16 Հոկտեմբեր 2009

Հոկտեմբեր 16, 2009թ. 18:00

«Կարծես բոլորին հայտնի է, թե  որն է հայ-վրացական սահմանը, բայց  դրանով հանդերձ, այնուամենայնիվ, հայտնվել ենք դժվարին վիճակում»,- ասում է ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Նա նկատեց, որ քանի դեռ  Հայաստանն ու Վրաստանը ԽՍՀՄ մեծ երկրի  կազմում էին,  միջհանրապետական սահմանների հարցը  օրախնդիր չէր, թեև դրանք նաև օրենսդրորեն կարգավորված  չէին,  գոնե այն մակարդակով, ինչը ենթադրում են […]


Հոկտեմբեր 16, 2009թ. 17:45

Հարցազրույց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Աղաբեկյանի հետ -Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի խորհրդարանի դիրքորոշումը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման խնդրում։ -Ես չգիտեմ, թե Թուրքիայի խորհրդարանի դիրքորոշումն ինչպիսին կլինի։ Բայց, տեսնելով նրանց քաղաքական գործիչների քայլերը,  թե դիվանագիտության մեջ նրանք ինչպես են խաղում, անհրաժեշտության դեպքում ինչպես են մեկը մյուսին փոխանցում տրամադրությունները, պետք է վստահեցնեմ, որ Թուրքիայի խորհրդարանը վավերացնելու է […]


Հոկտեմբեր 16, 2009թ. 17:44

«Եվրասիա» համագործակցության հիմնադրամը կազմակերպել էր թվով 15 հայ լրագրողների այցելություն Թուրքիա` հնարավորություն տալով հայ լրագրողներին  լուսաբանելու ֆուտբոլային դիվանագիտության վերջին ակորդները: Այցելության ժամանակ հայ լրագրողները շփվել են իրենց թուրք գործընկերների հետ, ծանոթացել հայ-թուրքական հարբերությունների մասին նրանց կարծիքներին,  հայ-թուրքական լրատվական կայք բացելու հարցում եկել ընդհանուր հայտարարի: Այցելուների թվում է եղել նաև «Ազգ» օրաթերթի վերլուծաբան, թուրքագետ  Հակոբ Չաքրյանը: […]


Հոկտեմբեր 16, 2009թ. 17:00

«Եթե մի քանի տարի առաջ թուրք լրագրողները հեգնանքով էին խոսում Հայոց Ցեղասպանության մասին, ապա այսօր բացահայտ ասում են, որ եղել է Ցեղասպանություն: Չնայած նրանք զոհերի թիվը համարում են 200.000, բայց նաև հավելում են, որ կատարվածը կկորչվեր Ցեղասպանություն, եթե անգամ  զոհերի թիվը 30.000 լիներ»,- Թուրքիայում իր տեսածի ու լսածի մասին այսօր լրագրողներին պատմեց «Կենտրոն» հեռուստաընկերության  լրատվական […]


Հոկտեմբեր 16, 2009թ. 16:53

Թուրքիայի տուրիստական գործակալությունների միության ղեկավարներից մեկի կարծիքով, եթե Աղթամարը դառնա գործող եկեղեցի` կնպաստի հոգեւոր զբոսաշրջության զարգացմանը: Ինչպես գրում է «Մարմարա» օրաթերթը, գործակալություններն առաջարկում են Աղթամարի գմբեթին խաչ տեղադրել եւ եկեղեցին վերադարձնել հայ հավատացյալներին: Նրանք հույս ունեն, որ տարին 2-3 անգամ եկեղեցական արարողություններ կկատարվեն, տարին մեկ Աղթամարի փառատոն կանցկացվի, եւ Հայաստանի տուրիստական գործակալությունները ուխտագնացություններ կկազմակերպեն դեպի […]


Հոկտեմբեր 16, 2009թ. 16:52

ԼՂՀ վարչապետ Ա.Հարությունյանն այսօր հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների և ֆրանսահայ բարերարներ Հարություն և Հերմինե Այդաբիրյանների հետ։ Շահագրգիռ զրույց ընթացավ Շուշիի Մուրացանի անվան դպրոցի վերակազմակերպման հարցի շուրջ։ Նախատեսվում է այդ կրթօջախի հիման վրա ստեղծել կրթական համալիր, ուր ընդգրկված կլինեն ավագ դպրոցի հիմնական հոսքերը և արհեստագործական ուսուցումը։ Վարչապետը և բարերարները շեշտեցին, որ նոր հաստատությունը […]


Հոկտեմբեր 16, 2009թ. 16:43

REGNUM Նովոստի ռուսաստանյան դաշնային լրատվական գործակալության կառավարող տնօրեն Մոդեստ Կոլերովը ադրբեջանցի լրագրողի խնդրանքով ներկայացնելով Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման իրավական հիմքը` ասել է. «Դեռ Գամսախուրդիայի կառավարման օրոք վրացական իշխանությունը չեղյալ է հայտարարել խորհրդային իրավունքն ու վերականգնել 1920-ականների սկզբների Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության իրավունքը: Ոչ Աբխազիան, ոչ Հարավային Օսիան այդ կոնֆիգուրացիայում չկան»: Ապա շարունակել […]


Հոկտեմբեր 16, 2009թ. 16:30

Հարցազրույց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հետ -Տիկին Ալավերդյան, Ձեր կարծիքով, հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու խնդրում Թուրքիայի խորհրդարանի վերջնական դիրքորոշումն ինչպիսի՞ն կլինի, գործընթացը կձգձգվի՞, թե՞… -Ես կարծում եմ, որ Թուրքիայի խորհրդարանը վավերացնելու է արձանագրությունները, ձգձգումով, թե` ոչ, ցույց կտա ժամանակը։ –Իսկ Հայաստանի՞ խորհրդարանը։ -Հայկական կողմը պետք է շատ լուրջ մտածի դրանց վավերացման շուրջ, քանի որ այդ […]


Հոկտեմբեր 16, 2009թ. 16:10

«Պատերազմը դեռ չի ավարտվել: Ավարտվել է պատերազմի առաջին փուլը, եւ մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած պահի ազատագրելու մեր հողերը զավթիչներից»,- այսօր կրկին   հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ալիևն իր հին երգը երգելիս կրկին խոսել է Ադրբեջանի տնտեսության հզորության մասին` ինչպես միշտ չմոռանալով   այն համեմատել Հայաստանի տնտեսության հետ   ու եզրակացնել, որ` […]


Հոկտեմբեր 16, 2009թ. 15:40

«Հաշվի առնելով մեր  տարածքային դիրքը և միջազգային շփումների սահմանափակ հնարավորությունները` միջտարածքային շփումները ՀՀ-ի համար ունեն գերկարևոր նշանակություն»,- ասաց ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Վաչե  Տերտերյանը: Ընդունելով այն փաստը, որ  վերջին տարիներին ակտիվացել են մեր  հարաբերությունները ՌԴ-ի որոշ շրջանների, ինչպես նաև Ուկրաինայի  և Բելառուսի հետ, փոխնախարարը նկատեց, որ այդ կապերը շատ դեպքերում սահմանափակվում են միայն մշակութային […]