դարավոր ճանապարհին: Այսօր Թուրքիան, պատժի փոխարեն, որպես պարգևավճար ստանալու է մեր հազարամյա Հայրենիքը, միջազգային իրավունքի անբեկանելի վճռով առ այսօր մեզ պատկանող, սակայն մեզնից խլված Հայրենիքը: Այսօր խրախուսելու […]
Ըստ Շվեյցարիայի ԱԳ դաշնային դեպարտամենտի տարածած հայտարարության, այսօր Ցյուրիխում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև Արձանագրությունների ստորագրման արարողությունը: Ըստ հաղորդագրության` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր Շվեյցարիայի Դաշնային խորհրդական Միշլին Կալմի-Ռեյի մասնակցությամբ կստորագրեն հայ-թուրքական Արձանագրությունները: Ինչպես նշված է հաղորդագրությունում, ստորագրման արարողությանը կմասնակցեն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, […]
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն երեկ երեկոյան հրավիրել է մամուլի ասուլիս և հայտարարել, որ Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացը նորմալ հունով է ընթանում: Նա ասել է. «Այս տարվա հոկտեմբեր ամիսը կհիշվի որպես աշխարհի տարբեր ծայրերում դիվանագիտական միջոցներով խաղաղության հաստատման ամիս: Մեկ շաբաթվա կամ տասն օրվա ընթացքում Բալկաններում, Մերձավոր Արևելքում և Կովկասում փորձեր են կատարվում խաղաղության հաստատման […]




