«Մենք միշտ մոռանում ենք, որ մենք խնդիր չունենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: Շատ անգամ ադրբեջանական խայծը կուլ ենք տվել: Տարածքային ամբողջականությունը ինքնորոշման դեպքում չի նշանակում սահմանների անձեռնմխելիություն: Մեր համար ԽՍՀՄ փլուզումով նախկին Ադրբեջանի ԽՍՀՄ տարածքում երկու իրավահավասար պետություն է ձևավորվել ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու Ադրբեջանի Հանարպետությունը»,- հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը
Հոկտեմբեր 2009
«Ոչ ոք մեզ հետ ուժով չի կարող հարց լուծել,- վստահ է ԼՂՀ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը,- Հերիք է ժողովրդին վախեցնեն պատերազմի ու սովի սպառնալիքով: Թուրքիան Հայաստանի հետ ունի 300 կմ սահման: Այդ սահմանով չի կարող 20-25 հազարից ավել զորք մտնել: Մենք պատրաստ ենք պայքարել ու դիմագրավել նրանց: Մենք ոչ ոքից չենք վախենում: Մենք հարուստ […]
Մի խումբ հայ մտավորականներ եւ անվանի գործիչներ բաց նամակով դիմել են համայն հայությանը՝ կապված հայ-թուրքական մերձեցման գործընթացի հետ: Նամակում մասնավորապես ասված է. «Հայաստանի նախագահի կողմից անցած տարվա սեպտեմբերին նախաձեռնած ֆուտբոլային դիվանագիտությունը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի համար հնարավորությունների դուռ բացեց: Այն արժանացավ ողջ միջազգային հանրության ուշադրությանն ու աջակցությանը: Ակնհայտ է, որ այս գործընթացը չի […]
Պարոն նախագահ Մենք` 2009թ. հոկտեմբերի 9-ի բազմահազարանոց բողոքի երթի մասնակիցներս, կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունը շեղվել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները առանց նախապայմանների կարգավորելու ուղեգծից: Նախաստորագրված արձանագրություններում առկա են մեր պետության և ժողովրդի համար խիստ վտանգավոր դրույթներ, որոնք սպառնալիք են մեր ազգային, պետական շահերին եւ միասնությանը: Ներքաղաքական քննարկումների համար սահմանված վեց շաբաթն ապացուցեց, որ մեր […]
Արդեն մեկնարկել է հայ-թուրքական արձանագրությունների դեմ ՀՅԴ նախաձեռնած երթը։ Մասնակիցների թիվը բավական շատ է. մարդկանց հոսքը ձգվում է Մաշտոցի պողոտայով՝ Ամիրյան փողոցից մինչև Թումանյան-Մաշտոց խաչմերուկ։ Երթի են միացել «Նոր ժամանակներ» կուսակցությունը, Հայաստանի Ռամկավար-Ազատական կուսակցությունը, ՀԱՍԿ-ը, «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը, «Գոյամարտը», ինչպես նաև քաղաքական և հասարակական այլ ուժեր։ Մասնակիցներն ընդգծում են այն հանգամանքը, որ այս գործընթացի […]
«Հայ-թուրքական Արձանագրությունների քննարկումները պարզեցին մի երևույթ, որ Թուրքիայի քաղաքականության նպատակներից մեկն է Հայաստան–Սփյուռք հարաբերություններում պառակտում մտցնելը: Հարկավոր է դիմակայել դրան, հակառակ դեպքում ի զորու չենք լինի դիմադրել արտաքին ճնշումներին»: Այսօր Փաստարկ ակումբում հայտարարել է ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Որքան էլ նախագահն ասի, որ արտաքին ճնշում չկա, փաստն այն է, […]
Այսօր «Դե ֆակտո» ակումբում, մեկնաբանելով երեկ երեկոյան Քիշնևում կայացած Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպումը, ԼՂ նախկին պաշտպանության նախարար Սամվել Բաբայանը նշեց, որ այս հանդիպումով նախագահները ոչ մի նոր բանի չեն հասել. «Կրկին քննարկումը եղել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին և երեք միջազգային սկզբունքների շուրջ` տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի և խնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու: Իսկ որտեղ բարձրացվում է […]
Օրերս Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը հայտարարել էր, որ պատմաբանների ենթահանձնաժողովը` նրա որակմամբ, զբաղվելու է 1915թ. դեպքերով: Armar.am-ի խնդրանքով հայտարարությանն անդրադարձավ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը և, մեկնաբանելով Գյուլի հայտարարությունն ասաց. «Սա այն մտավախությունն է, որ արտահայտում է հայկական կողմը: Սակայն բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ ոչ մի հայ պատմաբան չի համաձայնվի այդ […]
Մեր զրուցակիցն է ճանաչված գրող, դրամատուրգ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանը –Պարոն Զեյթունցյան, վերջին օրերին բոլորիս ուշադրությունը սևեռված է հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին: Շատերն այն կարծիքին են, որ այն չի բխում ՀՀ շահերից և մի քանի շատ լուրջ խնդիրների շուրջ առանց նախապայմանների չի կարելի նման փաստաթուղթ վավերացնել: Ի՞նչ կարծիք ունեք Դուք ընդհանրապես այդ արձանագրությունների վերաբերյալ, […]
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդևի, Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը՝ փակ դռների ետեւում: Հանդիպմանը, որը ընթացել է հոկտեմբերի 9-ին սկսված ԱՊՀ-ի երկրների ղեկավարների համաժողովի շրջանակներում, քննարկվել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Ի դեպ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե «Լեռնային Ղարաբաղի հարցում կա հետեւողական առաջընթաց, […]




