Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 28, 2009թ. 18:35

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպան (նստավայրը` Թբիլիսի) Պիտեր Յան Լանգենբերգին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից: Շնորհավորելով դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ` նախարարի տեղակալ Ղազինյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է առավել զարգացնել հայ-նիդերլանդական բարեկամական, գործընկերային հարաբերությունները, և հույս է […]


Հոկտեմբեր 28, 2009թ. 14:45

Մեր զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Դավիթ Բաբայանը (ԼՂՀ) –Պարոն Բաբայան, վերջին օրերին Հայաստանում կրկին սկսել է անհանգստություն արտահայտվել  Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ: Մասնավորապես, անհանգստացնող են Մադրիդյան սկզբունքների բովանդակությունը: Ձեր կարծիքով, այդ դրույթները չե՞ն հակասում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  Սահմանադրությանը։ -Մադրիդյան սկզբունքները, և ընդհանրապես, ներկայիս գործընթացը, պետք է դիտարկել մի քանի հարթությունում։ Առաջին. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի […]


Հոկտեմբեր 28, 2009թ. 13:30

Երեկ Դեմոկրատական կուսակցությունը  հանդես էր եկել հայտարարությամբ, նշելով, որ.«Այն բոլոր մեկնաբանությունները, իբր ստորագրված Արձանագրություններում չկան նախապայմաններ, ոչ միայն համոզիչ չեն, այլ իրենց իսկ բովանդակությամբ հաստատում են հակառակը»: Այսօր կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը կրկին հայտարարեց, որ դեմ են այս տեսքով արձանագրությունների վավերացմանը՝ հետևանքները կանխորոշված չեն, ուստի դրանք կանխարգելել մենք չենք կարողանա: ՀԴԿ նախագահի կարծիքով մեծ  սխալ […]


Հոկտեմբեր 28, 2009թ. 13:16

«Մենք գործում ենք մեր սահմանադրության համաձայն և չենք կարող ճնշում գործադրել  խորհրդարանի վրա` արձանագրությունների վավերացման նպատակով: Խորհրդարանում արձանագրությունների վավերացման համար մենք ցանկանում ենք ստեղծել քաղաքահոգեբանական հիմքեր: Այդ իսկ պատճառով խաղաղ կարգավորման գործում դրական տեղաշարժեր են անհրաժեշտ, քանի որ ադրբեջանական հողերի օկուպացիան դարձել է Թուրքիայի խնդիրը»,-Ալ-Ջազիրային տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: «Արցախյան հիմնախնդրի […]


Հոկտեմբեր 28, 2009թ. 12:35

Այսօր Հայաստան է ժամանելու Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ, OPCW, Organization for Prohibition of Chemical Weapons,) գլխավոր տնօրեն Ռոխելիո Պֆիրտերը: Ինչպես տեղեկացնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, վաղը` հոկտեմբերի 29-ին, նախատեսված են Ռոխելիո Պֆիրտերի հանդիպումները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանի և էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հետ: ArmAr.am


Հոկտեմբեր 28, 2009թ. 12:30

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի այցը Իրան շարունակվում է: Նա արդն հանդիպել է Իրանի նախագահի Մահմուդ Ահմադինեժադի հետ: Էրդողանը ելույթ ունենալով Իրանում ասել է. «Իրանի միջուկային  ծրագրերն  ունեն խաղաղ բնույթ, նրանք չեն հետապնդում ռազմական նպատակներ, դրանք խաղաղ բնակչության պաշտպանության  միջոց են»: Մինչ էրդողանը ռեվերանսներ է անում Թեհրանին և փորձում վերջինիս վստահեցնել Թուրքիայի հավատարմության մեջ, նաև […]


Հոկտեմբեր 28, 2009թ. 12:29

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Իսպանիայի ընտրանու նկատմամբ և զգալիորեն բարելավեց իր մրցաշարային վիճակը: Լևոն Արոնյանն ու Վլադիմիր Հակոբյանը համապատասխանաբար ոչ-ոքի խաղացին Ալեքսեյ Շիրովի և Ֆրանցիսկո Վալեխոյի նկատմամբ: Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Պետրոսյանը պարտության մատնեցին Միգել Իլլեսկասին ու Իվան Սալգադոյին և 2 միավոր պարգևեցին մեր ընտրանուն: […]


Հոկտեմբեր 28, 2009թ. 10:40

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի դեմ պայքարում ԱՊՀ երկրների շարքում Ադրբեջանն իրեն հռչակել է ամենահաջողակը, Այդ երկրի կառավարության ներկայացուցիչներն հայտարարել են ,թե չնայած տնտեսական ճգնաժամին  իրենց տնտեսությունը գրանցել է մոտ 8% տնտեսական աճ: Բայց մինչ երկրի ղեկավարները սեփական երևակայությանը զոռ տված  նման հայտարություններ են հնչեցնում, նույն երկրի ԶԼՄ-ները ակամ ջրի երես են հանում իրականությունը, որը ճիշտ  հակառակն […]


Հոկտեմբեր 27, 2009թ. 19:21

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին «Արարատ» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արմեն Այվազյանը հայցով դիմել էր Կենտրոն-Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան` ընդդեմ Լրատվամիջոցների Կովկասյան Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի: Արմեն Այվազյանը դատարանից պահանջում է` դատական պատասխանատվության ենթարկել Ալեքսանդր Իսկանդարյանին` Հայաստանի Հանրապետության պետական շահերին, Հայաստանի հանրության շահերին հասցված վնասի համար` պահանջելով յուրաքանչյուր հայի պատվին ու արժանապատվությանը հասցված բարոյական վնասի […]


Հոկտեմբեր 27, 2009թ. 18:32

Թուրքիայի քաղաքական կուսակցությունները վստահ են, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունները մեծ հարված են հասցրել թուրք-ադրբեջանական հարաբերություններին: Մինչդեռ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոս Սայադ Արան հայտարարել է, որ չկա այնպիսի ուժ, որը կարող է վտանգել երկու երկրների հարաբերությունները: Թուրք վերլուծաբանները ևս նկատում են, որ      չնայած ներկա պահին Անկարայի և Բաքվի կառավարություններն ամեն կերպ փորձում են իրավիճակը […]