Նոյեմբեր 2009

Նոյեմբեր 24, 2009թ. 13:48

Հռոմում գտնվելու ընթացքում Է. Նալբանդյանն այցելել է նաև Վատիկան, որտեղ հանդիպել է Սուրբ Աթոռի Պետությունների հետ հարաբերությունների հարցերով քարտուղար արքեպիսկոպոս Դոմինիկ Մամբերտիի հետ: Նրանք գոհունակություն են հայտնել Հայաստանի և Վատիկանի, ինչպես նաև Հայ Առաքելական և Հռոմի Կաթոլիկ եկեղեցիների միջև հաստատված բարձր մակարդակի հարաբերությունների կապակցությամբ, և վստահություն հայտնել, որ փոխադարձ ջանքերի շնորհիվ այդ հարաբերություններն առավել կամրապնդվեն: […]


Նոյեմբեր 24, 2009թ. 13:46

Իտալիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ այցելել է Իտալիայի Սենատ, որտեղ հանդիպել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Իտալիայի նախկին վարչապետ Լամբերտո Դինիին: Վերջինիս խնդրանքով Է. Նալբանդյանն անդրադարձել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված ջանքերին և բանակցային գործընթացի վերջին զարգացումներին: Սենատում ՀՀ ԱԳ նախարարը հանդես է եկել Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ դասախոսությամբ, որը կազմակերպվել […]


Նոյեմբեր 24, 2009թ. 12:43

Նոյեմբերի 23-ին կարճատև աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իտալիայի ԱԳ նախարար Ֆրանկո Ֆրատինիի հետ: Նրանք քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության տարբեր ուղղությունները, Եվրոպական հարևանության քաղաքականության և Արևելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում երկկողմ համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվելիք քայլերը: Իտալիայի ԱԳ նախարար Ֆրանկո Ֆրատինին ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը և […]


Նոյեմբեր 24, 2009թ. 12:18

Նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 23-ի հրամանագրով Գևորգ Պետրոսյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից։ ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Մխիթար Մնացականյանը։ Մխիթար Մնացականյանը ծնվել է 1950թ. հունիսի 16-ին Սևան քաղաքում։ Նա բժշկական գիտությունների թեկնածու է, Եվրոպական համալսարանի Մոսկովյան ակադեմիայի պատվավոր պրոֆեսոր, Եվրոպական համալսարանի պատվավոր […]


Նոյեմբեր 24, 2009թ. 11:50

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն, նոյեմբերի 25-ին Ադրբեջանի եւ ԼՂՀ-ի միջեւ շփման գծում նախատեսվում է անցկացնել հերթական մոնիտորինգը: Այս անգամ այն անցկացվելու է Աղդամի շրջանի Յուսուֆջանլի գյուղի մոտակայքում: Հայաստանի կողմից մոնիտորինգը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի դաշտային օգնականներ Իմրե Պալատինուսը, Իրժի Աբերլին եւ Ջասլան Նուրտազինը: Իսկ Ադրբեջանի կողմից մոնիտորինգը կանցկացնեն […]


Նոյեմբեր 24, 2009թ. 11:34

Նախօրեին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Մեհմեթ Ալի Շահինի հետ, որը ևս մասնակցում է ՍԾՏՀ ԽՎ մոսկովյան հանդիպմանը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները միմյանց փոխադարձաբար ներկայացրեցին իրենց երկրների խորհրդարանների կառուցվածքի և գործունեության առանձնահատկությունները: Նրանք տեսակետներ փոխանակեցին առանց նախապայմանների երկկողմ […]


Նոյեմբեր 24, 2009թ. 11:30

Երևանում այսօր ընթանում է «Հավաքական անվտանգության պայմանագրի Կազմակերպությունը՝ որպես Կովկասյան տարածաշրջանում կայունության և անվտանգության գործոն» խորագրով կլոր սեղան, որին մասնակցում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը, մի շարք քաղաքագետներ, մասնագետներ` հայաստանյան քաղաքագիտական և վերլուծական կենտրոններից, ՀԱՊԿ Ինստիտուտից, ներկայացուցիչներ ԵԱՀԿ-ից, Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և այլ միջազգային կառույցներից: Կլոր սեղանի մասնակիցները կքննարկեն Կովկասում […]


Նոյեմբեր 23, 2009թ. 20:03

Դավիթ ՋԱՄԱԼՅԱՆ Ի՞նչ են հուշում մեզ` հայերիս, այսօրվա իրողությունները, հատկապես այն, որ թուրքերը ժխտում են ցեղասպանության փաստը: Եվ ոչ միայն ժխտում են, այլև, խորանալով կեղծիքի մեջ, մի քայլ էլ առաջ գնալով պնդում, թե հայերն են իրենց կոտորել: Հասկանալի է, որ սա քաղաքական ու քարոզչական նպատակներ հետապնդող աճպարարություն է: Սակայն տվյալ դեպքում մեզ համար շատ կարևոր […]


Նոյեմբեր 23, 2009թ. 19:57

«CnnTurk». «Ցնցող լուր, թուրքական զինուժը դու°րս է բերվելու Կիպրոսից»:  Կիպրոսի թուրքերն անհանգստացած են: Այս մասին թուրքական «Միլլիյեթ»-ը հայտնում է, թե կիպրական բանակցությունների ընթացքի վերաբերյալ հունական կողմը ցնցող հայտարարություն է արել: «Կիպրոսի Հանրապետության նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նախագահ Մեհմեդ Ալի Թալաթի միջև բանակցությունները շարունակվում են: Հույն առաջնորդը հայտարարել է, որ Թալաթի հետ […]


Նոյեմբեր 23, 2009թ. 18:00

Վերջին ժամանակներում ակտիվորեն շրջանառվող տեսակետը, թե թուրք հասարակությունը փոխվել է, որ էլ նախկին երիտթուրքերը չեն, որ եվրոպականացվել են և այլն, հոգեբան Դավիթ Ջամալյանն առնվազն անհիմն է համարում. «Եվրոպայում հանդուրժողականության մթնոլորտում ապրող թուրք համայնքը, ըստ էության, նույնն է մնացել, ավելին, այժմ նրանց կողմից առավել ծայրահեղական դիրքորոշումներ են նկատվում: Եթե նման պայմաններում ապրող թուրքը չի փոխվում, էլ […]