Հոկտեմբերի 24-ին Իսպանիայում բնակվող պրոֆեսիոնալ քիքբոքսինգ Վարդան Մնացականյանն առաջին անգամ դուրս կգա պրոֆեսիոնալ բռնցքամարտի ռինգ: Հայ մարզիկն իր 37 մենամարտում տարել է 34 հաղթանակ և երկու անգամ դարձել մուայ թայ քիքբոքսինգի Վալենսիայի չեմպիոն: Եվ ահա այժմ Վարդանն իր ուժերը կչափի բռնցքամարտի ռինգում: 60 կգ քաշային կարգում նրա առաջին մրցակիցը կլինի պրոֆեսիոնալ բռնցքամարտում Իսպանիայի չեմպիոն Արիցը՝ […]
Հոկտեմբեր 2009
«Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունների ստորագրումը Հայաստանի անվտանգությանը չի սպառնում», այսօր կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Վերջինս միաժամանակ նկատել է, թե` մտահոգություններ, անշուշտ, կան, բայց նաև հավելել, թե այսօրվանից դրանց հաղթահարման նպատակով մշակվում են անհրաժեշտ ծրագրեր: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրեց, որ Անվտանգության խորհրդի` այսօր կայացած նիստում անդրադարձ է եղել նաև […]
Աբովյան փողոցի 1/1 հասցեում (նախկին Աստաֆյան) բացվել է հուշաքար առ այն, որ 1921 թ. գարնանն այդ տանը շուրջ մեկ ամիս ապրել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը: 1921 թ. մարտին, հակասովետական խռովության օրերին, եղբայրասպան պատերազմը դադարեցնելու առաքելությամբ Հ. Թումանյանը ժամանում է Երևան: Մարտի 20-ից ապրիլի 19-ը մեծ բանաստեղծը բնակություն է հաստատում դստեր` Աշխենի Աստաֆյան փողոցում […]
«Այսօր շատ կարևոր է, որ համատեղվեն Հայաստանի և Սփյուռքի ջանքերը Ցեղասպանության ճանաչման գործում, և սխալ է այդ գործընթացը թողնել միայն Սփյուռքին», – ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա նշել է, որ եթե անգամ այս արձանագրությունները վավերացվեն, ՀՀ-ն պետք է Թուրքիայից պահանջի վերացնել այն բոլոր օրենքները, որոնք արգելում […]
Այսօր Քիշնևում` ԱՄՆ դեսպանի նստավայրում, կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ավարտից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես կգան համատեղ հայտարարությամբ: Չնայած Յուրի Մերզլյակովն արդեն հայտարարել է, որ նախագահների առաջիկա հանդիպման ժամանակ որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում, այնուամենայնիվ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախիջևանում կայացած թուրքալեզու պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե Լեռնային […]
«Չնայած արդեն անցավ խորհրդակցությունների վեց շաբաթը, սակայն հայության գերակշիռ մասը շարունակում է խոսել նույն թեմայով և արտահատել իր մտահոգությունները»,- ասել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը և կոչ արել բոլորին պատասխանատու լինել իրենց քայլերի, արտահայտությունների, կեցվածքի համար: Ըստ նրա, քննարկման արդյունքում պետք է ծնվի հայության ճնշող մեծամասնությանը բավարարող եզրակացություն, որի հետ հաշվի պետք է նստեն […]
Հոկտեմբերի 7-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը Արգենտինայի հայ համայնքի հրավերով այցելել է Ղարաբաղյան պատերազմում նահատակված ազատամարտիկների հիշատակին վերջերս Բուենոս-Այրեսում բացված հուշակոթող: Երեկոյան հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել միջոցառում` Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ: Ներկա էին Արգենտինայում հավատարմագրված երկրների դեսպաններ, Արգենտինայի ԱԳՆ աշխատակիցներ, մտավորականության եւ հայկական սփյուռքի ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ: […]
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Դոնի Ռոստովի մեր հայրենակիցների հետ «Ես մեծ սիրով կպատասխանեմ Ձեր հարցերին: Բայց ունեմ մի խնդրանք` բավական է առաջնորդվենք նրանով, թե ինչ է ուզում տեսնել այս արձանագրություններում թուրքական կողմը: Ի վերջո, այս նախաձեռնության մեկնարկը մենք ենք տվել, և մենք պետք է լինենք այս գործընթացն առաջնորդողը: Իհարկե, հնարավոր են, եղել են և լինելու […]
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության խորհուրդն, այսօր կայացած նիստում, երկրորդ անգամ քննարկելով հայ-թուրքական կարգավորման հարցը, հավանության է արժանացրել դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հայ-թուրքական արձանագրությունները: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնեց ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Արթուր Բաղադասարյանը տեղեկացրել է, թե ԱԽ-ում նախագահ Սարգսյանի ելույթից հետո, ակտիվ քննարկում է տեղի ունեցել և նիստին մասնակցող բոլոր գործիչներն ելույթ են […]
Արցախյան պատերազմի վետերանները դեմ են հայ–թուրքական արձանագրություններին Ղարաբաղյան պատերազմի վետերանների Երկրապահ միությունը հանդես է եկել հայտարարությմբ, որում դեմ է արտահայտվում հայ-թուրքական արձանագրություններին: Հայտարարության ամբողջական տեքստը ներկայացնում ենք ստոր7.: Իշխանությունները պարտավոր են մշակել եւ կիրառել երկրի անվտանգությունը ապահովելու, արտաքին ազդեցությունները վերահսկելու, կամայականությունները կանխարգելելու այնպիսի համակարգ, որը նվազագույնի կհասցնի սուբյեկտիվ գործոնի ազդեցությունը, կապահովի քաղաքացու արժանապատիվ կյանքը եւ […]




