16 Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 16, 2009թ. 15:26

Թուրքագետ Արտակ Շաքարյանը «Հայելի» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ներկայացրեց Թուրքիա կատարած այցելությունից ստացած տպավորությունները: Նշենք, որ Արտակ Շաքարյանը Թուրքիա էր մեկնել հայ 15 լրագրողների կազմում, ովքեր պետք է լուսաբանեին Բուրսա քաղաքում ընթացող Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղը և արդեն իսկ մեկամյա ֆուտբլային դիվանագիտության արդյունքները: Հայ լրագրողների խմբակային այցը Թուրքիա կազմակերպել էր «Եվրասիա» համագործակցության հիմնադրամը, որի […]


Հոկտեմբեր 16, 2009թ. 15:04

«Բաքվի միջնակարգ դպրոցների կեսը կապիտալ վերանորոգման կարիք ունի»,– Թրենդ գործակալությանը հայտնել է ոլորտի պատասխանատու Զամինա Ալիգիզին: Նավթադոլարների մեծ քանակը չի նպաստում վիճակի բարելավմանը: Կրթության անմխիթար վիճակի պատճառով է նաև, որ մեծ թվով երիտասարդ մասնագետներ իրենց ապագան տեսնում են արտասահմանում: Ադրբեջանից «ուղեղների արտահոսքը» շարունակվում է, քանի որ գիտնականների նյութական վիճակը բարվոք չէ: Այս մասին օրերս հայտարարել […]


Հոկտեմբեր 16, 2009թ. 14:18

«Ես մեծ կասկածներ ունեմ, որ այս Արձանագրությունները կյանքի են կոչվելու»,- այսօր   հայտարարել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, ապա հավելել. «Հայաստանի իշխանությունների դիրքորոշումներն ու տեսակետերը սկսել են էապես փոխվել, որովհետև վերջին շաբաթներում արդեն իրենք էլ են ասում,  որ շատ բարդ է, և կարող են լուրջ խնդիրներ լինել»: ՀԱԿ-ի ներկայացուցչի  կարծիքով` առկա է […]


Հոկտեմբեր 16, 2009թ. 14:00

Որո՞նք են այսօրվա Թուրքիայի թույլ կողմերը, ի՞նչ հանգամանքներ կարող են բացասական անդրադարձ ունենալ այս երկրի վրա։ ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով, չնայած այն հանգամանքին, որ Թուրքիան ունի հզոր բանակ, ունի բավականին զարգացած տնտեսություն, ունի մեծ տարածք, աշխարհագրական հրաշալի դիրք և աշխարհաքաղաքական առումով շատ կարևոր կետեր է իր ձեռքում պահում` Բոսֆորն ու Դարդանելը, […]


Հոկտեմբեր 16, 2009թ. 13:45

«Այն, որ ադրբեջանցիները մեղադրում են հայկական կողմին «օկուպացված» տարածքներում «մշակութային կոթողները ոչնչացնելու մեջ, նորություն չէ:- այսօր «Արմատ» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայատարարեց արևելագետ, «Նորավանք» գիտակրթական համալիրի փորձագետ Արաքս Փաշայանը: «1992-ից ի վեր իսլամական աշխարհի բարձրագույն մարմինը` «Իսլամական կոնֆերանս» կազմակերպությունը, քննարկման առարկա է դարձրել Հայաստանի գործողությունները այդ տարածքներում»: Նրա խոսքերով` Ադրբեջանը` ղարաբաղյան հարցում առավելագույնը […]


Հոկտեմբեր 16, 2009թ. 13:41

Շվեյցարիան պատրաստ է շարունակել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ միջնորդական ջանքերը: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է շվեյցարական արտգործնախարարության քաղաքական բաժնի ղեկավար, դեսպան Թոմաս Գրեմինգերը: Դեսպանը նշել է, որ ներկայումս խնդիրը վերաբերում է երկու երկրների խորհրդարաններին, իսկ հետագայում չի բացառվում, որ Շվեյցարիան նորից միջնորդ կլինի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ: Ի թիվս այլ աշխատանքների` Շվեյցարիան կարող է սատարել […]


Հոկտեմբեր 16, 2009թ. 13:35

«Ադրբեջանական ստահոդ հայտարարություններին պետք է հակազդենք քրիստոնեական հուշաձանների ավերման փաստով,- այսօր «Արմատ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ՀՀ մասնաճյուղի տնօրեն, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը:- Հուշարձանները վերացվում են անգամ Նախիջևանում, որը պատերազմական թատերաբեմից դուրս է մնացել: Ջուղայում 218 եկեղեցիներից ոչ մեկը չի մնացել: Պետական ծրագրով բոլորը ոչնչացվել են: Այսպիսի փաստերով պետք […]


Հոկտեմբեր 16, 2009թ. 13:00

Ջավախահայությունն այսօր ունի բազմաթիվ խնդիրներ`սահմանների, լեզվի, տնտեսական և անգամ կրոնական: Այս խնդիրների մասին է մեր  զրույցը «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ: «Լոռեցի միամիտ գյուղացու, իր հողի վրա աշխատելիս  ձերբակալել և տարել են Թիֆլիս, պատճառաբանելով, թե  խախտել է սահմանը» Հայ-վրացական սահմանը դեռևս հետխորհրդային տարիներից  սահմանազատման չի ենթարկվել: Դեռ գործում է խորհրդային տարիների […]


Հոկտեմբեր 16, 2009թ. 12:35

Միջազգային հանրությանը վաղուց հայտնի է, որ պատերազմի դեպքում նախահարձակ եղած կողմը   մեկ զոհի դիմաց յոթն է տալի: Տեղյա՞կ է, արդյոք, այս մասին ադրբեջանական հասարակությունը,  Իհարկե ` ոչ:  Տեղյա՞կ են ադրբեջանցի   մայրերը, որ պատերազմի սկսման դեպքում առաջին զոհերն իրենց տղաներն են լինելու, որ սահմանը պահողը Ալիևի բարեկամները չեն, այլ հասարակ ադրբեջանցին: Վստահ եմ, որ […]


Հոկտեմբեր 16, 2009թ. 11:46

ՀԱՅ TV հեռուստատեսությունը, հետամուտ լինելով իր անվանմանը, սկսում է իր նախադեպը չունեցող մի լայնածավալ հեռուստանախագիծ: Երեք փուլից բաղկացած «Մենք հայ ենք» հեռուստանախագիծը մեզ հնարավորություն է ընձեռելու առաջարկել ամենաարժանավոր հայերի անունները։ Ծրագրի կազմակերպիչները հայ հասարակությանը հնարավորություն են ընձեռելու քվեարկել նախընտրած թեկնածուի օգտին` յուրաքանչյուր էլեկտրոնային հասցեից և հեռախոսահամարից առավելագույնը 12 անգամ: Հոկտեմբերի 13-ից սկսվել է www.menqhayenq.am  կայքի այցելուների […]