Թուրքական ԶԼՄ-ները խանդավառված փոխանցում են թուրք դիվանագետների հայտարարություններն այն մասին, թե Գյուլ-Սարկոզի հանդիպումն ընթացել է շատ ջերմ մթնոլորտում: Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը ֆրանսիացի իր պաշտոնակցի հետ առանձնազրույցում հույս է հայտնել, որ Ֆրանսիան չի խոչընդոտի Թուրքիայի` Եվրամիության անդամակցության գործընթացին: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Սարկոզին բազմիցս դեմ է արտահայտվել Թուրքիայի անդամակցությանը, վերջինիս առաջարկելով եվրոպական կառույցում ընդգրկվել ոչ […]
Հոկտեմբեր 2009
Քիշնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն անարդյունավետ է անցել: Այդ մասին ադրբեջանական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Մենք բանակցություններում պահպանել ենք մեր դիրքորոշումը: Բայց, ցավոք, քիշնևյան հանդիպումն անարդյունավետ անցավ: Այո, պետք է կրկին նշեմ, որ որոշ հարցերում կա որոշակի, բայց ոչ այդքան մեծ առաջընթաց: Բայց, ցավոք, կողմերը չկարողացան համաձայնության գալ քննարկվող […]
Արդյոք հայկական կողմը հաստատո՞ւմ է, որ հայ-թուրքական արձանագրությունները կստորագրվեն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Պատասխանելով այս հարցին` ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանն ասել է. «Եթե ամեն բան ընթանա ըստ նախատեսվածի, ապա հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը ս.թ. հոկտեմբերի 10-ին հավանական է: Այդ կապակցությամբ պաշտոնական հայտարարություն կարվի Երեւանում վաղը»: ArmAr.am
Հայոց մեծ եղեռնի զոհերի Ծիծեռնակաբերդ հուշահամալիրն այսքան մարդաշատ լինում է միայն ապրիլի 24-ին: Առանց տարիքի ու քաղաքական համոզմունքների խտրականության, մարդիկ հավաքվել են` մի վերջին ճիգով ընդդիմանալու հակահայ քաղաքականության դրսեւորմանը` հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը: Ամբիոնից հնչել է համոզմունք, որ եթե ստորագրվեն փաստաթղթերը, դա հիմք է դառնալու իշխանափոխության արդար պահանջի, ինչը չպետք է լինի ինքնանպատակ, այլ պետք է […]
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արժանացել է 2009 թվականի Նոբելյան մրցանակի` «միջուկային զենքի տարածման դեմ պայքարի ու Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար», – հաղորդում է բրիտանական «Բի-բի-սի»-ն: Նոբելյան կոմիտեի հայտարարության մեջ ասվում է. «Շատ քիչ մարդկանց է հաջողվել այդ աստիճան գրավել աշխարհի ուշադրությունն ու մարդկանց բարեկեցիկ ապագայի հույսեր ներշնչել, ինչպես դա հաջողվեց Օբամային: Նրա […]
Հայ–թուրքական արձանագրություններով ստեղծվելիք պատմական հանձնաժողովն ընդամենը միջկառավարական ենթահանձնաժողով է, որը պետք է իրականացնի արխիվային փաստերի ուսումնասիրություններ եւ քննարկումներ` ներգրավելով միջազգային փորձագետների: Այդ մասին հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Վերջինիս խոսքերով, հանձնաժողովի օրակարգը համաձայնեցվում է երկու կողմերի միջև: «Եթե դրվի այնպիսի հարցադրում, որը պարունակում է Ցեղասպանությունը կասկածի տակ դնելու տարրեր, բացառվում է, որ մենք դա […]
Ֆրանսիայում «Թուրքիայի տարվա շրջանակներում» Փարիզում գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցը մոտենում է ավարտին: Գյուլն իր երկօրյա այցելության վերջում միայն հանդիպեց Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Լրագրողները արձանագրել են, որ Սարկոզին այս առիթով կատակով ասել է. «Հանդիպումն ի վերջո կայացավ»: Այնուհետև, Փարիզի արվեստների նշանավոր կենտրոնում` «Գրանտ պալաս»-ում, երկու երկրների ղեկավարները մասնակցել են «Բյուզանդիայից մինչև Ստամբուլ. […]
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը այսօր Փարիզում մասնակցել է «Ֆրանս-թուրքական գործընկերներ. ամրապնդել ուժերը Եվրոպայում և աշխարհում» խորագրով քննարկմանը: Գյուլն իր ելույթում խոսել է ինչպես պատմության ընթացքում Ֆրանսիայի և Թուրքիայի ունեցած հարաբերությունների մասին, այնպես էլ ուշադրության է հրավիրել երկու երկրների միջև հաստատված առևտրային համագործակցության վրա: Նա հիշեցրել է, որ Թուրքիայում գործում են մոտ 700 ֆրանսիական ընկերություններ: Ավելին, […]
Թուրքական մամուլի ուշադրությունից զերծ չի մնացել այն փաստը, որ արևմտյան մամուլը մեծ հետաքրքրությամբ հետևում է հայ-թուրքական հարաբերությունների գործընթացին և արձանագրությունների ստորագրմանը: Թուրքական պարբերականներին զայրացրել է, մասնավորապես, բրիտանական «The Economist» թերթի մեկնաբանությունները, ինչի առնչությամբ թուրքական «Ջումհուրիյեթ» թերթը գրում է. անգլիական պարբերականը, դատելով սփյուռքահայության ցույցերից, եզրակացրել է, որ թեպետ փորձ է արվում հայերի ու թուրքերի միջև նոր […]
ArmAr-ի թղթակիցը Հանրապետության հրապարակից փոխանցեց, որ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների դեմ բողոքի երթը ծրագրվածի համաձայն մեկնարկել է Հանրապետության հրապարակից, ուղևորվել նախագահի նստավայր`նախագահ Սերժ Սարգսյանին հանձնելու շուրջ 40.000 ստորագրություն, որով հայերն ընդգծել են իրենց անհամաձայնությունը հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին: Երթի մասնակիցների թիվը գերազանցում է 15.000-ը, սակայն դրանով չի սահմանափակվում, քանի որ անընդհատ նրանց են միանում հետաքրքրվողներն ու Հայաստանի […]




