Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 27, 2009թ. 18:22

Ս.թ. հոկտեմբերի 28-ին` ժամը 12.00-ին, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի կունենա Վարդան Գրիչենցի (Բաբկեն Վարդանյան) «Տարոն, տարոնականություն և հայոց բանակ» գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսին կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանը, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ, հյուրեր: Միջոցառումը լուսաբանել ցանկացող ԶԼՄ ներկայացուցիչների մուտքը ՀՀ ՊՆ վարչական համալիր` մինչև ժամը 11.50-ը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության […]


Հոկտեմբեր 27, 2009թ. 18:00

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 26-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած  «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «ՀՀ 2009թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու […]


Հոկտեմբեր 27, 2009թ. 17:58

Armar.am-ի այն հարցին, թե ժամանակը չէ՞, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը, ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանն ասաց. «Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը շատ կարևոր է, սակայն մինչ այդ Հայաստանի Հանրապետությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Թվում է, թե աբսուրդ է, բայց իրականում, այն, որ Հայաստանի Հանրապետությունն է ներկայացնում ԼՂՀ-ն` ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում, […]


Հոկտեմբեր 27, 2009թ. 17:51

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և դրանից բխող հետևանքների վերաբերյալ հայտարարությամբ այսօր հանդես է եկել Հայաստանի Դեմոկրատական կուսակցության հանրապետական Խորհուրդը: «Վերահաստատելով Հայ Դատի պահանջատիրությանը` Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչմանն ու նրա հետևանքների վերացմանը ՀԴԿ անվերապահ հավատարմությունը, պարտադրված ենք հայտարարելու, որ բոլոր մեկնաբանությունները, իբր ստորագրված Արձանագրություններում չկան նախապայմաններ, ոչ միայն համոզիչ չեն, այլ իրենց իսկ բովանդակությամբ հաստատում են […]


Հոկտեմբեր 27, 2009թ. 17:21

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Իրանում: Էրդողանին առաջինը Իրանում ընդունել է նախագահի առաջին տեղակալ Մոհամադ Ռեզա Ռահիմին: Երկու պաշտոնյաների առանձնազրույցից հետո միայն Թուրքիայի վարչապետը հանդիպել է երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ: Ինչպես տեղեկացնում են թուրքական պաշտոնական լրատվամիջոցները, կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության, իրանա-պակիստանյան հարաբերություններում լարվածության թուլացման և Իրանի միջուկային ծրագրի […]


Հոկտեմբեր 27, 2009թ. 16:31

Հոկտեմբերի 27, 2009թ., կեսօրից անց… Կոմիտասի անվան պանթեոնը լեփ-լեցուն էր մարդկանցով, ովքեր եկել էին հարգանքի տուրք մատուցելու ազգային ու քաղաքական սիրված գործիչ Կարեն Դեմիրճյանի հիշատակին։ Մարդկային հոսքն այնքան մեծ էր, որ պանթեոնի մուտքից մինչև գերեզման՝ մարդկային երկար մի շարք էր գոյացել։ Մարդիկ ցանկանում էին մոտենալ, ծաղիկներ դնել, խոնարհվել, խնկարկել սիրված գործչի հիշատակը։ Գերեզմանի մոտ հիշատակի […]


Հոկտեմբեր 27, 2009թ. 16:00

Մեր զրույցը` «Հոկտեմբերի 27-ի» դատական գործով Դեմիրճյանների շահերի պաշտպան, փաստաբան Աշոտ Սարգսյանի հետ։ -Պարոն Սարգսյան, հոկտեմբերի 27-ի ոճրագործության Դատն այսօր ավարտված համարո՞ւմ եք։ -Դատն, իհարկե, ավարտված է, եթե վճիռը կայացած է։ Բայց այդ գործում բաց հարցեր շատ մնացին։ Եվ՛ դատից հետո, և՛ անջատված մասի կարճումից հետո հիմնական մասը մինչև այսօր մնաց բաց։ –Այսօրվա կամ ապագայի […]


Հոկտեմբեր 27, 2009թ. 15:15

Պատերազմում հաղթել ու պատմական հայրենիքի տարածքներ ազատագրել հաջողվում է ոչ բոլոր ժողովուրդներին: Հայ ազգը 21-րդ դար մուտք գործեց Արցախյան պատերազմում հաղթանակած՝ ապացուցելով, որ դեռ կարող է պայքարել ու հաղթել՝ վերադարձնելով իր հայրենիքի գրավված տարածքները: Ազատագրվեցին Լեռնային Արցախն ու հարակից յոթ շրջանները: Այսօր ազատագրված տարածքները դարձել են ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի Հանրապետության, հատկապես՝ Զանգեզուրի […]


Հոկտեմբեր 27, 2009թ. 14:50

Նախկին քոչվորները` ադրբեջանցիները, այսօր պատմական հայրենիքի կարիք են զգում… Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆ հոգեբանական գիտությունների թեկնածու Չորս տարի առաջ, երբ կործանվեց հայկական քաղաքակրթության գլուխգործոցը` Ջուղայի գերեզմանատունը, ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի բողոքին ի պատասխան, հայտարարեց, թե մենք` հայերս, զուր ենք վշտանում, քանի որ Ջուղայում հայկական ոչինչ չկա, թե այնտեղի հուշարձանները պատկանում են ադրբեջանցիների «նախնիներին»` աղվաններին: Հիրավի, […]


Հոկտեմբեր 27, 2009թ. 14:33

Ազգային ժողովի այսօրվա նիստում ձայների մեծամասնությամբ` 96 կողմ, 1 դեմ, երրորդ ընթերցմամբ ընդունվեց կառավարության կողմից ներկայացված «ՀՀ նոր միջուկային էներգաբլոկի կառուցման» մասին օրինագիծը: Օրինագծին միակ դեմ քվեարկածը «Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանն էր: Նկատենք, որ 1976-ից գործող Մեծամորի ատոմակայանը գործում է ոչ ամբողջ հզորությամբ. աշխատում է միայն երկրորդ էներգաբլոկը` 407,5 մվտ հզորությամբ: Յոթ տարի հետո […]