Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 8, 2009թ. 18:00

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ, շրջել է մայրաքաղաքի փոքր կենտրոնում` ծանոթանալու տոնի նախապատրաստությանը: Էրեբունի-Երևանի 2791-րդ տարեդարձին նվիրված տոնակատարության առիթով Հանրապետության հրապարակում տեղադրված բացօթյա բեմահարթակի և հարակից լուսային ձևավորումն ավարտական փուլում է: Հյուսիսային պողոտայում, Աբովյան փողոցում, ինչպես նաև փոքր կենտրոնի այլ վայրերում անցկացված է տոնական շքեղ լուսավորություն, իսկ ձևավորումն արդեն ավարտված […]


Հոկտեմբեր 8, 2009թ. 17:35

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը բխում է Հայաստանի պետական շահերից: Այս մասին հայտարարել է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը: Նրա համոզմամբ, այդ հարաբերությունների կարգավորմամբ ամենից առաջ շահագրգռված է Թուրքիան, քանի որ այդ կերպ կմեղմվի իրավիճակը Թուրքիայի շուրջ` որպես հայերի, ասորիների, հույների, և այլ ազգերի ցեղասպանություն իրականացրած երկրի: Կմեղմվի նաեւ ներկայումս Թուրքիայի ներսում առաջացած ազգային ինքնության լուրջ […]


Հոկտեմբեր 8, 2009թ. 17:23

Թամարա ՎԱՐԴԱՆՅԱՆ պատմական գիտությունների թեկնածու Հայությունն այսօր գտնվում է պատմական կարևորագույն փուլում՝ ջրբաժանի առջև։ Ընտրություն է կատարվելու ոչ թե սահման բացել-չբացելու ուղղությամբ, ինչն ամենևին էլ մեզանից կախված չէ թեկուզ միայն այն պատճառով, որ սահման փակողն էլ են թուրքերը, բացողն էլ։ Ընտրությունն այլ տիրույթում է. Հայ ազգի ապագայում գոյատևելու և զարգանալու խնդիրն է, որն էլ պայմանավորված […]


Հոկտեմբեր 8, 2009թ. 17:15

Սահմանների բացման տնտեսական հետևանքները Հայաստանի և Թուրքիայի միջև ճանապարհների վերաբացման առևտրատնտեսական հիմնախնդիրների մասին Հայ հեղափոխական դաշնակցության կողմից հրավիրված խորհրդաժողովում  հանդես եկավ Արծվիկ Մինասյանը: Նա ներկայացրեց ՀՅԴ-ի  և մի շարք տնտեսագետների կատարած ուսումնասիրությունները` սահմանի բացման տնտեսական հետևանքների վերաբերյալ: Համեմատելով Հայաստանի և Թուրքիայի տնտեսությունները, նա մեր կողմից  մի շարք բացթողումներ արձանագրեց ինչպես տնտեսական, այնպես էլ օրենսդրական ոլորտներում: […]


Հոկտեմբեր 8, 2009թ. 16:33

Իրականում, ըստ Արշակ Սադոյանի, հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կօգնի Ղարաբաղյան խնդրի դրական կարգավորմանը. «Եթե մենք թուրքերի հետ հարաբերություններ հաստատենք առանց Թուրքիայի կողմից գրավված տարածքների պահանջների, Ադրբեջանն էլ ստիպված կլինի հրաժարվել Ղարաբաղի տարածքներից»: Իհարկե, Սադոյանը հնարավոր է համարում նաև այն տարբերակը, որ դրանից հետո սփյուռքի հետ հարաբերություններում սեպ կխրվի: Պատճառն այն է, որ սփյուռքն իր ապագայի հույսերը […]


Հոկտեմբեր 8, 2009թ. 16:10

Այսօր ՀՅԴ Գերագուն Մարմինը հրավիրել էր  խորհրդաժողով նախաստորագրված արձանագրությունների վերաբերյալ, որոնք այս անգամ առավել հանգամանալից  դիտարկվեցին նաև իրավական տեսանկյունից:   «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն Արա Պապյանը նշեց, որ փաստաթղթերի քննարկման ընթացքում կարծես ստվերում է մնացել այն փաստը, որ սա  միջազգային իրավական փաստաթուղթ է և պետք է մաս կազմի նաև Հայաստանի օրենսդրության, և եթե դրանք ստորագրվեն […]


Հոկտեմբեր 8, 2009թ. 16:00

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր օրվա երկրորդ կեսին մեկնել է Քիշինև` մասնակցելու ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին: Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կվերադառնա հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան:


Հոկտեմբեր 8, 2009թ. 15:30

Հայաստանի Հանրապետության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր օրվա առաջին կեսին հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որին, բացի Ազգային անվտանգության խորհրդի անդամներից, մասնակցել են նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը,  «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ազգային անվտանգության խորհրդի […]


Հոկտեմբեր 8, 2009թ. 15:23

Մինչ Քիշնեւ մեկնելը այսօր օրվա առաջին կեսին  ՀՀ Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ: Այսօրվա նիստի օրակարգում ընդամենը մեկ հարց է եղել` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված նախաձեռնության ներկա վիճակն ու դրա հետ կապված մեր առաջիկա անելիքները: Ազգային անվտանգության խորհրդի անդամներից բնացի նիստին մասնակցել են նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին […]


Հոկտեմբեր 8, 2009թ. 14:11

Օրերս Նախիջևանում տեղի ունեցած թյուրքալեզու պետությունների 9-րդ համաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես եկավ «թուրքական հողերում» պատմական հուշարձանների վերականգնման հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությամբ` հերթական անգրագետ հայտարարությունը հնչեցնելով,  թե  ժամանակին «Նախիջևանը աշխարհագրական առումով անջատվել է Ադրբեջանի պատմական  հող հանդիսացող Զանգեզուրից»: Այսօր արդեն իսկ կարող ենք վստահաբար ասել, որ «թուրքական հողերում» պատմական հուշարձանների վերականգնման հիմնադրամ ստեղծելուն պես ադրբեջանցիները […]